armenian media

  • Զելենսկին չի ներկայացել հեռուստաբանավեճին

    Զելենսկին չի ներկայացել հեռուստաբանավեճին

    Զելենսկին չի ներկայացել Ուկրաինայի Հանրային հեռուստաընկերությունում կայացած բանավեճին։ Օրենսդրության համաձայն՝ Հանրային հեռուստաընկերությունում պետք է կայանա նախագահի թեկնածուների բանավեճը։ ԶԼՄ-ները գրում էին, որ այն հեռուստաստուդիայում, որտեղ Պորոշենկոն է, հնարավոր է ահաբեկչություն իրականացվի։ Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունների առաջին փուլում դերասան-երգիծաբան Վլադիմիր Զելենսկին ձայների 30.24%-ով գրեթե երկու անգամ գերազանցել էր երկրի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյին: Վերջինիս օգտին է…

  • Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսում նախագահ կընտրեն 2020-ի աշնանը

    Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսում նախագահ կընտրեն 2020-ի աշնանը

    Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ նախագահի հերթական ընտրությունները տեղի կունենան 2020 թվականի աշնանը, իսկ խորհրդարանի ընտրությունները կլինեն արտահերթ: «Չեմ փորձելու օգուտներ փնտրել իշխանությունը պահելու համար: Նախագահի ընտրությունները պետք է անցկացվեն 2020 թվականին և կանցկացվեն 2020-ին՝ ինչ էլ մեր երկրում տեղի ունենա», – հայտարարել է Լուկաշենկոն՝ խորհրդարանին և ժողովրդին հասցեագրված տարեկան ուղերձում: Խորհրդարանական արտահերթ…

  • Բացահայտել են կոռուպցիոն բնույթի հերթական հանցագործությունը

    Բացահայտել են կոռուպցիոն բնույթի հերթական հանցագործությունը

    ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման, Սյունիքի մարզային վարչությունների և Կապանի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ 2012 թվականին Կապանի համայնքապետարանի, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ-ի և Եվրովերելակ ՍՊ-ի միջև կնքված պայմանագրով նշված ՍՊԸ-ն պետք է իրականացներ Կապանի բազմաբնակարան շենքերի 28 վերելակների կապիտալ վերանորոգում, սակայն…

  • Instagram-ը կարող է թաքցնել գրառումների հավանումերի քանակը

    Instagram-ը կարող է թաքցնել գրառումների հավանումերի քանակը

    Instagram սոցցանցը գրառումների տակ հավանությունների քանակը քողարկող դիզայն է թեստավորում: Նոր գործառույթի մասին իր թվիթերյան իր միկրոբլոգում գրել է բջջային հավելվածների փորձագետ Ջեյն Մանչուն Վոնգը: Նա ցուցադրել է համապատասխան սքրինշոթները: «Մենք ուզում ենք, որ ձեր բաժանորդները կենտրոնանան այն բանի վրա, թե ինչ եք գրել, ոչ թե մտածեն, թե քանի լայք են ստանում ձեր գրառումները»,-պարզաբանել է…

  • Ջոն Էվանսն անդրադարձել է Հայոց ցեղասպանության հետևանքով հայերի կորցրած եկեղեցիներին

    Ջոն Էվանսն անդրադարձել է Հայոց ցեղասպանության հետևանքով հայերի կորցրած եկեղեցիներին

    Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհից հետո Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսն անդրադարձել է Հայոց ցեղասպանության հետևանքով հայերի կորցրած եկեղեցիներին: Նա այդ մասին գրառում է կատարել թվիթերյան իր էջում: «Այսօր, երբ ամբողջ աշխարհը սգում է Փարիզի Նոտր Դամի տապալումը, ես մտածում եմ, թե հայերը Հայոց ցեղասպանության հետևանքով ինչ եկեղեցիներ են կորցրել, որոնցում եղել են բազմաթիվ…

