ՔՈ ՍԴԿ
ՔՈ ղեկավարին խոչընդոտել են մտնել տեղամաս․ առաջացել է վեճ, կան բերման ենթարկվածներ
«Քաղաքացու որոշում» կուսակցության նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Քիչ առաջ Երևան քաղաքի 6/18 տեղամասում խոչընդոտել են ՔՈ ՍԴԿ Գործադիր Մարմնի անդամ, նախընտրական ցուցակի առաջին համար Սուրեն Սահակյանի մուտքը տեղամաս: Խոչընդոտման մասին տեղեկացրել ենք ԿԸՀ: Նրանք պատասխանել են, որ խոչընդոտելու իրավունք չունեն և տեղեկացրել են տեղամասային հանձնաժողովին՝ թույլ տալ մուտք գործել: Սակայն տեղամասային…
ՔՈ ՍԴԿ նախընտրական ցուցակի առաջին համար Սուրեն Սահակյանի ուղերձը
Մեր խնդիրն է այս քվեարկությամբ ապացուցել, ուղղակի գոռալ, որ մենք արժեքներից ու բարոյականությունից զուրկ հանրույթ չենք: Պատերազմում ընկած մեր եղբայրներն իրենց կյանքը զոհել են հանուն ավելի լավ Հայաստանի: Քվեախցիկում միայնակ մնալով՝ հիշեք՝ Դուք քվեարկում եք նաև նրանց փոխարեն: Ուրեմն մենք պարտավոր ենք պատկերացնել՝ ինչ Հայաստանի համար են նրանք զոհել իրենց ամենաթանկը՝ կյանքը: Քվեարկելիս լսեք նրանց…
Մեր ընկալած ազգային շահը հանդիսանում է ոչ ավելի, քան էթնիկ խմբի շահ․ Միսկարյան
ՔՈ ՍԴ կուսակցության գործադիր մարմնի անդամ Գարեգին Միսկարյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Քաղաքական ազգերի պետությունները սպասարկում են ազգային շահը, ապաքաղաքական ազգերը սպասարկում են այլ պետությունների ազգային շահը։ Ցավոք, բովանդակային առումով մեր ընկալած ազգային շահը հանդիսանում է ոչ ավելի, քան էթնիկ խմբի շահ։ Մեր ընկալումները դրա շուրջ են պտտվում։ «Ով առաքելական չի` հայ չի» առաջին…
2017-ին Նիկոլին ու Արարատին համոզում էինք, որ ընտրություններին չմասնակցեն․ Միսկարյան
Գարեգին Միսկարյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Կուսակցությունը որի մաս եմ կազմում ես կոչվում է. Քաղաքացու Որոշում Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն։ Ինչու՞ Երբ կուսակցություն էինք հիմնում ու անվան հարցը առաջ եկավ, քննարկումները մեղմ ասած շատ բուռն էին։ Տարբեր հնարավոր տարբերակներից ես անձամբ քվեարկել եմ ներկա տարբերակին կողմ ու ասեմ, թե ինչու. Լինելով ակտիվ քաղաքացիական պայքարների մեջ, մեզանից…
Հիմա բանակի քանդվելու վտանգ չկա, որովհետև ինչ քանդվելու էր` քանդվել է
ՔՈ ՍԴԿ գործադիր մարմնի անդամ Գարեգին Միսկարյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Եթե 2018-ից հետո «վտանգ» կար, որ բանակում նախկինների կողմից իրականացված չարաշահումների ուսումնասիրություններն ու կոռուպցիոն սխեմաների բացահայտումը կարող էր բանակի կազմաքանդման պատճառ դառնալ, ապա հիմա, երբ քանդվելու վտանգ չկա, որովհետև ինչ քանդվելու էր` քանդվել է, կամ բանակի վիճակի համար պատասխանատուները պիտի արժանի պատիժ ստանան,…
Բլիցկրիգը չստացվեց, սկսվեց հյուծելու պատերազմ․ Միսկարյան
«Քաղաքացու որոշում» ՍԴԿ-ի գործադիր մարմնի անդամ Գարեգին Միսկարյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Հաղթանակի մասին Ալիևի ու Էրդողանի պլանավորած բլիցկրիգը չհաջողվեց, դրանից հետո սկսվեց հյուծելու պատերազմ` կամքի, նյարդերի ու ռեսուրսների պատերազմ։ Ակնհայտ է, որ Ալիևը, գնաց պատերազմի պես ծայրահեղ քայլի, որովհետև իր իշխանությունը այլ կերպ այլևս ի վիճակի չէր պահել։ Նավթի գների անկումն ու ոռոգման…
Հայաստանում կա համակարգային կոռուպցիա․ դրա հովանավորը Փաշինյանն է․ Գարեգին Միսկարյան
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Հայաստանում կա համակարգային կոռուպցիա և այդ կոռուպցիայի հովանավորը Նիկոլ Փաշինյանն է։ Դրանցից ամենամեծը դատական ոլորտում է, որտեղ դատավորները կարողացան ճնշումների ու ունեցած կապերի միջոցով հասնել վեթինգի կանխմանը։ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խաբեց իրեն հեղափոխական ճանապարհով վարչապետ հռչակած ժողովրդին, հերթական անգամ կուլ գնաց համակարգին,…
Կառավարող ուժը մոլորության մեջ է. Սուրեն Սահակյան
Քաղաքացու որոշում ՍԴ կուսակցության քարտուղար, տնտեսագետ Սուրեն Սահակյանի հարցազրույցը Lragir.am-ի հետ՝ -Հեղափոխությունից երկու տարի անց ո՞րքանով են հանրային սպասումներն արդարացել: Որտե՞ղ է կառավարող ուժը հաջողել, որտեղ՝ ձախողել: -Ես, իհարկե, չեմ կարող հանրության անունից խոսել, բայց ունեմ ուղենիշներ, որոնցով կարող եմ դատողություններ անել։ Դրանցից մեկը սոցիոլոգիական հարցումներն են, որոնք հուշում են, որ հանրությունը դեռ հույսեր ունի,…
