Barca
Մենք այս տարիների ընթացքում տառապել ենք Մեսսիի պատճառով․ Ռամոս
«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը խոսել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի կարևորության մասին՝ կատալոնական ակումբի համար: Ֆուտբոլիստը նշել է, որ իրենք այս տարիների ընթացքում տառապել են Մեսսի պատճառով։ «Թերևս, եթե «Բարսելոնան» չունենար Մեսսի, մենք ավելի շատ տիտղոսներ կնվաճեինք: Կար ժամանակ, երբ մենք բախվեցինք երբևէ լավագույն Բարսելոնային: Մենք Մոուրինյոյի նման հիանալի մարզիչ ունեինք, բայց մեզ դժվար էր…
Մենք հնարավոր ամեն բան կանենք, որ Լեոն մնա. Կուման
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը մեկնաբանել է խոսակցություններն այն մասին, որ հարձակվող Լիոնել Մեսսին կարող է երկարաձգել ակումբի հետ պայմանագիրը։ Մարզիչը նշել է, որ դա շատ կարևոր հարց է: «Մենք հնարավոր ամեն բան կանենք, որ Լեոն մնա։ Բայց այդ հարցն այս մրցաշրջանում չի լուծվի։ Այս պահին պիտի կենտրոնանանք առաջիկա խաղերի վրա»,- ասել է Կումանը: Այս…
Առա՛ջ, Անսու Ֆատի. Ռոնալդուն ոգևորել է Բարսելոնայի ֆուտբոլիստին
«Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Instagram-ում արած մեկնաբանությունով ոգևորել է «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի 18-ամյա հարձակվող Անսու Ֆատիին, որն այժմ վերականգնվում է ծանր վնասվածքից հետո։ Նշենք, որ Ֆատին տեսանյութ է հրապարակել, որտեղ վերկանգնողական վարժություններ է կատարում և գրել է. «Վերականգնվում եմ, որպեսզի շուտով վերադառնամ խաղադաշտ»։ Ռոնալդուն Ֆատիի այս տեսանյութը վերահրապարակել է և կից…
Ես ինձ դեռ ֆուտբոլիստ եմ զգում ու վայելում եմ խաղը. Պիկե
«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն խոսել է ակումբի նախագահի՝ վերջերս կայացած ընտրությունների մասին, որում հաղթանակ տարավ կապտանռնագույնների նախկին նախագահ Ժոան Լապորտան. Նա նշել է, որ ընտրություններում կարողացել է իրեն տեսնել ապագայում։ «Ես ընտրություններում ես կարողացա կողքից նայել ինքս ինձ ապագայում: Շատ բան գիտեմ «Բարսելոնայի» մասին ու կցանկանայի տեսնել, թե ինչպես է աշխատում ակումբի կյանքի այդ բնագավառը:…
Բարսելոնան պիտի ընտրություն կատարի Մեսիի և Հոլանդի միջև․ Mundo Deportivo
«Բարսելոնան» չի կարողանա գնել «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդին, եթե Լիոնել Մեսսին մնա թիմում: Նշվում է, որ ակումբի ֆինանսական խնդիրներ ունի, որի պատճառով էլ իրեն թույլ չի տա ձեռք բերել նորվեգացուն ու պահել արգենտինացուն միաժամանկ: 20-ամյա հարձակվողին ձեռք բերելու հավանական գործարքը գնահատվում է 125-130 միլիոն եվրո: Այս մասին տեղեկանում ենք Mundo Deportivo-ից։
Նեյմարը մոտ է ՊՍԺ-ի հետ պայմանագիրը երկարաձգելուն
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը մոտ է փարիզյան ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելուն: Նշվում է, որ ֆուտբոլիստի նոր պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված կլինի մինչև 2026թ․ հունիս և նա մեծ բունուս կստանա, եթե ՊՍԺ-ն այդ ընթացքում նվաճի Չեմպիոնների լիգայի գավաթը։ Հիշեցնենք, որ Նեյմարը ՊՍԺ-ում է հանդես գալիս 2017թ․ օգոստոսից։ Գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022թ․ հունիս։ Այս…
Մեր թիմում յուրաքանչյուրն ի զորու է գոլեր խփել․ Գրիզման
«Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանը խոսել է Պրիմերայի 28-րդ տուրում «Ռեալ Սոսյեդադի» դեմ տարած 6-1 հաշվով հաղթանակը։ Նա ասել է, որ հենց խազի սկզբից առավելություն են ունեցել։ «Միշտ էլ հաշիվը բացելը հեշտ չէ։ Մենք գերազանց աշխատանք կատարեցինք: Գերազանց երեկո էր «Բարսելոնայի» համար։ Մեր թիմում յուրաքանչյուրն ի զորու է գոլեր խփել։ Յուրաքանչյուր խաղացող կարևոր է։ Այս թիմը…
