փախստականներ
ՄԻՊ գրասենյակը և ՄԱԿ ՓԳՀ-ն քննարկել են ԼՂ-ից տեղահանվածների հարցերը
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ղեկավար Նինա Փիրումյանը ապրիլի 7-ին հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի տեղակալ Լիվ Ֆեիյենի հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության հարցերը, ինչպես նաև մարդու իրավունքների այլ հարցեր և համագործակցություն։
ԵԽ պաշտոնյան ընդգծել է Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունքը
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՛Ֆլահերթին այսօր ԵԽԽՎ նիստում հայտարարել է, որ անհրաժեշտ է ապահովել տարածաշրջանում բոլորի իրավունքները, և որ Լեռնային Ղարաբաղ վերադառնալ ցանկացողները պետք է ազատ լինեն այդ հարցում։
Երուսաղեմի Հայ Պատրիարքարան ահազանգում է Սիրիայի հայ քրիստոնյաների անվտանգության համար՝ միջազգային միջամտության կոչով
Երուսաղեմի Հայ Պատրիարքարանը հրապարակել է հայտարարություն՝ ահազանգելով Սիրիայի հայ քրիստոնյաների անվտանգության համար և միջազգային հանրությանը կոչ անելով պաշտպանել նրանց։
ՅՈՒՆԻՍԵՖ․ Հայաստանում փախստական երեխաների կրթական ճգնաժամը խորանում է
ՅՈՒՆԻՍԵՖ-ը զգուշացնում է, որ Հայաստանում փախստական երեխաների կրթական մակարդակը վատթարանում է, 42%-ը մանկապարտեզ չի հաճախում։
Եվրոպական միությունը Հայաստանում մեկնարկում է փախստականների կարիքներին ուղղված նոր ծրագրեր
2025 թվականի հունվարի 23-ին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հայտարարել է փախստականների կարիքների հասցեագրմանն ուղղված երեք նոր ծրագրերի մեկնարկի մասին։ Այս նախաձեռնությունները, որոնք իրականացվում են տեղական և միջազգային քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ համագործակցությամբ, նպատակ ունեն աջակցել փախստականների սոցիալ-տնտեսական ներառմանը և ինտեգրմանը, ինչպես նաև՝ պաշտպանել նրանց հիմնարար իրավունքները։ ԵՄ կողմից ֆինանսավորվող այս ծրագրերը ներառում են հետևյալ հիմնական…
Ադրբեջանը չի ապահովել ԼՂ-ի հայերի իրավունքները․ HRW
Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության 2024 թվականի տարեկան զեկույցը բացահայտում է, որ Ադրբեջանը լուրջ քայլեր չի ձեռնարկել 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից փախած էթնիկ հայերի անվտանգության, արժանապատիվ վերադարձի կամ սեփականության վերականգնման իրավունքների ապահովման ուղղությամբ: Զեկույցում ընդգծվում է, որ Ադրբեջանը խախտել է իր ստանձնած պարտավորությունները՝ չհետևելով միջազգային չափանիշներին և մարդու իրավունքների հիմնական սկզբունքներին։ 2023 թվականի…
Արցախից տեղահանվածները կրկին նշում են Սուրբ Ծնունդը տնից հեռու․ Ֆրանսիայի դեսպան
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին անդրադարձել է Արցախից (Լեռնային Ղարաբաղից) տեղահանված բնակիչներին, ովքեր այս տարի ևս մեկ անգամ նշում են Սուրբ Ծնունդը հեռու իրենց տներից։ Դեսպանն իր գրառումը հրապարակել է «X»-ի իր միկրոբլոգում՝ ընդգծելով փախստականների իրավիճակի հումանիտար նշանակությունը։ Նա գրել է. «Շնորհավոր Սուրբ Ծնունդ՝ հատուկ մտքով Լեռնային Ղարաբաղից եկած փախստականների համար, որոնք այս տարի ևս…
Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ծրագրի ժամկետը երկարաձգվել է
Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 27-ի նիստում հաստատեց մի շարք կարևոր փոփոխություններ Լեռնային Ղարաբաղից (Արցախից) բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում։ Առավել նշանակալի է դիմումների ներկայացման ժամկետի երկարաձգումը մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։ Այս երկարաձգումը նպատակ ունի ընդլայնել ծրագրի շահառուների շրջանակը՝ ապահովելով, որ ավելի շատ ընտանիքներ, հատկապես նրանք, ովքեր ներկայումս գտնվում են ՀՀ քաղաքացիություն ստանալու…
