օսկար
Արցախի մասին ֆիլմը կառաջադրվի Օսկարի (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հռչակավոր «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում կառաջադրվի նաև Արցախի մասին պատվող «Երբ որ քամին հանդարտվի» գեղարվեստական ֆիլմը։ Այս մասին հայտնում է Հայկական ազգային կինոակադեմիան։ Նշվում է, որ առաջադրման վերաբերյալ փակ, գաղտնի քվեարկությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 27-ին։ Ֆիլմի ռեժիսորը Նորա Մարտիրոսյանն է։
Հայկական Krisp-ը՝ հեղինակավոր Webby Awards մրցանակաբաշխության հաղթող
Տեխնոլոգիական ոլորտի ամենահեղինակավոր՝ Webby Awards մրցանակաբաշխության Productivity & Collaboration (Արդյունավետություն և համագործակցություն) անվանակարգում հաղթող է ճանաչվել հայկական Կրիսպ (Krisp) ընկերությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԲՏԱ նախարարության Facebook-ի պաշտոնական էջից։ Նշվում է, որ Կրիսպի լուծումներն արհեստական բանականության և մեքենայական ուսուցման տեխնոլոգիաների միջոցով իրական ժամանակում մաքրում է ձայնը կողմնակի աղմուկից։ Webby Awards-ը տրվում է լավագույն կայքերին…
Հռոմի Պապի մասին նոր ֆիլմը ներկայացնում է նաև Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում նրա ջանքերը
Հռոմի Ֆրանցիսկոս Պապի մասին պատվող «Ֆրանչեսկո» ֆիլմը հեռուստադիտողներին հասանելի կլինի Discovery Plus ծառայության միջոցով՝ մարտի 28-ից։ Այս առումով Facebook-ի իր էջում գրառում է կատարել ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանը։ Նա կոչ է արել այս կիրակի դիտել ֆիլմն ու իմանալ Հռոմի Պապի ներդրած ջանքերի մասին՝ կապված Հայոց Ցեղասպանության ճանաչման գործում նրա ներդրած լրջագույն ջանքերի ու շատ այլ…
Օսկար 2021-ը կանցկացվի առանց հաղորդավարների
Այս տարի «Օսկար» կինոմրցանակաբաշխությունը տեղի կունենա մեկ ամիս անց։ Կազմակերպիչները սկսել են ակտիվ պատրաստությունը միջոցառմանը։ Նախորդ շաբաթ հայտնի է դարձել, որ արարողությունն առաջին անգամ անց կկացվի միանգամից երկու վայրում՝ Լոս Անջելեսի կայարանում, ուր կհավաքվեն հավակնորդները և «Dolby» թատրոնում։ Հատկանշական է, որ այս տարի արարողությունն անց կկացվի առանց հաղորդավարների։ Բացի այդ՝ պրոդյուսներն առայժմ չեն որոշել նրանց…
Մահացել է օսկարակիր Քրիստոֆեր Պլամմերը
Մահացել է օսկարակիր Քրիստոֆեր Պլամմերը Մահացել է աշխարհահռչակ դերասան, ավելի քան 190 ֆիլմերում կերպարներ կերտած, օսկարակիր Քրիստոֆեր Պլամմերը։ Այս մասին հայտնում է Deadline-ը։ Պլամմերը կյանքից հեռացել է 92 տարեկանում։ Նա «Օսկար», «Ոսկե Գլոբուս», «Էմմի», BAFTA մրցանակների դափնեկիր է։ Պլամմերը նաև «Օսկար» ստացած ամենածեր դերասանն է։ Նա այդ բախտին արժանացել է 2012 թվականին՝ «Սկսնակները» ֆիլմի համար՝…
Մահացել է Շոն Քոներին
90 տարեկան հասակում կյանքին հրաժեշտ է տվել անվանի դերասան, առաջին Ջեյմս Բոնդ՝ Շոն Քոներին։ Շոտլանդացին մահացել է հոկտեմբերի 31-ին՝ Բահամյան Կզղիներում գտնվող իր առանձնատանը։ Քոներիի որդին՝ Ջեյսոնը, պատմել է, որ հայրը խաղաղությամբ իր մահկանացուն կնքել է քնած ժամանակ այն բանից հետո, երբ նա երկար ժամանակ է արդեն ինչ հիվանդ էր։ «Տխուր օր է բոլոր նրանց…
2024-ից կփոխվեն Օսկարի նոմինացվելու չափորոշիչները
