Associated Press

  • Հրաձգություն Կալիֆոռնիայում․ կան զոհեր ու տուժածներ

    Հրաձգություն Կալիֆոռնիայում․ կան զոհեր ու տուժածներ

    Կալիֆոռնիայի Walmart առևտրի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 2 մարդ։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Նշվում է, որ առնվազն 4 մարդ էլ հոսպիտալացվել է։ Ըստ աղբյուրը՝ կասկածյալը 30 տարեկան է, սակայն նրա անձը դեռ պարզված չէ։ Ոստիկանությունից հայտնել են, որ հրաձգությունն իրականացրած անձը մեքենայով նախ շրջել է ավտոկայանատեղիում, այնուհետև մխրճվել…

  • Կորոնավիրուսի դեպքերը հատել է 9 մլն, կիրակի գրանցվել է վարակման ռեկորդը. worldometer

    Կորոնավիրուսի դեպքերը հատել է 9 մլն, կիրակի գրանցվել է վարակման ռեկորդը. worldometer

    Այսօր՝ հունիսի 23-ին, worldometer կայքում երևում է 9,166,836 վարակվածների դեպքեր, որոնցից ապաքինվել են 4,901,230 հոգի, մահացել՝ 473,189-ը։ Ինչպես հայտնում է Associated Press-ը հունիսի 21-ին գրանցվել է կորոնավիրուսով վարակման 183․000 դեպքեր։ Վարակի թիվը շարունակվում է աճել Բրազիլիայում և ԱՄՆ-ում։ Կիրակի օրը Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը հայտնեց կորոնավիրուսով վարակման օրական դեպքերի ռեկորդային աճի մասին՝ հաշվարկելով 183․000 դեպքեր 24…

  • ԱՄՆ-ի և Կանադայի սահմանը փակ կմնա ևս 30 օր

    ԱՄՆ-ի և Կանադայի սահմանը փակ կմնա ևս 30 օր

    Կանադայի վարչապետը հայտնել է, որ ԱՄՆ-ն ու Կանադան պայմանավորվել են սահմանը փակ պահել ևս 30 օր: Ջասթին Թրյուդոյի խոսքերով՝ այս միջոցառումը կնպաստի քաղաքացիների առողջության պահպանմանը սահմանի երկու կողմերում։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Հայտնենք, որ ԱՄՆ-ն աշխարհում առաջատար է կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի թվով և մահացածության թվով:  

  • Իտալիայում կոչ են արել Զատիկին տնից դուրս չգալ

    Իտալիայում կոչ են արել Զատիկին տնից դուրս չգալ

    Որքան էլ, որ Իտալիայում կորոնավիրոսը զիջել էր իր դերքերը, միևնույն է երկրում պանդեմիան դեռևս հաղթահարված չէ: Այս պատճառով Իտալիայի իշխանությունները կոչ են արել երկրի բնակիչներին Զատիկին տանը մնալ: Վիրուսի դեմ պայքարը ավարտված չէ, այս մասին հայտնել է երկրում կորոնավիրուսի դեմ պայքարի հարցերով հատուկ հանձնակատար Դոմենիկո Արկուրին: «Մենք ճիշտ ուղու վրա ենք: Այնուամենայնիվ, թունելի վերջը դեռ…

  • Ռուանդայում ցեղասպանության դամբարանատեղի է հայտնաբերվել

    Ռուանդայում ցեղասպանության դամբարանատեղի է հայտնաբերվել

    Ռուանդայում վերջին տարիների ամենասահմրկեցուցիչ գտածոն է հայտնաբերվել: Այստեղ 25 տարի առաջ տեղի է ունեցել ցեղապանություն, որին մասնակցած անձինք իրենց պատիժն են կրում բանտում և հավանական է, որ առաջիկայում կազատվեն բանտից: Եվ միայն 25 տարի անց Ռուանդայի հարթավայրերից մեկում հայտնաբերվել է դամբարանատեղի, որտեղ ըստ հաշվարկների 30 000 մարդ է թաղված: Գերեզմանից 50 մարմին է հանվել, սակայն…

