amazon
Amazon-ի սեփականատերը վերադարձրել է դիրքը ամենահարուստ մարդկանց շարքում
Forbes-ի վարկածով աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում առաջատարը դարձյալ փոխվել է։ Ցուցակի առաջին տողում նորից Amazon-ի սեփականատեր Ջեֆ Բեզոսն է։ Ջեֆ Բեզոսը առաջին հորիզոնական է բարձրացել 115,5 մլրդ դոլար ցուցանիշով։ Նա առաջ է անցել Louis Vuitton Moët Hennessy ի նախագահ Բեռնար Առնոյից ու նրա ընտանիքի անդամներից, որոնց կարողությունը գնահատվում է 112,9 մլրդ դոլար։ 56-ամյա ամերիկացուն հաջողվել…
Ամերիկացիների Google-ին ավելի շատ են վստահում, քան Թրամփին
Ամերիկացիները Amazon-ին կամ Google-ին ավելի շատ են վստահում, քան երկրի նախագահ Դոնալդ Թրամփին: Այս մասին հարցում է կատարել Mirning Conslut-ը։ Տեխնոլոգիական հսկաները ԱՄՆ-ում ամենավստահելի բրենդներն են և զիջում են միայն բժիշկներին և զինվորականներին: Ըստ հարցման տվյալների՝ հարցվածների 50 տոկոսը նշել է, որ բժիշկը հուսալի բրենդ է, իսկ 39 և 38 տոկոսը հուսալի է համարում Amazon-ը…
Amazon-ի սեփականատերը նվիրաբերություն է արել Ավստրալիայում հրդեհների դեմ պայքարի համար
Ամերիկյան Amazon ընկերության սեփականատեր Ջեֆ Բեզոսը, որին համարում են ամենահարուստ մարդն աշխարհում, 1 մլն ավստրալական դոլար կնվիրաբերի Ավստրալիան պատուհասած անտառային հրդեհների դեմ պայքարի համար: Այս մասին նա գրել է Instragram-ի իր էջում: Բացի դրանից՝ միլիարդատերը հետևորդներին խնդրել է Amazon կայքով գնումներ անել՝ այդպիսով ֆինանսապես աջակցելով Ավստրալիա ուղարկվող օգնությանը: Ավստրալիայի իշխանությունները պատրաստվում են նախնական 34,5 մլն…
Ջեֆ Բեզոսը Պենտագոնի հետ աշխատելու պատրաստակամություն է հայտնել
Մենք պատրաստվում ենք աջակցել ԱՄՆ Պաշտպանության նախարարությանը։ Այս մասի, ինչպես փոխանցում է Reuters-ը, հայտարարել է Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը։ Նշենք, որ մի շարք խոշոր տեխնոլոգիական ընկերություններ հրաժարվում են աշխատել Պենտագոնի հետ: «Ես կարծում եմ, որ եթե խոշոր տեխնոլոգիաները հեռանան Պաշտպանության նախարարությունից, այդ կառույցը լուրջ խնդիրներ կունենա»,-ասել է Բեզոսը: Ավելի վաղ ՊՆ-ի հետ պայմանագրի համար մրցող…
Ֆրանսիան չի ընդունում իր դեմ ուղղված ԱՄՆ պատժամիջոցները
ԱՄՆ պատժամիջոցների նախագիծը, որն ուղղված է Փարիզի դեմ, անթույլատրելի է: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Բրյունո լե Մերը Radio Classique ռադիոկայանի եթերում: «Դրանց կիրառման դեպքում Եվրամիությունը պատրաստ է ուժեղ պատասխան տալ»,-հավելել է նա: Նա նշել է, որ իրրենք կտեսնեն, թե ինչ վերջնական որոշումներ կլինեն: «Սակայն արդեն նախագիծն ինքը այն գործելաոճը չէ,…
Գեյթսը շրջանցել է Բեզոսին միլիարդատերերի վարկանշային աղյուսակում. Bloomberg
Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը առաջ է անցել Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսից և հայտնվել միլիարդատերերի Bloomberg Billionaires Index-ի առաջին հորիզոնականում։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը: Նրա կարողությունը այժմ գնահատվում է 110 մլրդ դոլար, իսկ Բեզոսինը՝ 109 մլրդ դոլար։ Ավելի քան 2 տարում առաջին անգամ նրան հաջողվել է վերադարձնել մոլորակի ամենահարուստ մարդու տիտղոսը։ Գեյսթի եկամուտների աճին…
Բիլ Գեյթսը զիջում է դիրքերը ամենահարուստ մարդկանց ցանկում
Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը զիջել է դիրքերը Forbes-ի ամենահարուստ մարդկանց վարկանշային ցանկում։ Երկրորդ տեղը նրա փոխարեն զբաղեցրել է Ֆրանսիական LVMH կորպորացիայի (միավորում է այնպիսի հայտնի բրենդներ, ինչպիսիք են՝ Louis Vuitton-ը, Moet-ը և Hennessy-ն) ղեկավար Բեռնար Առնոն։ 70-ամյա գործարարի կարողությունը գնահատվում է 107 միլիարդ դոլար, ինչը 200 միլիոնով ավելի է Գեյթսի կարողությունից: Նշենք, որ Առնոն…
10 մլրդ դոլարանոց պայմանագիր Microsoft-ի և Պենտագոնի միջև
