Գովազդ

ցույց

  • Հոնկոնգում բազմահազարանոց ցույցերը շարունակվում են

    Հոնկոնգում բազմահազարանոց ցույցերը շարունակվում են

    Հոնկոնգում շարունակվում են բազմահազարանոց ցույցերն ընդդեմ արտահանձնման մասին օրինագծի: Բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև: Վերջիններս կիրառել են արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ և ռետինե փամփուշտներ: РИА Новости-ի փոխանցմամբ՝ Հոնկոնգի միջազգային օդանավակայանում այսօր կրկին հարյուրավոր չվերթեր են հետաձգվել: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հոնկոնգի օդանավակայանն աշխարհում ամենածանրաբեռնվածներից մեկն է: Նշենք, որ…

  • Մոսկվայում բողոքի ակցիաները շարունակվում են (ՈՒՂԻՂ ԵԹԵՐ)

    Մոսկվայում բողոքի ակցիաները շարունակվում են (ՈՒՂԻՂ ԵԹԵՐ)

    Ռուսաստանի տարբեր շրջաններում այսօր ակցիաներ են անցկացվում՝ ի աջակցություն արդար ընտրությունների: Ուշադրության կենտրոնում է հատկապես Մոսկվայի հանրահավաքը: Հիշեցնենք, որ Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը շաբաթներ առաջ հրաժարվել է գրանցել մի խումբ ընդդիմադիրների թեկնածությունը սեպտեմբերի 8-ին անցկացվելիք Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններում, ինչը բողոքի աննախադեպ ալիք է բարձրացրել։ Անկախ թեկնածուների գրանցման պահանջով Մոսկվայում անցած շաբաթներին բողոքի մարդաշատ ցույցեր…

  • Նոր ընդհարումներ Հոնկոնգում

    Նոր ընդհարումներ Հոնկոնգում

    Հոնկոնգում անցած երեկո նոր ընդհարումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև: Քաղաքի կենտրոնում ցուցարարները բարիկադներ են ստեղծել ու ոստիկանների ուղղությամբ այրվող շշեր՝ Մոլոտովի կոկտեյլներ են նետել: Ոստիկանական ուժերը արցունքաբեր գազ են կիրառել: Հոնկոնգում ավելի քան մեկ ամիս ցույցերը չեն հանդարտվում: Ցուցարարները բողոքում են արտահանձնման նոր օրինագծի դեմ, որի ընդունումը օրակարգից չի հանվել: Օրինագիծը ենթադրում…

  • Հոնկոնգում գործադուլ է սկսվել

    Հոնկոնգում գործադուլ է սկսվել

    Հոնկոնգում գործադուլ է մեկնարկել, որը կարող է դառնալ համընդհանուր: Սպասվում է, որ դրան կմասնակցի ավելի քան 500 հազար պետական ծառայող: Արտահանձնման մասին օրենքի հազարավոր ընդդիմախոսներ այսօր առավոտյան խաթարել են քաղաքի տրանսպորտային հաղորդակցությունը՝ արգելափակելով ճանապարհներ և թունելներ, ինչպես նաև մետրոն և ավտոբուսների երթևեկությունը: Հաղորդվում է նաև, որ միջազգային օդանավակայանում չեղարկվել է ավելի քան 200 չվերթ, բաց…

  • Հոնկոնգում ցուցարարները խափանել են տրանսպորտային հաղորդակցությունը

    Հոնկոնգում ցուցարարները խափանել են տրանսպորտային հաղորդակցությունը

    Երկուշաբթի առավոտյան Հոնկոնգում արտահանձնման մասին օրինագծի հազարավոր հակառակորդներ համաքաղաքային գործադուլով խափանել են տրանսպորտային հաղորդակցությունը: Այս մասին տեղեկացնում են տեղական լրատվամիջոցները: Ցուցարարներն արգելափակել են ճանապարհներն ու թունելները, ինչպես նաև խափանել են ռելսային տրանսպորտի և ավտոբուսների երթևեկությունը, որ կառավարությանը հարկադրեն կատարել իրենց պահանջները: Ակցիայի կազմակերպիչները նախատեսում են խոչընդոտել քաղաքի բնակիչներին հասնել բիզնես շրջաններում տեղակայված աշխատավայրեր: Ցույցերն անդրադարձել…