Լեհաստանի վարչապետն այսօր կայցելի ուկրաինական Լվով քաղաք
Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին այսօր՝ ապրիլի 19-ին, կայցելի Ուկրաինայի Լվով քաղաք։ Այս մասին Twitter-ում գրել է վարչապետի գրասենյակի ղեկավար Դվորչիկը։ Վերջինի խոսքով՝ Լեհաստանի կառավարությունը նախաձեռնել է ներքին փախստականների համար կոնտեյներային քաղաքների ստեղծում, որոնցից առաջինը բացվելու է հենց Լվովում՝ Մորավեցկիի այցի շրջանակներում։ Դվորչիկը գրել է, որ այդ քաղաքներն ապաստան են հանդիսանալու Ուկրաինայից փախչող երեխաների և կանանց…
Ռեալը աջակցություն է ցույց տվել ուկրաինացի փախստականներին
Մադրիդի «Ռեալը» Իսպանիա ժամանած ուկրաինացի փաստականների համար տրամադրել է 1 միլիոն եվրո աջակցություն և 13 հազար միավոր հագուստ։ Այս մասին տեղեկանում ենք ակումբի մամուլի ծառայությունից։ Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի տվյալներով՝ Ուկրաինան լքածների թիվը հասնում է 3 միլիոնի։
Ուկրաինայից հեռացել է մոտ մեկ միլիոն մարդ․ ՄԱԿ
Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գործակալությունը նոր թվեր է հրապարակել՝ կապված ուկրաինացի փախստականների հետ։ Ըստ այդ տվյալների՝ Ուկրաինան այս պահի դրությամբ լքել է շուրջ 1 միլիոն մարդ։ Նշվում է, որ թիվը գնալով մեծանում է և երկուշաբթի այդ թիվը կազմում էր ընդամենը կես միլիոն, բայց վերջին 3 օրերի ընթացքում դրանց թիվը կտրուկ ավելացել է։ Ըստ աղբյուրի՝…
Դոնբասից տարհանվածների թիվը հասավ 137 հազարի
Փետրվարի 18-ից ի վեր Դոնբասի ինքնահռչակ հանրապետություններից Ռուսաստան տարհանված մարդկանց թիվը հասել է 137 հազարի։ Այս մասին գրում է TASS-ը։ Նշվում է, որ նրանց մեծ մասը՝ 85,5 հազարը, Ուկրաինայի քաղաքացիներ են։ Ըստ աղբյուրի՝ Ռուսաստանի քաղաքացի են տարհանվածներից 51 հազարը, իսկ 560-ի քաղաքացիությունն այլ պետությունների է։
Թուրքիան տարիներ շարունակ բռնի կերպով փախստականներին ուղարկել է Սիրիա
«Սիրիացիները հանուն ճշմարտության և արդարության» իրավապաշտպան կազմակերպության հրապարակած զեկույցի համաձայն՝ թուրքական կառավարությունը տարիներ շարունակ բռնի կերպով սիրիացի փախստականներին ուղարկել է Սիրիայի հյուսիս՝ դա ներկայացնելով որպես «կամավոր վերադարձ»՝ գրում է middleeastmonitor-ը: Արտաքսված փախստականներից 21-ի հետ հարցազրույցների հիման վրա կազմակերպությունը պարզել է, որ Անկարան չեղարկել է նրանց հատուկ քարտերը (Թուրքիայի կառավարության կողմից տրամադրված նույնականացման և պաշտպանության փաստաթղթեր),…
Եվրամիությունը 150 մլն եվրոյի հավելյալ ֆինանսավորում կտրամադրի Թուրքիային
Ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ Եվրամիությունը Թուրքիայում ապաստանած փախստականներին աջակցության նպատակով իրականացվող նախագծի շրջանակներում 150 մլն եվրո հավելյալ ֆինանսավորում է տրամադրելու Թուրքիային։ ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչները հավանություն են տվել Թուրքիայում բնակվող սիրիացի փախստականներին որպես մարդասիրական օգնություն տրամադրվող գումարի չափի ավելացման առաջարկին։ ԵՄ հայտարարության մեջ նշվել է, որ Թուրքիայում ներկայումս շուրջ 3․7 մլն սիրիացի է ապաստանել, ուստի նրանց շուրջ…
Ադրբեջանից բռնագաղթած փախստական 24 ընտանիքների տրամադրվել են բնակարանի գնման վկայականներ
Հուլիսի 29-ին ՏԿԵՆ Միգրացիոն գործակալությունը տեղեկացնում է, որ 1988-1992 թթ-ին Ադրբեջանից բռնագաղթած փախստական 24 ընտանիքների այսօր տրամադրվել են բնակարանի գնման վկայականներ՝ ազդարարելով բնակապահովման ծրագրի երրորդ փուլի մեկնարկը: Նշվում է, որ այս փուլի հավակնորդ շահառուները Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ժամանակավոր կացարաններում բնակվող փախստականներն են: Առաջին և երկրորդ փուլերով վկայականներ են հանձնվել Երևանի մյուս տասը վարչական շրջանների…