f 35
Թրամփը F-35 կործանիչներ է ուղարկել Պուերտո Ռիկո՝ Վենեսուելայի հետ լարվածության ֆոնին
Նախագահ Թրամփը հրահանգել է F-35 կործանիչների տեղակայում Պուերտո Ռիկոյում՝ Վենեսուելայի հետ թմրանյութերի մաքսանենգության և ռազմական սադրանքների պատճառով լարվածության ֆոնին:
ԱՄՆ-ում հինգերորդ սերնդի F-35 կործանիչն աղետի է ենթարկվել
F-35 կործանիչն աղետի է ենթարկվել ԱՄՆ-ի Յուտայի նահանգում: Այդ մասին Twitter-ում հայտնել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի 388-րդ ավիացիոն թևը, որը տեղակայված է Սոլթ Լեյք Սիթի քաղաքից ոչ հեռու գտնվող Հիլ ավիաբազայում: «388-ից F-35-ը կործանվել է թռիչքավայրԷջքային գոտու հյուսիսային ծայրում: Օդաչուն ինքնանետվել Է: Փրկարարական թիմերն արձագանքում են»,-նշվել է հաղորդագրության մեջ: Օդաչուի ճակատագրի և կործանիչի աղետի պատճառների…
ԱՄՆ պաշտպանական բյուջեն հայտնի է․ Թուրքիային F-35-եր չեն հանձնվի
ԱՄՆ պաշտպանական բյուջեն, որը համաձայնեցված է Կոնգրեսի հետ, արգելում է Թուրքիային հանձնել ամերիկյան F-35 ինքնաթիռներ: Այս մասին նշվում է հրապարակված փաստաթղթում։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի և Սենատի զինված ուժերի գործերով կոմիտեները համաձայնեցրել են 2020 թվականի պաշտպանական բյուջեն։ Այն դեռ պետք է քվեարկվի։ Դրանից հետո, հավանության արժանանալու դեպքում, փաստաթուղթը կհանձնվի նախագահին՝…
Թուրքիան այսօր կփորձարկի S-400-ները
Թուրքիան նոյեմբերի 26-ին փորձարկելու է Ռուսաստանից գնած հակաօդային պաշտպանության S-400 զենիթահրթիռային համակարգերի առաջին դիվիզիոնը, որը տեղակայված է մայրաքաղաք Անկարայում: Այս մասին տեղեկացնում Ermeni haber-ը: Փորձարկումների շրջանակներում Անկարայի օդային տարածքով թռչելու են օդուժի տարբեր տեսակի միավորներ: Նշվում է, որ տարբեր բարձրության թռիչքների ժամանակ օգտագործվելու են նաև ամերիկյան F-16 կործանիչներ: Փորձարկումները կարող են շարունակվել նաև առաջիկա օրերին:…
Թուրքիան պետք է հրաժարվի S-400-ներից․ Պետդեպի ներկայացուցիչ
Թուրքիան պետք է «ազատվի» ռուսական S-400 համակարգերից, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձաստիճան պաշտոնյան: Այս մասին հաղորդում է Reuters-ը։ «Թուրքիան սեղանի շուրջ վերադառնալու հնարավորություն ունի։ Նրանք գիտեն, որ դրա համար իրենց պետք է կա՛մ ոչնչացնել, կա՛մ վերադարձնել S-400-ները, կա՛մ որևէ այլ կերպ ազատվել դրանցից»,-ասել է պաշտոնյան լրագրողների հետ զրույցում։ Ավելի վաղ այս տարի ԱՄՆ-ը հանել էր…
S-400-ների հարցում համաձայնություն չի եղել․ AP
Չնայած նրան, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հավաստիացնում էր, թե ինքն ու իր թուրք գործընկերը «շատ լավ ընկերներ են», Սպիտակ տանը նրանց հանդիպումը չի կարողացել լուծել խնդիրը, որն այդքան ուժգին սրել էր ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցների միջև հարաբերությունները: Այս մասին հաղորդում է AP-ն: Թրամփն ու Էրդողանը ավարտել են հանդիպումը՝ համաձայնության չհասնելով ռուսական S-400 համակարգերը գնելու և…
ԱՄՆ-ի կոշտ պայմանը՝ թուրքերին. «Կամ F-35-ները, կամ S-400-ները»
Պենտագոնի ղեկավար Մարք Էսփերը, ինչպես նաև ԱՄՆ-ի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Ջոզեֆ Դանդորֆը մամուլի ասուլիս են տվել, որի ընթացքում անդրադարձել են Թուրքիայի հետ ունեցած խնդիրներին՝ կապված նոր սերնդի F-35 կործանիչների հետ։ Վերջերս Պենտագոնը ԱՄՆ-ին դուրս է թողել F-35-ների ծագրից։ Հիմնական պատճառն այն է, որ չնայած ամերիկյան ղեկավարության բազմաթիվ զգուշացումներին ու կոչերին, Թուրքիան…
Թուրքիան F-35-երին «փոխարինողներ» է գտել Ռուսաստանում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառել ամերիկյան F-35-ի փոխարեն ռուսական Su-35 և Su-57 կործանիչներ ձեռք բերելու հնարավորությունը;: Այս մասին հայտնում է NTV հեռուստաալիքը: Երեքշաբթի Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ այցելել է МАКС-2019 ավիասրահ: Նա հետաքրքրվել է ռուսական Su-35 և Su-57 կործանիչներով և դրանք գնելու հնարավորությամբ: «Իսկ ինչո՞ւ ոչ: Չէ՞ որ մենք աննպատակ չենք…
