ցույց
Խաբարովսկում շարունակվում են զանգվածային հանրահավաքները
Ռուսաստանի արևլյան մասում գտնվող Խաբարովսկ քաղաքում բողոքի ակցիաները շարունակվում են։ РБК-ի հաղորդմամբ՝ զանգվածային հանրահավաք է կազմակերպվել՝ ի պաշտպանություն նահանգապետ Սերգեյ Ֆուգալի։ Հիշեցնենք, որ վերջինս ձերբակալվել էր հուլիսի 9-ին ու մեղադրվում է մի շարք ձեռներեցների սպանության կազմակերպման համար։ Ըստ աղբյուրի՝ վերջին հանրահավաքին մասնակցել է շուրջ 1500 մարդ։
Բեյրութում իրավապահների հետ բախումների հետևանքով 728 տուժած կա (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի կենտրոնում կրկին բախումներ են տեղի ունեցել իրավապահների և ցուցարարների միջև: Որոշ ցուցարարներ փորձել են հրկիզել երկրի խորհրդարանի շենքը: Հայտնի է, որ ցուցարարների գործողություններին ի պատասխան, իրավապահները սկսել են արցունքաբեր գազ կիրառել: Ցույցերրի և բախումների հետևանքով 728 մարդ է տուժել: Սվելի վաղ հաղորդվել էր, որ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի բնակիչները պատրաստվում են խոշոր ցույցերի…
Լիդիան Արմենիայի նախկին աշխատողները պահանջում են բացել Ամուլսարը (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Այսօր` հուլիսի 30-ին, «Լիդիան Արմենիայի» նախկին աշխատողներն կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում և պահանջում են միջոցներ ձեռնարկել Ամուլսարի հանքը բացելու համար: Ուղիղ եթերը` news.am-ի:
Ընդհարում ադրբեջանցիների հետ Լոս Անջելեսում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել՝ ընդդեմ վերջին շրջանում ՀՀ պետական սահմանի նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած հարձակումների: Հայտնենք, որ բողոքի ցույցերը մեկնարկել են Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսության առաջ, որտեղ ընդհարում է տեղի ունեցել ադրբեջանցիների հետ: Ավելի մանրամասն կարող եք տեսնել տեսանյութում: Տեսանյութը` a1plus-ի:
Բողոքի ցույցեր Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Երեկ` հուլիսի 19-ին, «Արցախը Հայաստան է», «Արցախն ուժեղ է», «Ոչ թուրք-ադրբեջանական ագրեսիային» կարգախոսներով բողոքի ցույցեր էին կազմակերպվել Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև: Հայտնենք, որ խաղաղ բողոքի ցույցից քիչ անց մի խումբ ադրբեջանցի ցուցարարներ ագրեսիվ ու վիրավորական արտահայտություններով փորձում էին կռիվ հրահրել ու դիմակայել հայ ակտիվիստներին: Ավելի մանրամասն կարող եք տեսնել տեսանյութում:
Ադրբեջանական համայնքները սադրել են լեհահայերի ինքնաբուխ հավաքը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հուլիսի 16-ին, ժամը՝ 14.00-ին Վարշավայում Ադրբեջանի դեսպանության առջև տեղի է ունեցել լեհահայերի ինքնաբուխ հավաք: Հավաքի նպատակն էր եղել զայրույթն արտահայտելը և Ադրբեջանի սադրիչ գործողությունների մասին միջազգային հանրությանը իրազեկելը։ Չնայած այն հանգամանքին, որ ինքնաբուխ հավաքը կրել է խաղաղ բնույթ, այնուամենայնիվ, տեղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները, սովորության համաձայն, մի քանի անգամ ապարդյուն սադրանքի փորձ են կատարել՝ փորձելով խլել…
Ուկրաինա՛, մի՛ սադրիր. Ցույց ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատան շենքի առաջ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Այսօր` հուլիսի 15-ին, Հայ հեղափոխական դաշնակցության Երիտասարդական միության անդամները հավաք են կազմակերպել Հայաստանում Ուկրաինայի դեսպանության շենքի մոտ: Նրանք բացականչում էին` «Ուկրաինա՛, մի՛ սադրիր», «Ուկրաինա՛, մի՛ աջակցիր ագրեսոր Ադրբեջանին», «Չաջակցե՛լ ագրեսորին»: Երիտասարդական միության անդամ Գոռ Սարգսյանը նշեց, որ Ուկրաինան տարածել է հայտարարություն, որով տարածաշրջանում կոնֆլիկտներ է սրում: «Ուկրաինայի տարած հայտարարությունը ջուր է լցնում մարդասպան Ադրբեջանի ջրաղացին,…