  • Կանադայի վարչապետը կշարունակի մնալ մեկուսացված

    Կանադայի վարչապետը կշարունակի մնալ մեկուսացված

    Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն կշարունակի իր ինքնամեկուսացումը՝ չնայած նրա տիկինն ապաքինվել է կորոնավիրուսից։ Թրյուդոն հայտարարել է, որ, չնայած իր ցուցաբերած զգուշության, նա կմնա մեկուսացման մեջ, քանի որ ամբողջ ընթացքում ապրել է կորոնավիրուսով վարակված մարդու հետ միևնույն տանը։ Ավելի վաղ Սոֆի Գրեգուար Թրյուդոն հայտնել է, որ առողջացել է կորոնավիրուսից, որով վարակվել էր Լոնդոն կատարած այցից հետո։…

  • Երկրաշարժ Հունաստանում

    Երկրաշարժ Հունաստանում

    Հունաստանում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պարագա քաղաքից 11 կմ հեռավորության վրա, իսկ Աթենքից հյուսիս-արևմուտք 316 կմ հեռավորության վրա: Տեղական ԶԼՄ-ների տեղեկացմամբ երկրաշարժը հետևանքով խուճապ է սկսվել քաղաքացինների շրջանում, բացի այդ փլուզվել են մի քանի շենքեր Կանալակի գյուղում, որը մոտ է գտնվել էպիկենտրոնին: Զոհերի մասին դեռևս ոչինչ չի հաղորդվել, սակայն…

  • Թրամփը ռեալ մրցակիցներ չունի

    Թրամփը ռեալ մրցակիցներ չունի

    Associated Press-ը տեղեկացնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի Ալաբամա, Արկանզաս, Վերմոնթ, Կոլորադո, Մասաչուսեթս, Օկլահոմա, Հյուսիսային Կարոլինա, Թենեսի, Տեխաս և Յուտա նահանգներում անցկացված առաջնային ընտրություններում հաղթել է։ Դոնալդ Թրամփը իր հաղթանակի մասին գրել է Twitter-ի իր էջում և շնորհակալություն հայտնել այդ նահանգների բնակիչներին: Այս համապատկերին նահանգներից մեկում՝ Վիրջինիայում, որոշվել էր այդ օրը ընդհանրապես հանրապետականների…

  • Հարավային Կորեայում գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը

    Հարավային Կորեայում գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը

    Հարավային Կորեան հայտնել է, որ երկրում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով մահվան առաջին դեպքը։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը: Դեգու քաղաքի քաղաքապետը 2,5 միլիոն բնակչությանը կոչ է արել դուրս չգալ տներից, որովհետև եկեղեցական հավաքների պատճառով վարակները սրվել են: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կորեական կենտրոնները հայտնել են, որ 63-ամյա հարավկորեացի տղամարդը մահացել է հիվանդանոցում:…

  • Գերմանիան հյուրընկալել է Լիբիայի հարցով գագաթնաժողովը

    Գերմանիան հյուրընկալել է Լիբիայի հարցով գագաթնաժողովը

    Գերմանիայում ընթանում է գագաթնաժողով, որին մասնակցում են Լիբիայում երկարատև քաղաքացիական պատերազմի առանցքային դերակատարները՝ նպատակ ունենալով զսպել արտասահմանյան ռազմական միջամտությունը, ամրապնդել հրադադարի ռեժիմն ու օգնել քաղաքական գործընթացը վերականգնելու հարցում։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկերը հանդիպել է 12 երկրների առաջնորդների, ինչպես նաև ՄԱԿ-ի, ԵՄ-ի, Աֆրիկյան միության և Արաբական պետությունների լիգայի ղեկավարների հետ:…

  • Հրդեհ է բռնկվել Չեխիայի հոգեբուժարանում․ կան զոհեր

    Հրդեհ է բռնկվել Չեխիայի հոգեբուժարանում․ կան զոհեր

    Չեխիայում հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների կացարանում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով 8 մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը: Ինչպես փոխանցում է Տարածաշրջանային հրշեջ ծառայության մամուլի քարտուղար Պրոկոպ Վոլենիկը, ողբերգական դեպքը տեղի է ունեցել երկրի հյուսիս-արևմուտքում Գերմանիայի հետ սահմանակից Վեյպթրի քաղաքում տեղական ժամանակով 05:00-ի շրջանում: Վատ եղանակային պայմանների պատճառով ուղղաթիռներից օգտվել չկարողացած իրենց…

