azat news tv
Կալիֆոռնիա նահանգի նահանագապետը բնակչությանը հրամայել է մնալ տանը
Կալիֆոռնիա նահանգի նահանգապետ Գևին Նյուսոմը 40 մլն բնակիչներին հրամայել է «տանը նստել»: Այս հրամանն անմիջապես ուժի մեջ է մտնել և նշանավորում է կառավարական խոշորագույն և առավել մասշտաբային արգելք՝ կապված խորացող ճգնաժամի հետ, որն առաջացել է COVID-19 վիրուսի հետևանքով։ Ըստ կանխատեսումների՝ կարող է 8 շաբաթվա ընթացքում վարակել նահանգի կեսից ավելիին։ Նյուսոմն ասել է, որ իր՝ «մնա…
Աշխարհը շատ մեծ գին է վճարում այն բանի համար, ինչ արել են չինացիները․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է․ «Աշխարհը շատ մեծ գին է վճրում այն բանի համար, ինչ արել են չինացիները»։ Թրամփը հավելել է, որ չինացի պաշտոնատար անձինք կորոնավիրուսի բռնկման մասին ոչ լիարժեք տեղեկատվություն են ներկայացրել այն բանից հետո, երբ վարակը սկսվել է։ «Շատ ավելի լավ կլիներ, եթե մենք այդ մասին մի քանի ամիս առաջ իմանայինք»,- ասել…
Ադրբեջանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը պետության ղեկավարի վերահսկողության տակ է
Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահ Իրադա Հուսեյնովան Ադրբեջանում հայտնում է, որ հիմա չի դիտվում կորոնավիրուսի հետ կապված համավարակային վիճակ, որն անհանգստացրել է ամբողջ աշխարհը: Նա նշել է․ «Աշխարհն ընդգրկած նոր կորոնավիրուսի տարածումը երկրում կանխվել է, լիակատար վերահսկողության տակ են վերցվել սպառնալիք ներկայացնող միգրացիոն գործընթացները, դեպքերը, որոնք կարող են կարանտինային ընթացակարգ առաջացնել, բնակչության շրջանում բարձր մակարդակով…
«Միասին հաղթենք վիրուսին» նոր նախագիծ Արմենիա TV-իի կողմից
fdԱրմենիա TV-ին սկսել է նոր սոցիալական նախագիծ «Միասին հաղթենք վիրուսին» կարգաոսով։ Ներկայացվել է հոլովակ, որը վիդեո-ուղեցույց է կորոնովիրուսից խուսափելու համար։ Հոլովակում հեռուստաընկերության հայտնի հաղորդավարները, դերասանները հորդորում են պահպանել այն պարզ կաննոնները, որոնք կօգնեն պայքարել վարակի դեմ։ Թե ինչ պետք է իմանալ այս վիրուսից խուսափելու համար ներկայացնում են Վարդան Սարգսյանը, Նազենի Հովհաննիսյանը, Նարինե Սուլթանյանը, Դիանա Գրիգորյանը,…
115 դեպքերից 13-ը 60 տարեկանից բարձր մարդիկ են․ ՆՈՐՔ ինֆեկցիոն կլինիկա
ՆՈՐՔ ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը Facebook-ի իր էջում գրառում է արել․ «115 դեպքերից 13-ը 60 տարեկանից բարձր մարդիկ են, ջերմություն չունեն, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Դեպքերի ծանրակշիռ մասը` 115-ից 99-ը կապված են Էջմիածնի նշանադրության և արտադրամասի հետ: 1 մարդ ամբողջությամբ ապաքինվել է, մյուսների վիճակը` բավարար, կյանքին սպառնացող վտանգ չկա»: https://www.facebook.com/norkinfekcion/posts/1968003790011047?__xts__[0]=68.ARBsHuMDtLWW07RdDNZ587icDjCaCMlvmQ_HGzjsfEBhSYzvS82oVs0wJcJ_7oB7xa-p865yoDRdtXwuWvdzMIXYoBHB8U549m4jwm7SfZPXflASiQSbt_VKxqCFG-iy9pjT-ptk9AL4LtCVkMXNunxqe5jr-9v0P7VlQMtaAl_NQz0GMCgB67r2NxUY1Obc-ha3L9mGnPvuYxW9qE1q-xQUn_pum2A7eYSBBMf4DnxvpuonaepQN-IJ2xqp_4Pr4CWil7gtmnM8EodYmcTuuO88VkPSlj6zYSosmDbJqL9WSe_Wh0PM9Za_y8oMoVd8QltH3zS4RGamfrig3vZZch7m&__tn__=-R Կորոնավիրուսի տարածման վիճակագրությանը իրական ժամանակում…