  • Հոնկոնգում տասնյակ ցուցարարների մեղադրանք է առաջադրվել

    Հոնկոնգում տասնյակ ցուցարարների մեղադրանք է առաջադրվել

    Հոնկոնգում չորս տասնյակ քաղաքացիների մեղադրանք է առաջադրվել անկարգությունների, բռնությունների դիմելու համար: Զանգվածային բողոքի ակցիաների ընթացքում սա առաջին դեպքն է, երբ իշխանությունները ցուցարարներին մեղադրանք են ներկայացնում: Մեղադրվողներից 9-ը գրավի դիմաց ազատ են արձակվել՝ քաղաքից չհեռանալու պայմանով: 1997 թվականից հետո, երբ Հոնկոնգը Բրիտանիայից անցավ Պեկինի իշխանության տակ, վերջին ամսվա ընթացքում տեղի ունեցած ցույցերը ամենազանգվածայինն էին: Հարյուր հազարավոր…

  • Անկարգություններ կազմակերպելու կասկածանքով ձերբակալվել է Վրաստանի պաշտպանության նախկին նախրարը

    Անկարգություններ կազմակերպելու կասկածանքով ձերբակալվել է Վրաստանի պաշտպանության նախկին նախրարը

    Վրաստանի պաշտպանության նախկին նախարար, «Հաղթանակած Վրաստան» նոր կուսակցության առաջնորդ Իրակլի Օքրուաշվիլին ձերբակալվել է Թբիլիսիում հունիսի 20-21-ին տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ անկարգությունների կազմակերպման և դրանց մասնակցելու կասկածանքով: «Խորհրդարանի շենքի բռնի գրոհի ժամանակ Իրակլի Օկրուաշվիլին իրեն ուղեկցող անձանց հետ կոչ էր անում ակցիայի մասնակիցներին ներխուժել խորհրդարանի շենք: Ինքն էլ անձամբ մասնակցում էր գործընթացին: Նա նաև մասնակցություն…

  • Իվանիշվիլին ցույցի ցրման մասին հաջորդ օրն է իմացել․ Գախարիա

    Իվանիշվիլին ցույցի ցրման մասին հաջորդ օրն է իմացել․ Գախարիա

    Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան տեղեկացրել է, որ Թբիլիսիում տեղի ունեցած զարգացումների և ցույցի ցրման մասին իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլին միայն հաջորդ օրն է իմացել: Այս մասին նա խոսել է դատախազությունում հարցաքննության մասնակցելուց հետո՝ լրագրողների հետ զրույցում: Ներքին գործերի նախարարի խոսքով՝ Իվանիշվիլին է զանգել իրեն: «Երկրորդ օրն է իմացել, ժամը չեմ…

  • Ես Գավրիլովը չեմ. ռուսները ցույց են անում Թբիլիսիում

    Ես Գավրիլովը չեմ. ռուսները ցույց են անում Թբիլիսիում

    Վրաստանում գտնվող Ռուսաստանի քաղաքացիները Թբիլիսիում խորհրդարանի շենքի առջև ցույց են անցկացրել՝ ի աջակցություն Վրաստանի: Նրանք հավաքվել են հենց այն վայրում, որտեղ գրեթե մեկ ամիս հակառուսական բողոքի ցույցեր են ընթանում։ Դրանք Թբիլիսիում սկսվել էին, երբ Ռուսաստանի Դաշնության պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, որ Թբիլիսի էր ժամանել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին մասնակցելու նպատակով, զբաղեցրել էր Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռը:…