Կառավարող ուժը կարող է տուժել թե՛ հանրաքվեն հետաձգելու, թե՛ անցկացնելու դեպքերում. Սուրեն Սահակյան
Քաղաքացու Որոշում ՍԴ կուսակցության քարտուղար, տնտեսագետ Սուրեն Սահակյանի հարցազրույցը Lragir.am-ի հետ. Պարոն Սահակյան, որքանո՞վ է ՀՀ կառավարությունը պատրաստ հակազդելու կորոնավիրուսի տնտեսական ազդեցությանը։ Հույս ունեմ, որ պետական ապարատն այնպես կաշխատի, որ մեզ մոտ բանը համաճարակի չի հասնի։ Տնտեսական առումով, վարչապետը մի քանի անգամ նշել է, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որ ճգնաժամից օգուտ քաղած…
Ինչ ասես արեցինք՝ բացի համակարգային փոփոխություններին ուղղված քայլերից. Գարեգին Միսկարյան
«ՔՈ» ՍԴ կուսակցության գործադիր մարմնի անդամ Գարեգին Միսկարյանն ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ վարչապետի՝ երկրի բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը արգելափակելու կոչին։ «Ուրեմն, մենք ունեինք հնարավորություն մերժելու նախկին Ազգային ժողովը, նախկին դատական համակարգը (այդ թվում նաև Սահմանադրական դատարանը), նախկին ոստիկանական համակարգը, նախկին ընտրական համակարգը: Ամեն ինչ կարող էինք փոխած լինել արդեն, բայց դա չարեցինք։…
«ՔՈ»-ի հաղորդման հիման վրա Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում
Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ «Քաղաքացիական որոշում» կուսակցության հաղորդման հիման վրա շարունակվում է նյութերի նախապատրաստումը։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։ Վերջինիս փոխանցմամբ՝ իրենք հաղորդումը ստացել են մայիսի 3-ին։ Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը՝ ի դեմս գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանի, դիմում էր ներկայացրել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին և…
Պարոն Ծառուկյանի պատասխանն այն մասին է, որ «թղթերով ամեն ինչ կարգին է». Սուրեն Սահակյան
«ՔՈ» ՍԴԿ գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԲՀԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի պատասխանին, ուղղված ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գրությանը։ «Կարդացի պարոն Ծառուկյանի պատասխանը պարոն Արարատ Միրզոյանի գրությանը։ Դրա հետ կապված մի քանի անձնական, ոչ մասնագիտական դիտարկում․ 1. Պարոն Ծառուկյանը իր գրության 2-րդ կետի 3-րդ ենթակետում նշում է․ «…հանդիպման ժամանակ…
ՔՈ ՍԴԿ-ն դիմել է գլխավոր դատախազին՝ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու պահանջով
«Քաղաքացու որոշւմ» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով․ 1․ ՀՀ Սահմանադրության 176-րդ հոդվածով սահմանված կարգով ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցել քրեական հետապնդում՝ հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 98-րդ հոդվածի 2-րդ մասը՝ պատգամավորի լիազորությունների դադարեցումը ՀՀ Սահմանադրության 95-րդ հոդվածի պահանջները խախտելու դեպքերում: 2․ Օրենքով նախատեսված կարգով…
Միքայել Նահապետյանը՝ հարկային մանիպուլացիայի մասին
«ՔՈ» ՍԴԿ գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանն, ֆեյսբուքյան իր էջում գրառում էլ արել, որով անդրադարձել է հարկային նոր փոփոխություններին. «Ասում են շահութահարկի դրույքաչափը սահմանում ենք 18%, շահաբաժնի (դիվիդենտի) հարկինը 5%, եկամտային հարկինը 23%: Հետևաբար մի կողմից շահութահարկ+դիվիդենտի հարկը 23% է, մյուս կողմից եկամտային հարկն է 23%, ուստի իմաստ չկա աշխատող թաքցնելու, բիզնեսը ստվերից դուրս կգա:…
«Գիտե՞ս քանի հոգու դուռ է ծեծել ընտանեկան ողբերգություն ասվածը 2008թ. մարտի 1-ին». բաց նամակ Սիրուշոյին
«Քաղաքացու որոշում» ՍԴԿ անդամ և համահիմնադիր Մարիամ Ղարագյոզյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է՝ «Սիրուշո ջան, ողջու՜յն։ Տարիներ առաջ ենք վերջին անգամ միմյանց վրա կարճ հայացք գցել, բարևել, կարճ զրուցել, բայց վստահ եմ, որ չի կարող պատահի՝ ինձ չհիշես, ամեն դեպքում տարիներ եղել ենք իրար աչքի առաջ։ Քո ֆեյսբուքյան վերջին գրառումն աչքովս ընկավ, մի հին ասացվածք հիշեցի.…