Արդեն սկսվել է S-400-ների երկրորդ խմբաքանակի մատակարարումը Թուրքիային
Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության տեղեկատվության՝ Թուրքիայի կողմից գնված ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի երկրորդ խմբաքանակի մատակարարումը Թուրքիային արդեն սկսվել է: Այս մասին հայտնում է թուրքական Anadolu լրատվական գործակալությունը: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ S-400-ներ տեղափոխող առաջին օդանավը վայրէջք է կատարել Անկարայի Մյուրթեդ ավիաբազայում: Թուրքիայի և Ռուսաստանի միջև S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ձեռք բերման պայմանագիրը ստորագրվել է դեռևս…
F-35-ը ավելի կկատարելագործվի
Հինգերորդ սերնդի F-35 Lightning II-ի ներքին Station 425 զինական հատվածը կմոդիֆիկացվի, Aviation Week-ին տեղեկացրել է JSF (Joint Strike Fighter) ծրագրին մոտ աղբյուրը: Այս մասին հաղորդում է Lenta-ն։ Զինական հատվածի կատարելագործման նպատակը դրա ներսում AARGM-ER (Advanced Anti-Radiation Guided Missile-Extended Range) հակառադիոտեղորոշիչ հրթիռի տեղակայման հնարավորությունն է, որն ընթացիկ AGM-88 HARM (High-speed Anti-Radar Missile)-ից տարբերվում է մեծացված տրամագծով…
Թուրքիան այլընտրանք կգտնի F-35-երի համար․ Էրդողան
Թուրքիան կործանիչների իր պահանջարկը կբավարարի այլ տեղերում, եթե ԱՄՆ-ը F-35 չվաճառի, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հավելելով, որ ԱՄՆ որոշումը՝ Անկարային F-35-ների արտադրության ծրագրից հանելը, չի խանգարի բավարարել իր պահանջմունքը։ Այս մասին տեղեկացնում են թուրքական ԶԼՄ-ները։ «Չեք ուզում Թուրքիային F-35 ինքնաթիռներ վաճառե՞լ։ Ուրեմն բարի եղեք չնեղանալ. Անկարան այլընտրանքային տարբերակներ կդիտարկի»,- ասել է Էրդողանը։…
Պոմպեոն Թուրքիային կոչ է արել չակտիվացնել S-400-ները
Պետքարտուղար Մայք Պոմպեոն կոչ է արել Թուրքիային չգործարկել ռուսական S-400 համակարգերը։ «Կարող են հետևել լրացուցիչ պատժամիջոցներ, բայց, անկեղծ ասած, մենք շատ կցանկանայինք, որ S-400-ները չաշխատեն»,- ասել է Պոմպեոն Bloomberg Television-ի հարցազրույցում։ Նա նաև հայտնել է, որ թուրքերին հասկացրել են, որ S-400-ների ակտիվացումն անթույլատրելի է։ Ավելի վաղ նախագահ Դոնալդ Թրամփը հասկացրել էր, որ կնախընտրեր պատժամիջոցներ չդնել…
Թրամփը սենատորների հետ քննարկել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների հարցը
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը փակ հանդիպում է ունեցել Սենատի՝ երկրի խորհրդարանի վերին պալատի Հանրապետական անդամների հետ։ Քննարկման թեման եղել է Թուրքիան, որի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարց կա օրակարգում։ Հանդիպմանը ներկա են եղել Թրամփի ոչ բոլոր համակուսակից սենատորները։ Իսկ քննարկման մեխը եղել է ռուսական S-400 հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերի գնումից հետո իրենց քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ։…
Չավուշօղլուն S-400-ն ավելի առաջադեմ է անվանել, քան Patriot-ն է
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերը ամերիկյան Patriot զենիթահրթիռային համակարգերի համեմատ ավելի առաջադեմ համակագեր է անվանել: Այս մասին հաղորդում է TACC-ը: «Ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը ամերիկյան Patriot զենիթահրթիռային համակարգերի համեմատ ավելի առաջադեմ համակարգեր են, – TGRT-ի եթերում ասել է ԱԳ նախարարը: Դավութօղլուի խոսքով՝ Անկարան մտադիր է մինչև 2020 թվականը գործարկել S-400 զենիթահրթիռային…