Ամերիկյան Microsoft ընկերությունը Պենտագոնի հետ 10 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել՝ տվյալների պահման «ամպային» ենթակառուցվածքի ստեղծման համար։ Այս մասին գրում է The Guardian-ը: Այս պայմանագրի համար պայքարել են այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Amazon-ը, IBM-ը, Oracle-ը: Նշենք, որ Google-ը 2018 թվականին հայտարարել էր մրցույթից դուրս գալու իր որոշման մասին, ինպես նաև որոշել էր չերկարաձգել անօդաչու…
Պենտագոնը Microsoft-ի հետ պայմանագիր է կնքել՝ չներառելով Amazon-ին
Պենտագոնը Microsoft-ի հետ ամպային հաշվարկների համակարգ ներդնելու մասին 10 մլրդ դոլարի պայմանագիր է կնքել: Այս մասին հայտնում է BBC-ն: Նշվում է, որ Պենտագոնը այս համաձայնագրով անտեսել է Amazon-ին: Պայմանագիրը կնքվել է 10 տարով: Դրանով նախատեսվում է ստեղծել ձեռնարկությունների միավորված պաշտպանական ենթակառուցվածք (Jedi), որը ԱՄՆ պաշտպանության նախարարությունը կարձնի ավելի ճկուն: Ընկերությունը կփոխի Պենտագոնի բոլոր հնացած համակարգչային…
Շուրջ 7 մլրդ դոլարի կորուստ Amazon-ի ղեկավարի բյուջեից
Amazon ընկերության եռամսյակաին հաշվետվության հետ կաված ներդրողները դժգոհել են։ Այդ դժգոհության հետևանքով ընկերության հիմնադիր և ղեկավար Ջոն Բեզոսը 1 օրում շուրջ 7 մլրդ դոլար է կորցրել։ Այս մասին հաղորդում է CNBC-ն։ Ըստ հոկտեմբերի 24-ին ներկայացարած հաշվետվության՝ ընկերության շահույթը չի արդարացրել կանխատեված ցուցանիշների սպասելիքները։ Այս պատճառով ընկերության արժեթղթերի գինը 9 տոկոսով ընկերլ է, և Բեզոսը 6․9…
Amazon-ի ղեկավարը Թուրքիայում է
Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Ջեֆ Բեզոսը, մեկնել է Թուրքիա: Այս մասին տեղեկացնում Ermeni haber-ը: Ամերիկյան Amazon ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը Թուրքիա է մեկնել՝ մասնակցելու նախորդ տարի Ստամբուլում Սաուդյան Արաբիայի դեսպանատանը սպանված սաուդցի լրագրող Ջեմալ Խաշոկջիի մահվան տարելիցին նվիրված միջոցառմանը: Հրապարակվել է ԱՄՆ-ի ամենահարուստ մարդկանց զուցակը․ Forbes Ջեմալ Խաշոկջին ԱՄՆ֊ի խոշորագույն և ամենահեղինակավոր թերթերից մեկի՝ The Washington…
Հրապարակվել է ԱՄՆ-ի ամենահարուստ մարդկանց զուցակը․ Forbes
Ամերիկյան Forbes ամսագիրը հրապարակել է ԱՄՆ-ի 400 ամենահարուստ մարդկանց ամենամյա ցուցակը: Առաջին տեղը, ինչպես և նախորդ տարի, զբաղեցրել է Amazon ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը, որի կարողությունը Forbes-ը գնահատել է 114 մլրդ դոլար: Նախորդ տարի նրա կարողությունը գնահատվում էր 160 մլրդ դոլար: Բեզոսը տասնյակ միլիարդովոր դոլարներից զրկվել է ամուսնալուծության գործընթացի պատճառով, ինչի հաշվին էլ նրա նախկին…
Եվս մեկ հետաքննություն Facebook-ի, Google-ի և Amazon-ի նկատմամբ
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի փոքր բիզնեսի գործերի կոմիտեի նախագահ Նիդիա Վելասկեսը պլանավորում է Facebook-ին, Google-ին և Amazon-ին խնդրել, որ նրանք պատասխանեն մի շարք հարցերի, որոնք վերաբերում են նրանց հավանական բացասական ազդեցությանը մրցակցության պայմանների վրա: Այդ մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը: «Նախագահ Վելասկեսն այն կարծիքին է, որ փոքր ձեռնարկություններն իրավունք ունեն մրցակցել հավասար պայմաններով, և հույս…
Amazon-ի հիմնադիրը 3 միլիարդ դոլարի բաժնետոմս է վաճառել 5 օրում
Amazon.com Inc ինտերնետ-ռիթեյլերի ղեկավար և հիմնադիր Ջեֆ Բեզոսը ընկերության բաժնետոմսերի ևս մեկ վաճառք է իրականացրել: Այս անգամ Amazon-ի՝ նրա կողմից վաճառված արժեթղթերի ընդհանուր գումարը հասել է գրեթե 3 մլրդ դոլարի։ Այս մասին հայտնում է Financial Times-ը: Աղբյուրը, վկայակոչելով Արժեթղթերի ու սակարանների հանձնաժողովին (SEC) ուղարկված փաստաթղթերը, նշում է, որ Բեզոսը Amazon-ի գրեթե 532 հազար բաժնետոմս է…