Ձերբակալվել է Բարսելոնայի նախկին նախագահը
Ոստիկանությունը ձերբակալել է «Բարսելոնայի» նախկին նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուին, գործադիր տնօրեն Օսկար Գրաուին և ակումբի իրավաբանական վարչության պետ Ռոման Գոմես Պոնտիին: Նշենք, որ այսօր խուզարկություններ են տեղի ունեցել Բարսելոնայի գլխամասային գրասենյակում: Աղբյուրի համաձայն ՝ Բարտոմեուն, Գրաուն և Պոնտին բերման են ենթարկվել սոցցանցերում կատալոնական ակումբի գործունեության կապակցությամբ: Հիշեցնենք, որ 2021 թվականի մարտի 7-ին տեղի կունենան ակումբի…
Մեսսին շրջանցել է Չավիի ցուցանիշը
«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին Լա լիգայի 24-րդ տուրի «Կադիսի» դեմ խաղում դուրս է եկել դաշտ առաջին րոպեներից։ Ֆուտբոլիստի համար սա «Բարսելոնայի» կազմում Պրիմերայում իր 506-րդ հանդիպումն է։ Մեսսին այս ցուցանիշով շրջանցել է Չավիին (505) ու դարձել կատալոնական ակումբի կազմում Լա լիգայում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստը։
Անհրաժեշտ է, որ ՊՍԺ-ի դեմ խաղում Մեսսին լինի լավագույն մարզավիճակում. Կուման
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը նախախաղային ասուլիսում խոսել է Ֆրանսիայի չեմպիոն Փարիզի ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպման մասին: Կումանը նշել է, որ մեծ խանդավառությամբ են մոտենում այս խաղին: «Ամենասկզբից հասկանում էինք, որ մեզ սպասվում է շատ դժվար դիմակայություն: ՊՍԺ-ն ունի ուժեղ թիմ: Կարծում եմ՝ կստացվի հետաքրքիր դիմակայություն: «Բարսելոնան» զգալիորեն ավելացրել է վերջին…
Բարսելոնան 1 միլիարդ եվրոյից ավելի պարտք ունի
«Բարսելոնան» ներկայացրել է տարվա ֆինանսական հաշվետվությունը, որից պարզ է դառնում, որ ակումբը ծանր իրավիճակում է: Ըստ հաշվետվության ակումբի ընդհանուր պարտքը կազմում 1,173 միլիարդ եվրո: Այդ գումարից 730 միլիոնը պարտավորություններն են, որոնք կատալոնացիները պետք է կատարեն կարճ ժամանակահատվածում, իսկ 488,4 միլիոնը նախորդ տարվա վնասներն են: Եվս 265 միլիոն «Բարսելոնան» պետք է վճարի վարկային կազմակերպություններին, 164 միլիոն էլ՝…
Բարսելոնային կենտրոնական հարձակվող է պետք. Կուման
«Բարսելոնայի» հոլանդացի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը ցանկանում է հարձակման գծում ունենալ համալրում։ Նա նշել է, որ վստահում է իր թիմի բոլոր ֆուտբոլիստներին: «Մեսին ու Դեմբելեն խաղում են հարձակման խորքից, Բրայթուայթն ու Գրիզմանը՝ առջևում։ Բայց մեզ պետք է կենտրոնական հարձակվող։ Մենք շատ հանդիպումներ ունենք և պետք են հավասարազոր փոխարինողներ։ Մրցաշրջանի սկզբում մի քանի անգամ խոսել ենք…
Մեսսին կմասնակցի Բարսելոնայի առաջիկա խաղին
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին կմասնակցի ակումբի առաջիկա խաղին: Հայտնի է, որ նա ընդգրկվել է հոլանդացի Ռոնալդ Կումանի գլխավորած թիմի հայտացուցակում և կմասնակցի Իսպանիայի առաջնության 17-րդ տուրի հանդիպմանը։ Կատալոնական ակումբը կհյուրընկալվի «Ուեսկային»։ Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը ոտնաթաթի վնասվածքի պատճառով լրացուցիչ հանգիստ էր ստացել և բաց էր թողել «Էյբարի» հետ նախորդ տուրի հանդիպումը (1։1)։ «Ուեսկա» – «Բարսելոնա» հանդիպումը…
Կոուտինյոն տևական ժամանակ դուրս չի գա խաղադաշտ
«Բարսելոնայի» բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն կարող է տևական ժամանակ բացակայել խաղադաշտից: Ֆուտբոլիստը մենիսկի վնասվածք է ստացել «Էյբարի» դեմ Իսպանիայի առաջնության 16-րդ տուրի խաղում, որտեղ փոխարինման էր դուրս եկել 66-րդ րոպեին, սակայն չէր կարողացել ավարտել հանդիպումը: Նշենք, որ դեկտեմբերի 30-ին Կոուտինյոն կանցնի բուժզննում: Սպասվում է, որ նա կվիրահատվի: Բրազիլացին կարող է բաց թողնել 2-4 ամիս: Այս…













