Barca
Հաջորդ մրցաշրջանում ևս ինձ տեսնում է Բարսելոնայի գլխավոր մարզիչ. Կուման
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը մեկնաբանել է ակումբից հնարավոր հեռանալու մասին շշուկները։ Կումանը նշել է, որ ակումբի նախագահը հենց առաջին օրվանից է վստահություն հայտնել իրեն: «Իմ ապագան ակումբում այն չէ, ինչի մասին ես պետք է անհանգստանամ։ Գալով «Բարսելոնա»՝ ես երկու տարվա պայմանագիր կնքեց, այդ իսկ պատճառով հաջորդ մրցաշրջանում ևս ինձ տեսնում եմ կատալոնացիների գլխավոր մարզչի…
Բարսելոնան Ինտերից մեծ գումար կստանա Վիդալի համար
«Բարսելոնան» «Ինտերից» 1 միլիոն եվրո վճար կստանա Արտուրո Վիդալի տրանսֆերի վերաբերյալ համաձայնագրի շրջանակներում: Ակումբների մեջ կնքված պայմանագրով սահմանվում են մի շարք բոնուսներ, որոնք հիմնվում են խաղացողի անձնական և ակումբի արդյուքների վրա: Այս մասին տեղեկանում ենք Calciomercato- ից:
Բարսելոնայի դարպասապահը գովել է Հալանդին
«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը խոսել է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդի՝ կատալոնական ակումբ հնարավոր տեղափոխության մասին: Նա նշել է, որ Հալանդը տպավորիչ հմտություններ և գոլ խփելու ունակություններ ունի: «Տպավորիչ է, երբ տեսնում ես, թե ինչպես է նա ամբողջ ուժով վազում դաշտով մեկ ու ամբողջ ուժով հարվածում դարպասին: Հալանդը լավ հանդես կգա, աշխարհի ցանկացած թիմում,…
Ֆերնանդեշը տպավորիչ ցուցանիշներ է գրանցել
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը «Ռոմայի» դեմ կիսաեզրափակչի առաջին խաղում խփեց երկու գոլ ու երկու գոլային փոխանցում կատարեց: Նշենք, որ սա տեղի ունեցավ ապրիլի 29-ին և ավարտվեց 6:2 հաշվով ՝ հօգուտ մանկունիանցիների: 71-րդ րոպեին Ֆերնանդեշը խփեց իր երկրորդ գնդակը 11-մետրանոցից: Դա 20-րդ հարվածն էր տուգանային կետից, որն իրացրել է պորտուգալացին «կարմիր սատանաների» կազմում: Ըստ Opta-ի,…
Մեսսին կպատվաստվի չինական պատվաստանյութով
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին կպատվաստվի կորոնավիրուսի դեմ, որպեսզի Արգենտինայի հավաքականի կազմում մասնակցի Ամերիկայի Գավաթի խաղարկությանը, որը կկայանա այս ամառ: Նշվում է, որ ֆուտբոլիստը կպատվաստվի չինական պատվաստանյութով: Հատուկ Մեսսիի համար պատվաստանյութ կբերվի Բարսելոնա: Այս մասին տեղեկանում ենք Diario Sport-ից:
Միայն վաղվա խաղն է կարևոր, պիտի պատրաստվենք դժվար խաղին. Կուման
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը խոսել է Լա Լիգայում թիմի արդյունավետության մասին։ «Մենք վերջին 17 խաղերից 15-ում հաղթանակ ենք տարել, իսկ դա առաջնության գրեթե կեսն է։ Դա անհավանական մի բան է։ Այդպես էլ պիտի լիներ, քանի որ հակառակ դեպքում մենք չեմպիոնության համար չէինք պայքարի։ Մենք իրավիճակը մեր ձեռքը վերցրեցինք, իսկ գործն ավելի լավ գնաց։ Թիմը…
Կոուտինյոյի ծառայություններով հետաքրքրված է Էվերթոնը
«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն կարող է վերադառնալ Անգլիա։ Նշվում է, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրրքվում է «Էվերթոնը»։ Ակումբը պատրաստ է 40 մլն եվրո վճարել ֆուտբոլիստի համար։ Հետաքրքրական է, որ ավելի վաղ Կոուտինյոն հանդես էր գալիս «Լիվերպուլում», որը համարվում է «Էվերթոնի» սկզբունքային մրցակիցը։ Այս մասին տեեկանում ենք football365.com-ից:
Բարսելոնան նոր պայմանագիր կառաջարկի Մեսսիին
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ցանկանում է թիմում պահել Լիոնել Մեսսին նոր՝ 3 տարվա պայմանագիր առաջարկելով: Լապորտան գիտակցում է, որ իրենք այլևս չեն կարող Մեսսիին այնքան վճարել, որքան նա հիմա է ստանում (տարեկան մոտ 75 մլն եվրո), ու տարբեր ձևեր է փորձարկում նրան թիմում պահելու համար։ Նշվում է, որ Լապորտայի նոր գաղափարը նրանում է, որ Մեսսիին…