  • Կատալոնացի 3 առաջնորդ կարող է եվրախորհրդարանական դառնալ հաջորդ շաբաթ

    Կատալոնացի 3 առաջնորդ կարող է եվրախորհրդարանական դառնալ հաջորդ շաբաթ

    Եվրախորհրդարանն առաջարկել է հաջորդ շաբաթ կատալոնացի 3 առաջնորդի պաշտոնապես եվրախորհրդարանական ճանաչել: Այս մասին հաղորդում է Associated Press-ը: Ըստ տեղեկությունների՝ հաջորդ շաբաթ կայանալիք արտահերթ նիստի ժամանակ խորհրդարանականները կտեղեկացնեն Կատալոնիայի նախկին նախագահ Կառլոս Պուչդեմոնի, նախկին փոխնախագահ Օրիոլ Ժունկերասի և նախկին նախարար Թոնի Քոմինի ընտրության մասին։ Եվրախորհրդարանում հայտնել են, որ նրանց շատ շտապ եվրախորհրդարանականի լիարժեք հավատարմագրեր կհանձնեն: Հիշեցնենք,…

  • Հզոր հետցնցումներով երկրաշարժ է տեղի ունեցել Պուերտո Ռիկոյում

    Հզոր հետցնցումներով երկրաշարժ է տեղի ունեցել Պուերտո Ռիկոյում

    Այսօր լուսաբացին Պուերտո Ռիկոյում տեղի է ունեցել 6,4 մագնիտուդով երկրաշարժ՝ հզոր հետցնցումներով։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը: Նշվում է, որ հետցնցումների մագնիտուդը կազմել է 6,0: Աղետի հետևանքով Փոնս քաղաքում տուժել է 8 մարդ։ Պուերտո Ռիկոյի իշխանությունները հայտնել են, որ երկրաշարժի հետևանքով վնասվել է երկրի հիմնական էլեկտրակայաններից մեկը: Նշվում է, որ երկրաշարժից հետո Պուերտո Ռիկոյում…

  • Թուրքիան չի հեռացնի իր դիտակետերը Սիրիայի հյուսիսից․ Աքար

    Թուրքիան չի հեռացնի իր դիտակետերը Սիրիայի հյուսիսից․ Աքար

    Թուրքիան չի հեռացնի իր 12 դիտակետերը Սիրիայի հյուսիս-արւևմուտքից: Այս մասին, ինչպես փոխանցում է Associated Press-ը, հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է: «Մենք ոչ մի դեպքում չենք տարհանի մեր 12 դիտակետերը, որոնցում մեր զինվորները հերոսաբար և մեծ նվիրվածությամբ կատարում են իրենց պարտականությունները խաղաղություն ապահովելու ուղղությամբ: Մենք կշարունակենք այդտեղ գտնվել»,-ասել է նա: Նշվում է,…

  • Հայտնի է 2019 թվականի գլխավոր սպորտային իրադարձությունը․ Associated Press

    Հայտնի է 2019 թվականի գլխավոր սպորտային իրադարձությունը․ Associated Press

    Հեղինակավոր Associated Press-ը տվել է 2019 թվականի գլխավոր սպորտային իրադարձության անունը։ Ըստ գործակալության՝ դա ամերիկացի Թայգեր Վուդսի հաղթանակն է ապրիլին գոլֆի ամենահեղինակավոր մրցաշարում՝ «Masters»-ում։ 2019 թվականի գլխավոր սպորտային իրադարձության կոչմանը հավակնում էին նաև «Տորոնտո Ռապորտսի» չեմպիոնությունը NBA-ում, ԱՄՆ-ի կանանց հավաքականի հաղթանակը Աշխարհի կանանց գավաթի խաղարկությանը և այլն։