  • Հայ խաղաղապահների մարզական հաջողությունները

    Հայ խաղաղապահների մարզական հաջողությունները

    Լիբանանի Հանրապետությունում ՄԱԿ-ի հովանու ներքո առաքելություն իրականացնող հայ խաղաղապահները, ծառայողական հաջողություններից բացի, գրանցել են նաև մարզական ձեռքբերումներ: Հայ խաղաղապահներն օրերս մասնակցել են Հարավային Կորեայի ներկայացուցիչների կազմակերպած թեյքվանդո-կարատե մարզաձևի մրցումներին: Արևելյան մարտարվեստին բնորոշ խնդիրներն ու բարդ հնարքները հայ զինծառայողները կատարել են ամբողջությամբ և արհեստավարժորեն, արժանացել կազմակերպիչների բարձր գնահատականին՝ պարգևատրվելով մեդալներով, թեյքվանդո-կարատեի կարմիր գոտիներով ու հավաստագրերով:

  • Կիևում մետրոյի երեք կայարան են փակել Պորոշենկոյի և Զելենսկու բանավեճերի պատճառով

    Կիևում մետրոյի երեք կայարան են փակել Պորոշենկոյի և Զելենսկու բանավեճերի պատճառով

    Կիևում մետրոյի երեք կայարան են փակել Ուկրաինայի նախագահի թեկնածուներ Պյոտր Պորոշենկոյի և Վլադիմիր Զելենսկու բանավեճերի պատճառով, որոնք տեղի կունենան «Օլիմպիյսկի» ազգային մարզական համալիրում: Այս մասին ապրիլի 19-ին հայտնել է մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը: «Օլիմպիյսկայա» կայարանը, «Սպորտի պալատ» կայարանը, «Լև Տոլստոյի հրապարակ» կայարանը փակ են մուտքով և ելքով»,- ասված է մետրոպոլիտենի թվիթերյան հայտարարության մեջ: Ապրիլի 17-ին հայտնի…

  • Սիրիայում ականային պատահարից տուժած սակրավորն արդեն Հայաստանում է

    Սիրիայում ականային պատահարից տուժած սակրավորն արդեն Հայաստանում է

    Սիրիայում ականային պատահարից տուժած սակրավորն արդեն Հայաստանում է։ Aysor.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանը։ «Վերջինս Մոսկվա տեղափոխվելուց հետո կրկնակի վիրահատության էր ենթարկվել, ապաքինվել է ու վերադարձել Երևան։ Գտնվում է իր տանը։ Վիճակը նորմալ է, վերքը լավանալուց հետո կպրոթեզավորվի», – ասաց նա։ Հիշեցնենք, որ մարտի…

  • Իսրայելում «Եվրատեսիլի» հյուրերի համար կազմակերպել են «Շաբաթի ընթրիք» նախագիծը

    Իսրայելում «Եվրատեսիլի» հյուրերի համար կազմակերպել են «Շաբաթի ընթրիք» նախագիծը

    «Եվրատեսիլի»՝ մայիսի 18-ին Թել Ավիվում կայանալիք եզրափակիչի նախօրյակին քաղաքի հյուրերը կկարողանան «Շաբաթի ընթրիք» նախագծի շրջանակներում քաղաքացիների տներում ներկա լինել ավանդական ընտանեկան ճաշկերույթին, որը համընկնում է երգի մրցույթին: Այս մասին հայտնել է Թել-Ավիվի քաղաքապետարանը: «Եվրատեսիլ-2019» երգի մրցույթը, որը Թել Ավիվում անցկացվելու է մայիսի 14-ից մինչև 18-ը, ինչպես սպասվում է, 10 հազարից ավելի զբոսաշրջիկների կներգրավի տարբեր երկրներից,…

  • ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը ստանձնեց Ֆրանկոֆոն խմբի նախագահությունը

    ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը ստանձնեց Ֆրանկոֆոն խմբի նախագահությունը