Ավագանու նիստի մասնակիցներին դիմավորում է ջերմաչափող սարքը․Հակոբ Կարապետյան
Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր Facebok-ի էջում գրառում է արել․ «Քաղաքապետարանի մուտքի դիմաց ավագանու նիստի մասնակիցներին դիմավորում է ջերմաչափող սարքը»։ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=10218301394151982&id=1405208089 Կորոնավիրուսի տարածման վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus։
115 դեպքից 1-ն արձանագրվել է բուժքրոջ մոտ․ Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն Facebook-ի իր էջում գրառումն է արել․ «Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 115 դեպքից 1-ն արձանագրվել է բուժքրոջ մոտ, ով իր մասնագիտական առաքելությունն է իրականացրել ինֆեկցիոն հիվանդանոցում: Վերջինս անմիջապես հոսպիտալացվել է, նրա վիճակը գնահատվում է բավարար, թոքաբորբ չունի։ Առողջություն եմ ցանկանում նրան։ Այս օրերին բուժաշխատողներն աշխատում են գերծանրաբեռնված` հաճախ հայտնվելով ռիսկային իրավիճակներում: Նրանք…
«Հայփոստ» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել
«Հայփոստ» ՓԲԸ-ն Facebbok-ի էջում հայտարարություն է տարածել․ «Սիրելի հայրենակիցներ, կորոնավիրուսի տարածման ռիսկերը նվազեցնելու նպատակով, Հայփոստ ՓԲԸ փոստային բաժանմունք այցելելիս, խնդրում ենք պահպանել հետևյալ կանոնները. Սպասել դրսում, Հերթում պահպանել մեկ մետր հեռավորություն, Փոստային բաժանմունք մտնել հերթականությամբ, Ներսում կանգնել սպասարկման սեղանից հնարավորինս հեռու: Հարգելի թոշակառուներ և նպաստառուներ, կենսաթոշակների և նպաստների վճարումները կիրականացվեն բացառապես տուն առաքելու միջոցով: Խնդրում…
Վրաստանի ՆԳՆ-ն աշխատում է արտակարգ ռեժիմով
Վրաստանի ՆԳՆ-ից հայտնում են, որ ինքնամեկուսացման կանոնները խախտելու պատճառով Վրաստանում 99 մարդ ենթարկվել է պարտադիր կարանտինի: Ինքնամեկուսացման կանոնները խախտվել են երկրի 9 շրջաններում: 99 անձանց տեղափոխել են կարանտինային գոտիներ: «Վրաստանի տարածքում գտնվող բոլոր անձինք պարտավոր են պահպանել Վրաստանի օրենսդրությամբ սահմանված կանոնները, որոնք առնչվում են հանրության առողջությանը, և հարգել Հանրային առողջապահության ծառայության որոշումները»― այս մասին տեղեկացրել…
Ազգային առաջնություններում չեն կարող չեմպիոններ հռչակվել․ՈւԵՖԱ-ի նախագահի որոշումը
ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը հայտնել է․ «Ազգային առաջնություններում չեն կարող չեմպիոններ հռչակվել, եթե չանցկացվեն մրցաշրջանի մնացած տուրերի հանդիպումները»: Ալեքսանդր Չեֆերինը նշել է՝ ինքը բացառում է, որ ազգային առաջնություններում կարող են չեմպիոն հռչակվել այն թիմերը, որոնք հիմա առաջին տեղում են: Նա հավելել է, որ դա անհեթեթություն է և իրենք պետք է հետևենք իրադարձությունների զարգացմանը: «Մեր նպատակը…
