Գովազդ

AP

  • Իրաքում մեկնարկել են հակակառավարական բողոքի ակցիաները

    Իրաքում մեկնարկել են հակակառավարական բողոքի ակցիաները

    Բաղդադում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել և օդ կրակել մայրաքաղաքի փողոցներում բազմահազարանոց բողոքի ցույցը ցրելու համար, որտեղ եռօրյա ընդմիջումից հետո վերսկսվել էին նախատեսված հակակառավարական ցույցերը: Այս մասին հաղորդում է AP-ը։ Բողոքները կոռուպցիայի, գործազրկության և բազային ծառայությունների բացակայության դեմ սկսվել են հոկտեմբերի 1-ին։ Բախումների ընթացքում անվտանգության ուժերը կրակել են մարտական փամփուշտներով, ինչի հետևանքով զոհվել են մարդիկ։…

  • Պետք է խուսափել Պարսից ծոցում իրավիճակի սրումից․ ՄԱԿ գլխավոր քարտուղար

    Պետք է խուսափել Պարսից ծոցում իրավիճակի սրումից․ ՄԱԿ գլխավոր քարտուղար

    Աշխարհը չի կարող ապրել Պարսից ծոցում լուրջ առճակատման պայմաններում։ Այս մասին, ինչպես փոխանցում է AP-ն, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ անդրադառնալով ԱՄՆ-ի և Իրանի միջև ճգնաժամի խորացմանը: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է խուսափել իրավիճակի ցանկացած սրումից: Ընդ որում՝ Գուտերեշը շեշտել է, որ ինքն առանձնահատուկ պատկերացում չունի սեպտեմբերի 23-ին Գլխավոր վեհաժողովում համաշխարհային…

  • Ճապոնիան պաշտպանության ոլորտում ռեկորդային ներդրումներ է կատարում

    Ճապոնիան պաշտպանության ոլորտում ռեկորդային ներդրումներ է կատարում

    Ճապոնիայի պաշտպանական ծախսերը եկող տարի ռեկորդային կլինեն, քանի որ երկիրն ամրապնդում է ռազմական միությունն ԱՄՆ-ի հետ և գնում է ամերիկյան թանկարժեք զենք Չինաստանի և Հյուսիսային Կորեայի կողմից սպառնալիքների աճի համատեքստում: Այս մասին տեղեկացնում է AP-ը։ Պաշտպանության նախարարության 5,32 տրլն իենի ($50,3 մլրդ) հայտը գերազանցում է ծախսերը 1,2 տոկոսով՝ ընթացիկ տարվա համեմատ։ Ընդ որում՝ ծախսերը կարող…

  • Marvel-ը չի զբաղվի Սարդ-մարդու մասին ֆիլմի արտադրությամբ

    Marvel-ը չի զբաղվի Սարդ-մարդու մասին ֆիլմի արտադրությամբ

    Սարդ-մարդը կարող է դուրս գալ Marvel-ի կինոաշխարհից։ Այս մասին հաղորդում է AP-ն: Նշվում է, որ դա կապված է երկու ընկերությունների ֆինանսական տարաձայնությունների հետ՝ Sony-ի և Disney-ի, որին պատկանում է Marvel-ը: Նշվում է, որ ամենայն հավանականությամբ, Marvel ստուդիայի նախագահ Քեվին Ֆայգին այլևս չի զբաղվի սուպերհերոսի մասին ֆիլմերի արտադրությամբ:

  • ԵՄ-ն և ԱՄՆ-ն օգնություն են առաջարկել Սերբիային ու Կոսովոյին

    ԵՄ-ն և ԱՄՆ-ն օգնություն են առաջարկել Սերբիային ու Կոսովոյին

    Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան և ԱՄՆ-ն օգնություն են առաջարկել Սերբիային և Կոսովոյին՝ երկրների միջև կապերի կարգավորմանն համար։ ԵՄ հովանու ներքո բանակցությունները վերսկսելու համար։ Այս մասին հայտնում է AP-ը: Վերոնշյալ երկրների համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ նրանց նպատակը Կոսովոյի և Սերբիայի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորումն է՝ համապարփակ, քաղաքականապես կայուն և իրավաբանորեն պարտավորեցնող համաձայնագրի միջոցով,…

  • ԱՄՆ պատժամիջոցներ՝ չինական ընկերության դեմ․ պատճառը Իրանն է

    ԱՄՆ պատժամիջոցներ՝ չինական ընկերության դեմ․ պատճառը Իրանն է

    ԱՄՆ-ը չինական ընկերության և դրա ղեկավարության դեմ պատժամիջոցներ է սահմանել։ Պատճառը Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանափակումների խախտումներն են: Այս մասին հաղորդում է AP-ը: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտնել է, որ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանում Zhuhai Zhenrong Limited ընկերության և դրա գործադիր տնօրենի դեմ՝ Իրանի նավթային արդյունաբերության դեմ պատժամիջոցների խախտման համար: ԱՄՆ պատժամիջոցներն Իրանի վրա ճնշումների հարցով…

  • Հոլանդիան կարող է ընդունել ԱՄՆ-ի ռազմական աջակցությունը Հորմուզի նեղուցում

    Հոլանդիան կարող է ընդունել ԱՄՆ-ի ռազմական աջակցությունը Հորմուզի նեղուցում

    Հոլանդիան ուսումնասիրում է Հորմուզի նեղուցում ռազմական աջակցության տրամադրման մասին ԱՄՆ խնդրանքը: Այս մասին հաղորդում է AP-ը: Հոլանդիայի արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկը հայտարարել է, որ կառավարությունը մինչև սեպտեմբերի կեսերը որոշում կընդունի: Նա նաև ասել է, որ դա կախված է ռազմատեխնիկայից, որն անհրաժեշտ կլինի, և անվտանգության ընդհանուր սպառնալիքներից:

Գովազդ