Ամերիկյան կինոակադեմիան «Օսկար» կինոմրցանակաբաշխությանը «Լավագույն ֆիլմ» կատեգորիայի համար նոր չափորոշիչներ է սահմանել։ Նոր չափանիշները գործելու են 2024-ից: Այս կանոնները հրապարակվել են կազմակերպության կայքում: Ըստ դրանց՝ նվազագույնը մեկ հաղորդավար կամ երկրորդ պլանի հայտնի դերասան պետք է ունենա ոչ բավարար ներկայացված ռասայական պատկանելություն կամ էթնիկ խումբ: Ինչպես նաև նվազագույնը 30% երկրորդային դերեր պետք է կատարեն ԼԳԲՏ համայնքի,…
Հետաձգվել է «Օսկար» մրցանակաբաշխությունը
«Այո՛, դա ճիշտ է, հաջորդ տարի «Օսկար» մրցանակաբաշխությունը տեղի կունենա ապրիլի 25-ին», – ասվում է կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի Twitter-ի պաշտոնական էջում։ Հիշեցնենք, որ «Օսկարի» 93-րդ մրցանակաբաշխությունը պետք է կայանար 2021 թվականի փետրվարի 28-ին: Փետրվարի 9-ին կներկայացվի բազմաքանակ անվանակարգերի համար դիմած մասնակիցների ցանկերը։ Մրցանակաբաշխության թեկնածուները հայտնի կդառնան մարտի 15-ին: Հավելենք, որ ակադեմիայի թանգարանի բացումը ևս հետաձգվել…
Թրամփը դժգոհ է, որ «Մակաբույծը» ֆիլմը օսկար է ստացել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհություն է հայտնել այն փաստից, որ հարավկորեական «Մակաբույծները» ֆիլմն այս տարի «Օսկար» է ստացել։ Այս մասին հաղորդում է AFP-ն: «Որքա՞ն վատն էր այս տարի «Օսկարի» մրցանակաբաշխությունը»,- հարցրել է Թրամփը Կոլորադոյում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ: Թրամփը նշել է, որ իրենք բավականաչափ խնդիրներ ունեն Հարավային Կորեայի հետ առևտրի հարցում: «Իսկ նրանց մրցանակ են…
Նոր հակառեկորդ «Օսկար»-ի համար․ դիտումները նվազել են
Լոս Անջելեսում կայացած «Օսկար» կինոմրցանակաբաշխության արարողության հեռուստալսարանը ռեկորդային նվազել է: Այս մասին տեղեկացնում է Nielsen հետազոտական կազմակերպությանը: «Օսկար» կինոմրցանակի հանձնման 92-րդ արարողության՝ ABC հեռուստաալիքով հեռարձակումը դիտել է 23,6 միլիոն մարդ: Nielsen-ի տվյալներով՝ արարողության հետևորդների թիվն անցյալ տարվա համեմատ կրճատվել է 20%-ով: Նախորդ հակառեկորդը սահմանվել էր 2018 թվականին, երբ մրցանակաբաշխությանը հետևել է 26,5 միլիոն մարդ: «Օսկար…
«Օսկար»-ի 4 արձանիկ տարած հարավկորեացի ռեժիսորը հաղթանակը խենթություն է անվանել
Հարավկորեական «Մակաբույծները» ֆիլմի ռեժիսոր Փոն Ջուն Հոն «Օսկար» մրցանակաբաշխության հիմնական անվանակարգում ֆիլմի հաղթանակը խենթություն է համարել: Ռեժիսորի խոսքով՝ սոցիալական անհավասարության մասին ֆիլմի գաղափարը նրան երկար տարիներ է հետաքրքրել: Այս մասին հաղորդում է The Guardian պարբերականը: «Ես տարօրինակ մարդ եմ։ Երբ Կինոդերասանների գիլդիայի մրցանակը ստացանք լավագույն դերասանական կազմի համար, ես, չգիտես ինչու, սկսեցի նաև «Օսկար»-ի մասին…
Առաջին անգամ «Օսկար» մրցանակը հանձնել է դաունի համախտանիշ ունեցող դերասանը
Ամերիկացի դերասան Զաք Գոթզագենը, որը Դաունի համախտանիշ ունի, «Օսկար» մրցանակաբաշխության պատմության մի մասն է դարձել։ Նա Շայա Լաբաֆի հետ բարձրացել է կինոմրցանակաբաշխության բեմ ու հայտարարել «Լավագույն խաղարկային կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում դափնեկիրների անունները։ «Օսկար»-ի 92-ամյա պատմության ընթացքում սա առաջին դեպքն էր, երբ Դաունի համախտանիշով տառապող մարդը հանձնել է հեղինակավոր կինոմրցանակը։ Նշենք, որ հաղթող են դարձել ռեժիսոր…














