apple

  • Թրամփը Apple-ին կոչ է արել տեղափոխել արտադրությունը Չինաստանից

    Թրամփը Apple-ին կոչ է արել տեղափոխել արտադրությունը Չինաստանից

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ամերիկյան Apple ընկերությանը կոչ է արել տեղափոխել արտադրությունը Չինաստանից։ Այս մասին փոխանցում է ТАСС-ը։ Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսի հետ հանդիպման ժամանակ նախագահն ասել է, որ առանց իր օգնության խոշոր ընկերությունները խնդիրներ կունենային։ «Ես կարող եմ օգնություն ցուցաբերել այնպիսի ամերիկյան ընկերությունների, ինչպիսին Apple-ն է, շատ կարճ ժամանակ, քանի դեռ նրանք չեն անի…

  • Apple-ի տնօրենը ՝չինական ապրանքների սակագների ազդեցության մասին

    Apple-ի տնօրենը ՝չինական ապրանքների սակագների ազդեցության մասին

    Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Կուկը «բավականին համոզիչ փաստարկ» է ներկայացրել  ընկերության վրա չինական ապրանքների սակագների ազդեցության մասին՝ նշելով, որ իր գլխավոր մրցակից Samsung-ը արտադրանքի մեծ մասը թողարկում է Հարավային Կորեայում եւ մաքսատուրքեր վճարելու անհրաժեշտություն չունի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է Fox News-ը: Թրամփն անցյալ շաբաթ հայտարարել էր, որ չինական ներմուծման…

  • Facebook-ը վերծանել է օգտատերերի ձայնային հաղորդագրությունները

    Facebook-ը վերծանել է օգտատերերի ձայնային հաղորդագրությունները

    Ամերիկյան Facebook ընկերությունն օգտվել է կողմնակի ընկերությունների ծառայություններից՝ իր օգտատերերի ձայնային հաղորդագրությունները վերծանելու համար։ Այս փաստն աշխարհի խոշորագույն սոցցանցի ներկայացուցիչներն ընդունել են հայտարարությամբ, որից հատվածներ է հրապարակել Bloomberg գործակալությունը: Facebook-ի ներկայացուցիչների խոսքով՝ օգտատերերի խոսակցությունների գաղտնալսումն ու ձայնագրությունն իրականացվել է միայն վերջիններիս համաձայնությամբ և այլևս չի կիրառվում: «Ինչպես Google-ը և Apple-ը, մենք ավելի քան մեկ շաբաթ…

  • ԱՄՆ-ում արգելել են ինքնաթիռներում MacBook Pro-ի փոխադրումը

    ԱՄՆ-ում արգելել են ինքնաթիռներում MacBook Pro-ի փոխադրումը

    ԱՄՆ-ի Քաղաքացիական ավիացիայի Դաշնային ավիացիոն վարչությունը ավիաընկերությունների համար սահմանել է ինքնաթիռներում Apple ընկերության 2015-2017 թվականների արտադրության MacBook Pro նոութբուքերի փոխադրման արգելք: Այս մասին հաղորդում է Интерфакс-ը։ Արգելքի վերաբերյալ որոշումն ընդունվել է, երբ Apple Inc՚s-ը հայտնել է էկրանի 15 դյույմ անկյունագծով MacBook Pro-ի որոշ մոդելների հետկանչի մասին։ Պատճառն այն է, որ սնուցման մարտկոցները գերտաքանում են, ինչը…

  • Apple-ը կպարգևատրի նրան, ով կկոտրի iPhone-ի անվտանգության համակարգը

    Apple-ը կպարգևատրի նրան, ով կկոտրի iPhone-ի անվտանգության համակարգը

    Apple ընկերությունը պատրաստ է վճարել 1 միլիոն դոլար ցանկացած մեկին, ով կկարողանա կոտրել iPhone-ի անվտանգության համակարգը հեռավորության վրա՝ շրջանցելով տեխնոհսկայի պաշտպաության բոլոր համակարգերը։ Այս մասին գրում է Daily Mail-ը։ Նշվում է, որ ընկերությունը զգալի չափով մեծացրել է պարգևավճարի չափը․ վերջին անգամ Apple-ն առաջարկել է հաքերներին 200 000 դոլար 2016 թվականի իր բոնուսային ծրագրի շրջանակում։ Դրա…

