armenian media
Նախագահ Սարգսյանը հյուրընկալել է Արտավազդ Փելեշյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, կինոյի մեծ վարպետ Արտավազդ Փելեշյանին: Ողջունելով անվանի կինոռեժիսորին՝ նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել նրա ավանդը հայ և համաշխարհային կինոյի զարգացման գործում և նշել, որ նա ժամանակակից հայ մշակույթի մեծագույն ներկայացուցիչներից է: Անդրադառնալով Արտավազդ Փելեշյանի ստեղծագործություններին՝ Արմեն Սարգսյանն ասել է, որ նա համաշխարհային վավերագրական կինոյի…
Ահաբեկչություն Հս. Իռլանդիայում. կա մեկ զոհ
Ապրիլի 18-ին հյուսիսիռլանդական Լոնդոնդերի քաղաքում կրակոցների հետևանքով 29-ամյա կին է մահացել: Միջադեպը դիտարկվում է որպես ահաբեկչություն: «Մենք դիտարկում ենք դա որպես ահաբեկչական միջադեպ և գործ ենք հարուցել սպանությունը հետաքննելու համար»,-հայտարարել է տեղական ոստիկանությնան ներկայացուցիչը Twitter-ում: Ձերբակալվածներ չկան: Ինչպես պատմել է տեղի լրագրող Լեոնա Օ՝Նիլը, Լոնդոնդերիում անկարգությունների ընթացքում քարեր, շշեր և ինքնաշեն պայթուցիկներեն նետել ոստիկանական մեքենաների…
ԿԳՆ-ն գործարկում է առաջին դասարանցիների ընդունելության առցանց համակարգը՝ hayt.emis.am-ը
Երևան քաղաքի պետական հանրակրթական դպրոցներում 2019-2020 ուսումնական տարվա առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվելու է բացառապես էլեկտրոնային գրանցման եղանակով: ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի /ԿՏԱԿ/ տնօրեն Արտակ Պողոսյանը ներկայացրել են առցանց համակարգը, որը գործարկվելու է 2019 թվականի մայիսի 15-ին` ժամը 09:00-ին: Ներկայացնելով համակարգը`…
Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել
Վերջին շրջանում հաճախակի են դարձել քաղաքացիների դժգոհությունները՝ կապված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների փաստերով կայացված որոշումների ծանուցման գործընթացի հետ: Ճանապարհային ոստիկանությունն իրազեկում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով՝ որոշումն ուղարկվում է պատվիրված նամակով՝ տրանսպորտային միջոցի հաշվառման կամ նախապես անձի կողմից հայտնված հասցեով: Եթե փոստով ուղարկված որոշումը տարբեր պատճառներով հնարավոր…
Հայտարարություն «Գաստրո բակ» նախագծի համաֆինանսավորման մրցույթի վերաբերյալ
Տեղեկացնում ենք, որ ՄԱԶԾ «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագիրը (ՄԱԶԾ ԻԳԶԶ) հայտարարում է գյուղական համայնքներում «Գաստրո բակ» նախագծի իրականացման մրցույթ՝ համաֆինանսավորման սկզբունքով, որը տրամադրվելու է գինեգործական սարքավորումների, նախագծային և նախահաշվային աշխատանքների, շինանյութի և գույքի, մասնագիտական խորհրդատվության ձեռք բերման նպատակով: «Գաստրո բակ» նախագծի նպատակն է նպաստել գյուղական համայնքներում զբոսաշրջության ծառայությունների դիվերսիֆիկացմանը, զարգացմանը և խթանմանը: Այն ստեղծում…
Հայտնի է Փաշինյանի և Պուտինի հաջորդ հանդիպման օրը
ՌԴ Պետդումայի Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն տեղեկություններ է ներկայացրել է ՀՀ և ՌԴ ղեկավարներ՝ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի առաջիկա հանդիպման մասին: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Մատվիենկոյի խոսքերով` Պուտինն ու Փաշինյանը, հնարավոր է` հանդիպեն մայիսի 29-ին Ղազախստանում` ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի 5-րդ գագաթաժողովի շրջանակներում: Դաշնային խորհրդի խոսնակը նաև նշել է, որ երկու…
Թեկնածուների բանավեճի պատճառով Կիևի կենտրոնում երթևեկությունը սահմանափակվել է
Կիևի կենտրոնում Ուկրաինայի նախագահի թեկնածուներ Պյոտր Պորոշենկոյի և Վլադիմիր Զելենսկու բանավեճի պատճառով երթևեկությունը սահմանափակվել է, հայտնում է «112 Украина»-ն: Բանավեճը տեղի է ունենալու ապրիլի 19-ի երեկոյան «Օլիմպիական» մարզադաշտում: Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվում, որ Զելենսկին դեռ չի պատրաստվում մասնակցել հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող բանավեճին:
Հրդեհ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին
Ապրիլի 18-ին, ժամը 21:18-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի մոտակայքում՝ եղեգնուտում, հրդեհ է բռնկվել. առկա է տարածման վտանգ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի մոտ 18-րդ կմ-ին: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:45-ին, մարվել՝ 21:51-ին: Այրվել է մոտ…
Քոչարյանը չէր կարող, առանց Վազգենի հետ համաձայնեցնելու, Մեղրիի հարցով բանակցությունների նստել. Սամվել Բաբայան
ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսին անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանին ուղղված ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի նամակին, ըստ որի՝ 1999 թվականին Ռ. Քոչարյանը համաձայնել է Մեղրին փոխանակել Լաչինի հետ։ «Մեղրին 49 կմ հատված ունի, Ղարաբաղի հսկողության տակ 110 կմ է։ Եթե 1999 թվականին բանակցություններ էր գնում, ինչպես իրենք են ասում,…
Ես սկսում եմ մտածել, որ պարոն Ծառուկյանի բարի կամքը հաղթում է շուկայի կանոններին. Հայկ Կոնջորյան
«Իմ քայլի» պատգամավոր Հայկ Կոնոջորյանի մոտ ԲՀԿ-ական պատգամավորների հայտարարությունները, որ ցեմենտի գինը 10 հազար դրամով իջեցնելը Գագիկ Ծառուկյանի բարի կամքի դրսևորման արդունքում է եղել, ոչ թե ազատ շուկայական հարաբերությունների տպավորություն է ստեղծել, այլ որ Գագիկ Ծառուկյանն աշխատել է վնասով՝ դրսևորելով բարի կամք: «Ես սկսում եմ մտածել, որ պարոն Ծառուկյանի բարի կամքը հաղթում է շուկայի կանոններին:…
Ռեալն ու Այնտրախտը համաձայնության են եկել Յովիչի տրանսֆերի հարցում․ AS
AS-ի հաղորդմամբ՝ Մադրիդի «Ռեալը» և «Այնտրախտը» համաձայնության են եկել վերջինիս 21-ամյա ֆուտբոլիստ Լուկա Յովիչի տրանսֆերի հարցում: Տեղափոխությունն արժենալու է 50-60 միլիոն եվրո: Գումարի 20%-ը բաժին է հասնելու է ֆուտբոլիստի նախկին ակումբին՝ «Բենֆիկային»: Աղբյուրը նաև հաղորդում է, որ Յովիչի տեղափոխությամբ պայմանավորված՝ «Ռեալը» «Ռայո Վալյեկանոյից» չի վերադարձնի վարձավճարով հանդես եկող Ռաուլ դե Տոմասին, որն ավելի վաղ դիտարկվում…
Դատարանն ավարտեց Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդության քննությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ավարտվեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդության քննությունը: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը: «Որոշումը կհրապարակվի ապրիլի 22-ին՝ ժամը 12:30-ին: Դատարանին է ներկայացվել դատաբժշկական եզրակացության օրինակը, որն այս պահին ՀՔԾ-ում քննարկման առարկա է»,- նշեց Մկրտչյանը: Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի առողջական վիճակին`…
Մակրոնի վարկանիշը բարձրացել է Աստվածամոր տաճարի հրդեհից հետո
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ժողովրդականության վարկանիշը փոքր-ինչ բարձրացել է վերջին մի քանի օրվա ընթացքում, վկայում են BVA ընկերության հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են ուրբաթ օրը: Հաղորդվում է, որ Ֆրանսիայի ղեկավարի գործունեությանը այժմ հավանություն է տալիս երկրի բնակիչների 32%-ը, ինչը երեք տոկոսային կետով բարձր է, քան ապրիլի սկզբին: Հարցումն անցկացվել է ապրիլի 17-18-ը՝ Փարիզի Աստվածամոր տաճարում…
Արարատյան դաշտում և մյուս ցածրադիր գոտիներում ցրտահարություն չի լինելու. Ֆելիքս Ցոլակյան
Հանրապետությունում կա 300-ից ավելի սողանքայի գոտի, որոնցից ակտիվ են 130-ը, զբաղվում ենք առանձնապես վտանգավորներով, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը` առանձնացնելով Լոռու մարզում սողանքներից մեկը, որը արտակարգ իրավիճակներում կարող է խաթարել անգամ երկաթգծի աշխատանքը: «Սողանքներ կան, որ համայնքի ներսում են` օրինակ`Սարի թաղում: Սա արդեն համայնքային խնդիր է», – ասաց նախարարը: Ինչ վերաբերում…














