օրինագիծ
Իրանը չի քննարկի հիջաբ կրելու մասին նոր օրինագծերը
Իրանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովը չի քննարկի հիջաբ կրելու մասին նոր օրինագծերը։ Այս մասին հայտնում է ISNA գործակալությունը՝ հղում անելով խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Ահմադ Ռաստինի հայտարարությանը։ Գործակալության տվյալներով՝ Իրանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի անդամ Հոսեյն Ջալալին քննարկել էր հիջաբ կրելու, ինչպես նաև այն չկրող կանանց բանկային հաշիվներն արգելափակելու հարցը։ Լրատվամիջոցներն ու մի շարք պաշտոնյաներ նրա…
ԱՄՆ Կոնգրեսը ընդունել է հրազենի շրջանառության նկատմամբ վերահսկողությունը խստացնելու օրինագիծ
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել երկրում հրազենի շրջանառության նկատմամբ վերահսկողությունը խստացնելու օրինագծին։ Այս մասին հայտնել է CNN-ը։ Փաստաթղթի տեքստի համաձայն՝ միջոցառումները նախատեսում են ավելի խիստ պատիժներ հրազենի շրջանառությանը վերաբերող մի շարք խախտումների համար, ինչպես նաև ենթադրում են մեծ հզորությամբ պահունակների վաճառքի արգելք։ Բացի այդ, կիսաավտոմատ հրացաններ ձեռք բերելու տարիքը նախատեսվում է 18-ից բարձրացնել…
Ուրախ եմ համահեղինակել Հայոց ցեղասպանության դասավանդման մասին օրինագիծը. Ջիմ Կոստա
ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստան ուրախություն է հայտնել Հայոց ցեղասպանության դասավանդման վերաբերյալ օրինագծի համահեղինակ լինելու կապակցությամբ: «Չնայած Հայոց ցեղասպանության սարսափը երբեք չի կարող չեզոքանալ, մենք կարող ենք երաշխավորել, որ ապագա սերունդները դա երբեք չեն մոռանա։ Ես հպարտ եմ, որ միանում եմ իմ գործընկերներին՝ որպես Հայոց ցեղասպանության դասավանդման վերաբերյալ օրինագծի համահեղինակ»,- նշել է կոնգրեսականը Twitter-ի իր միկրոբլոգում:…
Բայդենը օրինագիծ է ստորագրել, որը ենթադրում է 10 տարվա ընթացքում մոտ 1,2 տրլն դոլարի ներդրում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը օրինագիծ է ստորագրել, որը ենթադրում է 10 տարվա ընթացքում մոտ 1,2 տրլն դոլարի ներդրում երկրի ենթակառուցվածքների զարգացման նախագծերում: Այս մասին հայտնել է Սպիտակ տունը: Փաստաթուղթը նախատեսում է շուրջ 110 մլրդ դոլար հատկացնել կամուրջների և ճանապարհների կառուցման համար: Եվս մոտ 73 մլրդ դոլար կներդրվի կանաչ էներգիայի անցնելու ծրագրերին։ Սա ԱՄՆ պատմության մեջ…
Ադրբեջանի խորհրդարան է ներկայացվել համաներման մասին օրենքի նախագիծ
Ադրբեջանի խորհրդարան է ներկայացվել օրենքի նախագիծ, որի ընդունման դեպքում համաներում կշնորհվի մոտ 16 000 մարդու: Բանաձևի նախագիծը խորհրդարան է ներկայացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Այն կտարածվի մի քանի խմբերի անձանց վրա, որոնց մեծ մասը ինչ-որ ձևով առնչվում են Արցախյան հակամարտությանը: Հավանության արժանանալու դեպքում համաներումն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 8-ին և կլինի Ադրբեջանի պատմության մեջ ամենամեծ…
Զոհրաբյանը քննադատել է Ալեն Սիմոնյանի հեղինակած օրինագիծը
Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հեղինակած օրինագծին Նաիրա Զոհրաբյանը ասաց՝ դա աննախադեպ խայտառակ օրինագիծ է, որն ուղղված է խոսքի ազատության դեմ, և ոչ թե վիրավորանքի։ Եթե իշխանությունն ուզում վերացնել հայհոյանքը և զրպարտությունը, Փաշինյանից երկու րոպե է պահանջվում․ փակում է «ֆեյքի» ինկուբատորը, և կտեսնեք, որ վիրավորանքն ու զրպարտությունը կվերանան։ Հիշեցնենք, որ…
Արցախում նախատեսում են դյուրացնել զենք կրելու ընթացակարգերը
Արցախի արդարադատության նախարարության նախաձեռնությամբ՝ Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրվել «Զենքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրինագիծ: Արցախի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան, որսորդական ակոսափող հրազեն կարող է ձեռք բերել որսորդության հետ կապված մասնագիտական գործունեությամբ զբաղվող, ռազմականացված կազմակերպության աշխատակից համարվող կամ ոչ պակաս հինգ տարի սեփականության իրավունքով ողորկ-երկարափող որսորդական հրազեն ունեցող և այդ ընթացքում…