ԲՀԿ-ի աջակիցները հավաքվել են ԱԺ-ի դիմաց (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Քաղաքացիները ցույց են իրականացնում ԱԺ-ի դիմաց, ոստիկանական ուժեր են տեղակայված, մեծ թվով ոստիկանական մեքենաներ, այդ թվում՝ ջրցան մեքենաներ։ Նշենք, որ այսօր ԱԺ-ն քվեարկություն է իրականացնելու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու ՀՀ գլխավոր դատախազի միջնորդության վերաբերյալ։ https://www.facebook.com/a1plus.am/videos/931329953975934/?v=931329953975934¬if_id=1592286839360556¬if_t=live_video
Ոստիկանները բերման ենթարկեցին Ադեկվատներ միաբանության անդամներին և այլոց
Ոստիկանները քիչ առաջ ոստիկանության բաժնի մոտից բերման ենթարկեցին այնտեղ հավաքված հասարակական քաղաքական մի շարք գործիչների՝ այդ թվում Արսեն Բաբայանին, Արթուր Դանիելյանին։ Ոստիկանները 3 րոպե ժամանակ տվեցին հավաքվածներիվ, որպեսզի նրանք դադարեցնեն ակցիան, սակայն հավաքվածները հրաժարվեցին հեռանալ, ինչից հետո ոստիկանները հավաքվածներին բերման ենթարկեցին: Նշենք, որ ոստիկանության մոտ մի քանի տասնյակ քաղաքացիներ են հավաքվել այն բանից հետո, երբ…
ԱՄՆ-ում բողոքի ակցիաների ժամանակ 10 հազար մարդ է ձերբակալվել
Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո ԱՄՆ-ում սկսված բողոքի ցույցերի ժամանակ շուրջ 10 հազար մարդ է ձերբակալվել: Ձերբակալությունների ավելի քան քառորդ մասը բաժին է ընկնում Կալիֆորնիայի Լոս Անջելես քաղաքին,ապա Նյու Յորքը, Դալլասը (Տեխաս) և Ֆիլադելֆիան (Փենսիլվանիա): Ձերբակալվածներից շատերին մեղադրանքներ են առաջադրվել մանր իրավախախտումների համար: Այս մասին հայտնում է AP-ն:
Փարիզում մի քանի տասնյակ բուժշխատողներ ցույցի են դուրս եկել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Reuters լրատվական գործակալությունը հայտնում է, որ Փարիզում մի քանի տասնյակ բուժշխատողներ ցույցի են դուրս եկել՝ պահանջելով ավելի լավ աշխատանքային պայմաններ։ Անտեսելով 10 հոգուց ավելի հավաքներ կազմակերպելու արգելքը՝ բուժաշխատողները հավաքվել են Ռոբերտ Դեբրե հիվանդանոցի առջև: Ըստ բուժաշխատողների՝ չնայած իրենց հաջողվել է համավարակի ընթացքում կյանքեր փրկել, այնուամենայնիվ, հիվանդանոցների առջև ծառացած բարդությունները շարունակում են պահպանվել: Ֆրանսիայում բուժաշխատողները վերջին ամիսների…
Կապանում ցուցարարները դադարեցրին ակցիան (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Քիչ առաջ Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը հայտարարել է, որ բռնություն գործադրողների նկատմամբ լինելու է օրենքով նախատեսված պատասխանատվություն, երաշխիքներ են տվել, ես վստահաբար կարող եմ ասել` չի լինելու ոչ մի բռնություն: «Դուք եք որոշում, հարգելի՛ ժողովուրդ, իրենք երաշխիքներ տվեցին, եթե երաշխիքները չպահեն, շատ վատ հետևանքներ կլինեն։ Որպես համայնքի ղեկավար՝ համոզված եմ, որ լինելու է օբյեկտիվ քննություն և…
Հունան Պողոսյանը հանդիպել է բողոքի ցույցի մասնակիցների հետ
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք Կապանի ոստիկանության մոտ լարված իրավիճակ է։ Մայիսի 24-ին՝ ժամը 9։40 րոպեին, Քաջարանի երեք բնակչի՝ Նվեր Խաչատրյանին, Խորեն Միրզոյանին և Լևոն Համբարձումյանին, բերման են ենթարկել Սյունիքի մարզային քննչական վարչություն։ Ոստիկանության մոտ հավաքվածները դեմ են բերման ենթարկվածներին Երևան տեղափոխելուն և պահանջում էին, որ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հանդիպի իրենց հետ։ Հունան Պողոսյանն…
Դերասան Սարգիս Գրիգորյանը ու ցույցի ևս 5 մասնակից տուգանվել են
Կառավարության շենքի դիմաց մի քանի ժամ առաջ անցկացված բողոքի ցույցի մասնակիցներից 6-ը տարվել է ոստիկանության Էրեբունու բաժին: Այս մասին «Հայկական ժամանակ»-ը տեղեկացել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանից: Ցույցի մասնակիցները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 182-րդ hոդվածը խախտելու պատճառով: Այս հոդվածի համաձայն՝ հասարակական կարգի պահպանության և…