  • Գովազդ
  • Amazon-ը գաղտնալսման գործառույթն անջատելու հնարավորություն է ներկայացրել

    Amazon-ը գաղտնալսման գործառույթն անջատելու հնարավորություն է ներկայացրել

    Amazon ընկերությունն իր Echo խելացի սյունակների և Alexa ձայնային ասիստենտի օգտարերերին աշխատակիցների կողմից իրենց հաղորդագրությունների գաղտնալսման գործառույթն անջատելու հնարավորություն է ներկայացրել: Այս մասին հայտնել է The Verge պորտալը: Պորտալի տվյալներով՝ Amazon-ի աշխատակիցներին աուդիոֆայլերի հաղորդումն արգելելու համար օգտատերերը պետք է իրենք անջատեն այդ գործառույթը սյունակի կամ սմարթֆոնի կարգավորումներում: Նախկինում դա անելը հնարավոր չէր: «Մենք ամենայն լրջությամբ…

  • Apple-ը այս ամիս սեփական բանկային քարտեր կթողարկի

    Apple-ը այս ամիս սեփական բանկային քարտեր կթողարկի

    Apple ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Քուկը հայտնել է, որ օգոստոսին ընկերությունը կթողարկի սեփական բանկային քարտերը, իսկ ընկերության աշխատակիցներն արդեն օգտվում են Apple Card-ի թեստային տարբերակից: Այս մասին հայտնում է The Verge հարթակը: Քարտերի վրա, չիպից և քարտի տիրոջ անունից պատկերված կլինի նաև Apple ընկերության լոգոն: Նշվում է, որ, ի տարբերություն սովորական պլաստիկ քարտերի, Apple Card-ի…

  • Apple-ը գնում է Intel ընկերության մի մասը

    Apple-ը գնում է Intel ընկերության մի մասը

    Apple-ը գնում է Intel ընկերության մի մասը: Երկու ընկերություններն արդեն ստորագրել են համաձայնագիրը: Այս մասին ասված է ընկերությունների պաշտոնական կայքերում: Ինչպես նշվում է՝ Intel-ի 2,2 հազար աշխատակից կմիանա Apple-ին: Apple-ը նաև կստանա անլար տեխնոլոգիաներին վերաբերող 17 հազար արտոնագրերի հեղինակային իրավունքները: Գործարքից հետո Intel-ը կպահպանի անլար մոդեմների պատրաստման, հիշողության քարտերի վերամշակման և առանց վարորդ ավտոմեքենաների համար…

  • Apple-ը գաղտնալսում է օգտատերերին

    Apple-ը գաղտնալսում է օգտատերերին

    Apple կորպորացիան աշխատակիցների է վարձակալում, որոնք գաղտնալսում են օգտատերերի անձնական խոսակցությունները: Այս մասին հաղորդում է El Pais-ը: Համաձայն պարբերականի տեղեկությունների՝ ընկերությունը Իսպանիայում աշխատակիցներ ունի, որոնք գաղտալսում են տարբեր լեզուներով ձայնագրությունները՝ ներառյալ ֆրանսերեն և գերմաներեն: Աղբյուրների փոխանցմամբ՝ դա արվում է Siri ձայնային օգնականի ծրագրային ապահովման միջոցով: Այնուամենայնիվ, պարբերականի տվյալներով, վերլծուվում են ոչ միայն Siri-ի տվյալները, այլև…

