Արցախի Ազգային ժողովը կգումարի արտահերթ նստաշրջան. օրակարգում 5 հարց է-Azat TV
Արցախ

Արցախի Ազգային ժողովը կգումարի արտահերթ նստաշրջան. օրակարգում 5 հարց է

Արցախի ազգային լրատվության և հանրության հետ կապերի բաժինը հաղորդագրություն է տարածել և հայտնում է, որ օգոստոսի 6-ին, ժամը 11:00-ին, Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Արցախի Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ կգումարվի Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած հետևյալ օրակարգով:

Օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը.

1. «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տույժերի համաներման մասին» օրենքի նախագիծ:

Հիմնական զեկուցող՝ Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյան

2. «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ:

Հիմնական զեկուցող՝ Արցախի Հանրապետության կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Սուրեն Գալստյան

3. «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ:

Հիմնական զեկուցող՝ Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյան

4.«Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ:

Հիմնական զեկուցող՝ Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Արմեն Թովմասյան:

5.«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ:

Հիմնական զեկուցող՝ Արցախի Հանրապետության արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյան:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