Պետությունը հոգալու է ռիսկի խմբում գտնվող ուսուցիչների առողջության պահպանման համար

Ամենադիտվածներ

Նպատակ ունենք մեկ գրասենյակում ստեղծելու սոցիալական կարիքների գնահատման միասնական համակարգ. փոխնախարար

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը գրառում է կատարել Facebook-ում: Նախարարը հայտնում է, որ պետությունը կհոգա ռիսկի խմբում գտնվող ուսուցիչների առողջության պահպանումը:

«Նոր ուսումնական տարում պետությունը հոգալու է նաև ռիսկի խմբում գտնվող ուսուցիչների առողջության պահպանման համար։ Մասնավորապես.

Կորոնավիրուսային հիվանդության ծանր ընթացքով զարգացման բարձր ռիսկային խմբի (ներառյալ` 65 և բարձր տարիքի ուսուցիչներն` անկախ առողջական վիճակից) կարող են ընտրել՝

աշխատանքի ներկայանալ հատուկ պաշտպանիչ միջոցների կիրառությամբ, որոնք տրամադրվում են ՀՀ ԿԳՄՍՆ կողմից.

աշխատանքն իրականացնել հեռավար եղանակով, եթե առկա են դրա համար անհրաժեշտ պայմանները.

չներկայանալ աշխատանքի:

Նախորդ կետի իմաստով աշխատանքի չներկայանալու դեպքում ուսուցիչների համար դասաբաշխում չի կատարվում: Նրանց աշխատավարձը հաշվարկվում է նախորդ ուսումնական տարվա դասաբաշխմանը համապատասխան, բայց ոչ ավել քան մեկ հաստիքի չափով, այդ թվում՝ պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածով սահմանված կանոնները:

Ոչ պետական ուսումնական հաստատությունների դեպքում աշխատավարձի հաշվարկն իրականացվում է դպրոցի որոշմամբ` աշխատանքային օրենսգրքին համաձայն:

Դպրոցը կարող է ներգրավել փոխարինող ուսուցիչների այս հիմքով առաջացած թափուր ժամերի մասով»,-ասվում է գրառման մեջ։

https://www.facebook.com/zhanna.andreasyan/posts/3423437497717403

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();