    Ապրիլի 18-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանն առաջին անգամ նախագահեց ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ֆրանկոֆոն խմբի լիագումար ժողովը, որին անդամակցում է 79 երկիր։ Ժողովի սկզբում ՀՀ ներկայացուցիչը Խմբի անունից Ֆրանսիայի պատվիրակությանը հայտնեց այն հսկայական տխրության մասին, որը համակել է բոլորին՝ Փարիզի Աստվածամոր տաճարին պատուհասած աղետալի հրդեհի պատճառով և Ֆրանկոֆոն խմբի համերաշխությունն արտահայտեց Ֆրանսիայի իշխանություններին և ժողովրդին։…

  • Ապրիլի 24-ին Պրահայում Հայոց Ցեղասպանության օրվան նվիրված միջոցառումներ կանցկացվեն

    Ապրիլի 24-ին Պրահայում Հայոց Ցեղասպանության օրվան նվիրված միջոցառումներ կանցկացվեն

    Orer.eu-ի հաղորդմամբ՝ Ապրիլի 24-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայում մի շարք միջոցառումներ են սպասվում Հայոց Ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ։ Ներկայացնում ենք միջոցառումներն ըստ ժամանակացույցի. 17։00-Ծաղիկների զետեղում խաչքարի մոտ, հասցե՝ Յինդրիշսկա 31, Պրահա 1, 110 00, 18։00- Եկեղեցական արարողություն, հուշ-ձեռնարկ «Սուրբ Հոգի» եկեղեցում, Սրբոց Նահատակաց տոնին նվիրված արարողություն, Բարսեղ վարդապետ Փիլավչյան, Չեխիայի, Սլովակիայի և Հունգարիայի հայ համայնքների հոգևոր…

  • Հրամանատարաշտաբային զորավարժություն զինված ուժերում

    Հրամանատարաշտաբային զորավարժություն զինված ուժերում

    Զորամիավորման վարչակազմի և ապահովման ստորաբաժանումների հրամանատարների պատրաստվածությունը ստուգելու, համազորային մարտի նախապատրաստման ու վարման ժամանակ անձնակազմի տեսական գիտելիքներն ու գործնական պատրաստվածության մակարդակը բարձրացնելու նպատակով ապրիլի 16-ից 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկում անցկացվում է հրամանատարաշտաբային զորավարժություն:

  • Երեք անչափահասների դանակահարության դեպքը բացահայտվել է

    Երեք անչափահասների դանակահարության դեպքը բացահայտվել է

    ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում կատարված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Գյումրիում երեք անչափահասների դանակահարության դեպքը. մեղադրանք է առաջադրվել Գյումրի քաղաքի՝ 28-ամյա բնակչին: 2019 թվականի ապրիլի 12-ին` ժամը 19:50-ին, 20:50-ին և 20:55-ին «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգեր են ստացվել այն մասին, որ իրենց մոտ կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության են դիմել երեք անչափահասներ, որտեղից…

  • Լիբերիայի նախագահն ստիպված է տանն աշխատել իր աշխատավայր մտած օձերի պատճառով

    Լիբերիայի նախագահն ստիպված է տանն աշխատել իր աշխատավայր մտած օձերի պատճառով

    Լիբերիայի նախագահ Ջորջ Վեան չի կարողացել իր աշխատատեղն զբաղեցնել շենքում գտնվող օձերի պատճառով: Այս մասին հայտնել է Associated Press գործակալությունը: Աշխատակիցները երկու սև օձ են նկատել Լիբերիայի արտաքին գործերի նախարարության շենքի առաջին հարկում, որտեղ էլ նաև Վեայի աշխատանքային կաբինետն է: Շենքում մշակում է անցկացվում «բոլոր սողացողների» դեմ, նշել է նախագահի մամուլի քարտուղարի տեղակալ Սմիթ Թոբին:…