  • Չինաստանը ԱՄՆ-ին խորհուրդ է տվել չմիջամտել Հոնկոնգի գործերին

    Չինաստանը ԱՄՆ-ին խորհուրդ է տվել չմիջամտել Հոնկոնգի գործերին

    Չինաստանը խորհուրդ է տալիս ԱՄՆ-ին չմիջամտել Հոնկոնգի գործերին, չաջակցել իրավակարգը խախտողներին և նրանց մոլորեցնող ազդանշաններ չուղարկել, ճեպազրույցում ասել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը, տեղեկացնում է РИА Новости-ն։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս էր հայտնել, որ իրավիճակը Հոնկոնգում շուտափույթ կկարգավորվի՝ նշելով, որ տխուր է հետևել նրան, ինչ կատարվում է։ «Ես կցանկանայի ընդգծել,…

  • Վրաստանում թաքցնում են ցույցերի ժամանակ վիրավորված Դավիթ Գրիգորյանի վիճակի մասին տեղեկությունը

    Վրաստանում թաքցնում են ցույցերի ժամանակ վիրավորված Դավիթ Գրիգորյանի վիճակի մասին տեղեկությունը

    Հունիսի 20-ի գիշերը Վրաստանում տեղի ունեցած բախումների հետևանքով տուժած 46-ամյա Դավիթ Գրիգորյանը մինչև երեկ կոմայի մեջ էր․ նրա առողջական վիճակը ծանր է։ Ընտանիքը երեք օր ապարդյուն որոնում էր նրան ցույցի ցրումից հետո։ Գրիգորյաններին վերջապես զանգահարել է բժիշկը և ասել, որ Դավիթ Գրիգորյանը շրջանային հոսպիտալում է և կոմայի մեջ է։ Այս մասին տեղեկացնում է Грузия online-ը։…

  • Ես պաշտպանելու եմ ոստիկանների շահերը․ Գախարիա

    Ես պաշտպանելու եմ ոստիկանների շահերը․ Գախարիա

    Վրաստանի ՆԳՆ Գիորգ Գախարիան հունիսի 20-ի արյունոտ իարադարձություններից հետո հրապարակային հայտարարություն է արել: Լրագրողների հետ հանդիպմանը ստիպված է եղել պատասխանել նրանց սուր հարցերին: «Հունիսի 20-ին Թբիլիսիի կենտրոնում ցուցարարները փորձեցին գրոհով վերցնել խորհրդարանի շենքն ու զավթել իշխանությունը»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է նա՝ մեկնաբանելով այդ գիշեր խորհրդարանի շենքի մոտ ստեղծված իրավիճակը: Ցույցի մասնակիցները մեղադրում են Գախարիային…

  • Թբիլիսիում կրքերը չեն հանդարտվում․ ցուցարարները շարժվելու են դեպի Իվանիշվիլիի առանձնատուն

    Թբիլիսիում կրքերը չեն հանդարտվում․ ցուցարարները շարժվելու են դեպի Իվանիշվիլիի առանձնատուն

    Թբիլիսիում բողոքի ակցիաները շարունակվում են: Այս պահին ծայրահեղ լարված է իրադրությունը խորհրդարանի շենքի մոտ: Վերջին իրադարձություններից  հետո այսօր առաջին անգամ է գումարվում խորհրդարանի նիստը: Ընդդիմադիր առաջնորդների  գլխավորությամբ ցուցարարները հավաքվել են  խորհրդարանի մուտքի մոտ, պաստառներով և սուլոցներով  բողոքում են ռուս պատգամավորներին ներս  թողնելու դեմ:  Ակցիայի մասնակիցները պահանջում են  իշխանություններից ՆԳ նախարարի հրաժարականն ու ազատ արձակել հունիսի…

  • Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին ցույցի մասնակից չի եղել

    Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին ցույցի մասնակից չի եղել

    Մինաս Մինասյանը, ում Վրաստանի ոստիկանությունը բերման էր ենթարկել հունիսի 20-ի բախումների ժամանակ, քիչ առաջ ազատ է արձակվել:Ալիքի հետ զրույցում Մինասյանն ասաց, որ ցույցի մասնակից չի եղել: Ընկերներին էր հանդիպել ու քայլում էին դեպի Ռուսթավելի պողոտա: Դա այն պահն էր, երբ արդեն հատուկ միջոցներ էին կիրառվել ու ցուցարարները իջնում էին պողոտայով. «Գրադարանի մոտից վերև էինք քայլում,…

Գովազդ