ՀՀ փաստաբանների պալատն իր զորակցությունն է հայտնում Արման Թաթոյանին
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին պետական բյուջեից հատկացվող միջոցների վերաբերյալ կարգավորումները փոփոխության ենթարկելու ՀՀ կառավարության նախաձեռնությունն առաջ է բերում խորը մտահոգություն, այս մասին ասված է Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի տարածած հայտարարությունում։ «Այդ կարգավորումները Մարդու իրավունքների պաշտպանի անկախ և արդյունավետ գործունեության կարևոր երաշխիք են: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին հատկացվող միջոցների չափն առանց որևէ սահմանափակման…
Երևանի 10 վարչական շրջանից կարմիր գծերը վերացնելու օրինագիծը առաջին ընթերցմամբ հավանություն ստացավ
ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Արուսյակ Ջուլհակյանի կողմից առաջարկված օրենքի նախագիծը, որով նախատեսվում է Երևանի 12 վարչական շրջաններից 10-ում վերացնել «կարմիր գծերը»: Սիսակ Գաբրիելյանի ներկայացմամբ՝ հաջորդ տարվանից մոտ 10 վարչական շրջաններում կվերանան կարմիր գծերը, և այսուհետ Երևանի քաղաքապետարանն այլևս չի կարողանա տուգանել քաղաքացիներին` երկու լուսանկարի միջոցով:…
Հայաստանի ողջ տարածքում կստեղծվի աշխարհազոր. ՊՆ օրինագիծը ներկայացվել է հանրային քննարկման
ՀՀ Պաշտպանության նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացրել «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Ըստ e-draft.am-ում ներկայացված օրենքի նախագծի՝ սահմանվում են Երևան քաղաքում և մարզերում աշխարհազորի ստեղծման և ղեկավարման, աշխարհազորայինների հավաքագրման հետ կապված հարաբերությունները: Օրենքի նախագծի համաձայն՝ աշխարհազորը Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական…
ԱԺ-ն ընդունեց ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը
«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց: Հայտնենք, որ նախագիծը ներկայացրել են պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Աննա Կարապետյանի, Հայկ Գևորգյանի և Վահագն Հովակիմյանը: Նշենք, որ նախագծի զեկուցող Վահագն Հովակիմյանը հայտարարել է, որ առաջարկում են ընդհանրապես առողջական հիմքով ժամանակավորապես անաշխատունակության վիճակում գտնվող պատգամավորնեին գրավոր քվեարեկելու իրավունք տալ:
Վրաստանում թևնոցներ կկիրառեն ընդդեմ ընտանեկան բռնության
Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ օրինագիծ է հաստատել, որով իրապավհները հնարավորություն են ստանում էլեկտրոնային վերահսկողություն իրականացնել կանանց դեմ ընտանեկան բռնության դեպքում՝ էլեկտրոնային թևնոցների միջոցով։ Այս մասին հայտնում են Aliq.ge-ից։ Ըստ աղբյուրի՝ ՆԳՆ-ն բացատրում է, որ էլեկտրոնային վերահսկողության դեպքում բռնություն գործադրողին էլեկտրոնային թևնոց կհագցվի, ինչից հետո բռնության զոհի տանը, աշխատավայրին կամ նրան հարակից այլ տարածքում գտնվելու դեպքում,…
Ի՞նչ է տեղեկացրել Արմեն Սարգսյանը Արարատ Միրզոյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին տեղեկացրել է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը հարակից օրենքով իր կողմից չեն ստորագրվելու: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Սահմանադրական փոփոխությունների նախագիծն ընդունվեց 2-րդ ընթերցմամբ
Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Իմ քայլի» հեղինակած՝ սահմանադրական փոփոխությունների օրինագիծը, ըստ որի՝ դադարեցվելու են 12 տարի պաշտոնավարած ՍԴ դատավորների լիազորությունները, իսկ օրինագծի՝ ուժի մեջ մտնելուն պես դադարեցվելու են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները: ԵԽ Վենետիկի հանձնաժողովն այս օրինագծի վերաբերյալ այսօր է կարծիք հրապարակել: «Հստակեցնեմ. փոփոխության իրացման վերաբերյալ արձանագրենք, որ ՍԴ անդամներից երեքի վրա…