  • Apple-ը կշտկի MacBook-ի գլխավոր թերություններից մեկը

    Apple-ը կշտկի MacBook-ի գլխավոր թերություններից մեկը

    Apple-ը մտադիր է իր հաջորդ մոդելներում շտկել MacBook-ի գլխավոր թերություններից մեկը: Նոութբուքերի իր նոր մոդելներում Apple-ը ստեղնաշարի աշխատանքի նոր մեխանիզմ կկիրառի։ Այն կփոխարինի «թիթեռնիկի» մեխանիզմին, որը քննադատվել էր օգտատերերի կողմից։ Այս մասին ասել է KGI վերլուծաբան Մին-Չի Կուոն: MacBook Pro-ն նոր ստեղնաշար կստանա 2020 թականին: Ստեղնաշարի ամրացման համար ապակեպլաստ կօգտագործվի։ Թարմացված երրորդ սերնդի «թիթեռնիկը» պետք…

  • Apple-ի գլխավոր դիզայները հեռանում է պաշտոնից

    Apple-ի գլխավոր դիզայները հեռանում է պաշտոնից

    Apple-ի գլխավոր դիզայներ Ջոնի Այվը, ով ընկերությունում աշխատել է 27 տարի, լքում է այն։ Ինչպես գրված է տեխնոլոգիական հսկայի պաշտոնական կայքում՝ Այվը միտված է LoveFrom անունով ստուդիա բացել, որը ստեղծարարական գործակալություն է և նախևառաջ կհամագործակցի Apple-ի հետ։ Դիզայներն այս տարի դուրս կգա ընկերությունից, իսկ LoveFrom -ը իր աշխատանքը պաշտոնապես կսկսի 2020 թվականին։ «Ջոնին եզակի դեմք…

  • Apple-ի գլխավոր դիզայները կհեռանա ընկերությունից

    Apple-ի գլխավոր դիզայները կհեռանա ընկերությունից

    Apple ընկերության պաշտոնական կայքում տարածված հայտարարության համաձայն՝ ընկերության գլխավոր դիզայներ Ջոնի Այվը հեռանում է պաշտոնից։ Այվը պատրաստվում է հաջորդ տարի դիզայնի LoveFrom սեփական ստուդիան բացել։ Ենթադրվում է, որ Այվի նոր ընկերությունը Apple-ի գործընկերը կլինի։ Ընկերության ղեկավար Թիմ Կուկը նշել է, որ նա դիզայնի աշխարհում հատուկ անձ է, և նրա դերը Apple-ի վերածննդի գործում չի կարելի…

  • Բիլ Գեյթսը պատմել է իր կարիերայի գլխավոր սխալի մասին

    Բիլ Գեյթսը պատմել է իր կարիերայի գլխավոր սխալի մասին

    Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսն իր կարիերայի գլխավոր սխալը համարում է այն, որ Google կորպորացիային թույլ է տվել ձեռք բերել և զարգացնել Android-ը օպերացիոն համակարգը, որը շուկայում մրցակցում է սոսկ Apple ընկերության iOS-ի հետ, որը տեղակայվում է նրա արտադրանքի վրա: Նման մշակումն իր ընկերությանը թույլ կտար «դառնալ հաղթող»։ Գեյթսի խոսքերը մեջբերում է Fox Business հեռուստաալիքը:…

  • Apple-ը հետ կկանչի MacBook Pro նոութբուքերի մի մասը

    Apple-ը հետ կկանչի MacBook Pro նոութբուքերի մի մասը

    Apple-ը հայտարարել է MacBook Pro նոութբուքերի մի մասի հետկանչի մասին։ Պատճառը դրանց գերտաքացման ու մարտկոցի այրման վտանգն է։ Այս մասին հաղորդում է RBK-ն: «Apple-ը պարզել է, որ ավելի հին սերնդի 15-դյույմ MacBook Pro-ի սահմանափակ քանակում մարտկոցը կարող է գերտաքանալ և հրդեհային ապահովության համար վտանգ ներկայացնել»,-նշված է ընկերության հաղորդագրությունում: Խոսքը Retina դիսփլեյով 15-դյույմ սարքերի մաիսն է,…

Գովազդ