Մեսսին հետաձգել է բանակցությունները Բարսելոնայի հետ
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին հետաձգել է բանակցությունները նոր պայմանագրի շուրջ մինչ ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Նշվում է, որ ֆուտբոլիստը խնդրել է իր հորը՝ Խորխե Մեսսիին, չսկսել բանակցությունները ակումբի հետ մինչ ամառ: Մեսսին կենտրոնացած է միայն Իսպանիայի չեմպիոնությունը նվաճելու վրա: նա իսկապես հույս ունի ոսկե դուբլ ձևակերպել, և դրանից հետո միայն նստել բանակցությունների սեղանի շուրջ և բացի…
Միլանը և Ինտերը նույնպես միացան Սուպերլիգայից դուրս եկած ակումբներին
«Միլանը» և «Ինտերը» պաշտոնապես հայտարարեցին, որ դուրս են գալիս Սուպերլիգայից։ Միլանը հայտարարել է․ «Մենք ընդունեցինք Սուպերլիգայի նախագծին մասնակցելու հրավերը` ֆուտբոլի երկրպագուների համար լավագույն եվրոպական մրցաշարն անցկացնելու անկեղծ մտադրությամբ` ի շահ ակումբի և մեր սեփական երկրպագուների: Փոփոխությունները միշտ չէ, որ հեշտ են տրվում, բայց առաջընթացը պահանջում է էվոլյուցիա, և եվրոպական ֆուտբոլի կառուցվածքը զարգացել և փոխվել է…
Ումտիտին կարող է տեղափոխվել ՌՊԼ
Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» նախատեսում է ձեռք բերել «Բարսելոնայի» պաշտպան Սամուել Ումտիտիի տրանսֆերը: Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ Սանկտ Պետերբուրգը ներկայացնող թիմը բանակցություններ է վարում կատալոնական ակումբի հետ կենտրոնական պաշտպան Սամուել Ումտիտիի տեղափոխության շուրջ: «Բարսան» պատրաստ է վաճառել ֆրանսիացի կենտրոնական պաշտպանին, ով ներառված չէ ոչ մարզչական շտաբի, ոչ էլ ղեկավարության ծրագրերում: Բացի այդ, կատալոնացիները բավականին ամուր կապեր…
Ումտիտին կարող է լքել Բարսելոնան
«Բարսելոնայի» պաշտպան Սամուել Ումտիտին մոտ է Անգլիայի Պրեմիեր լիգա տեղափոխվելուն։ Նշվում է, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Լիվերպուլը», «Մանչեսթեր Յունայթեդը» և Լոնդոնի «Արսենալը»։ Կատալոնական ակումբը պատրաստ է վաճառել ֆուտբոլիստին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Transfermarkt–ը Սամուել Ումտիտիի տրանսֆերային արժեքը գնահատում է 10 միլիոն եվրո։ Այս մասին տեղեկանում ենք Mundo Depotivo-ից։
Բարսելոնան Մեսսիին աշխատավարձի կրճատմամբ նոր պայմանագիր է առաջարկել
«Բարսելոնայի» նորընտիր նախագահ Ժոան Լապորտան նոր պայմանագիր է առաջարկել թիմի ավագ Լիոնել Մեսիին։ Սակայն նշվում է, որ նոր պայմանագրով ֆուտբոլիստի աշխատավարձը կկրճատվի։ Կատալոնական ակումբի ղեկավարությունը 33–ամյա ֆուտբոլիստին խոստացել է ֆինանսական ճգնաժամի հաղթահարումից հետո բարձրացնել աշխատավարձը։ «Բարսելոնան» Մեսիին նաև առաջարկել է ակումբի դեսպանի պաշտոնը ֆուտբոլիստի կարիերայի ավարտից հետո։ Այս մասին տեղեկանում ենք Mundo Deportivo֊ից։
Հայտնի է Ռեալի հայտացուցակը Բարսելոնայի դեմ խաղում
«Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հրապարակել է կազմը, որը պատրաստվում է «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի առաջնության 30–րդ տուրի հանդիպմանը։ Դարպասապահներ. Կուրտուա, Լունին, Ալտուբե։ Պաշտպաններ. Միլիտաո, Նաչո, Մարսելո, Օդրիոսոլա, Մենդի։ Կիսապաշտպաններ. Կրոս, Մոդրիչ, Կազեմիրո, Վալվերդե, Իսկո։ Հարձակվողներ. Բենզեմա, Ասենսիո, Լուկաս Վասկես, Վինիսիուս Ջունիոր, Մարիանո, Ռոդրիգո։ Հավելենք, որ «Ռեալ» – «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա ապրիլի 10-ին և…