Այս պահին ՀՀ―ում արձանագրվել է կորոնավիրուսի 115 դեպք
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Մարտի 19-ի, ժամը 09:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 5 դեպք: Բոլոր պացիենտների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից Հանրագումարով` այս պահին արձանագրվել է 115 դեպք: Ունենք առողջացման 1 դեպք: Արդյունքների համաճարակաբանական վերլուծության տվյալները փաստում են, որ 99…
Էջմիածնեցի տիկնոջ զարմիկը ՀՀ դատախազություն հաղորդում է ներկայացրել․փատաբան
Փաստաբան Գոհար Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Կորոնավիրուսով վարակված Էջմիածնեցի տիկնոջ զարմիկը 17.03.20թ ՀՀ գլխավոր դատախազություն հաղորդում է ներկայացրել անձնական կամ ընտանեկան կյանքի վերաբերյալ տեղեկություններն ապօրինի ձեռք բերելու, առանց նրա համաձայնության հրապարակայնորեն լրատվամիջոցներով, սոցցանցերով տարածելու, վիրավորելու, վարակված հիվանդների ցուցակը և լուսանկարները տարածելու համար։ Այսօր նրան ՀՀ գլխավոր դատախազությունից գրավոր հայտնել են, որ հաղորդմանը ընցաք…
Արցախի քաղաքացիների մոտ կա ալկոգելի մասով մտահոգություն․Արայիկ Հարությունյան(ՏԵՍԱՆՅՈւԹ)
Facebook-ի ուղիղ եթերում Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը հայտարարել է․ «Պարենային անվտանգության մասին անհոգ եղեք, սննդի խնդիր Արցախում չկա»: Արայիկ Հարությունյանը նշել է, որ քաղաքացիների շրջանում կա ալկոգելի մասով մտահոգություն, դեղատներում դեֆիցիտ կա: Սակայն, ուզում եմ ասել, որ Արցախում արտադրվում է ալկոգել: Ասկերանի և Ստեփանակերտի գինու գործարաններում կա համապատասխան հումքը և ինչքան պետք է՝…
ԱՀԿ-ն կազմակերպում է բուժման դեռ չստուգված միջոցների ուսումնասիրում և հետազոտություն
Ժնևում մամուլի ասուլիսի ժամանակ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Գեբրեեսուսը հայտարարել է․ «Սկսվել են COVID-19-ի դեմ պատվաստանյութի առաջին թեսթավորումները»: Թեդրոս Ադհան Գեբրեեսուսը հայտնել է, որ պատվաստանյութի առաջին թեսթավորումները սկսվել են ընդամենը 60 օր անց այն բանից, երբ հայտնի դարձավ վիրուսի գենետիկ հաջորդականությունը։ Սա աներևակայելի ձեռքբերում է։ Մենք խորհուրդ ենք տալիս աշխարհի հետազոտողներին պարբերաբար…
Նման բարդ իրավիճակում պետք է իրար նկատմամբ լինենք առավելագույն հարգանքով․Արման Թաթոյան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը իր Facebook-ի պաշտոնական էջում հայտարարություն է տարածել․ «Այսօր ծանոթացա Էջմիածնում կորոնավիրուսով վարակված կնոջ մասին մի քաղաքացու նկարահանած տեսանյութին: Ըստ հրապարակային տեղեկությունների՝ այսօր այդ տեսանյութի հեղինակը ենթարկվել է ծեծի։ Այս պատասխանատու փուլում բոլորիս գերնպատակը պետք է լինի «կորոնավիրուս» կոչվող չարիքի դեմ պայքարը՝ համախմբված, համերաշխության մթնոլորտում՝ իրար աջակցելով, այլ ոչ թե…














