korona virus map
Տնտեսվարողները խախտել են Պարետի հաստատած կանոնները(ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը Facebook-ի էջում գրառում է կատարել․ «ՀՀ Պարետի որոշմամբ՝ վեց ժամով արգելվել է սուպերմարկետների մի շարք խոշոր ցանցերի որոշ մասնաճյուղերի գործունեությունը։ Տնտեսվարողները տեղեկացված են եղել Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կողմից։ Արձանագրված հիմնական խախտումներն են՝ Հաճախորդների հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցներից շատերը չեն կրել դիմակներ, Առկա չեն եղել օգտագործված դիմակները նետելու համար…
Այսօր լավ լուրեր ունենք, չունենք նոր նմուշառումներ, նոր մեկուսացվածներ․ ՊՆ խոսնակ(ՏԵՍԱՆՅՈւԹ)
Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է տարածել։ Նա հայտնել է, որ Զինված ուժերում շարունակվում են հակահամաճարակային միջոցառումներ ձեռնարկվել կոնորավիրուսի ներթափանցումը և տարածումը կանխելու համար: Շուշան Ստեփանյանը հայտնել է, որ կորոնավիրուսով վարակված մեր զինծառայողների առողջական վիճակը լավ է, 4 զինծառայող չունի ջերմություն, կորոնավիրուսի ոչ մի ախտանշան, իսկ մեկի մոտ թույլ արտահայտված…
ԱԻՆ ՓԾ ստորաբաժանումները շարունակում են ախտահաման միջոցառումները Հայաստանում(ՏԵՍԱՆՅՈւԹ)
Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է․ «ԱԻ նախարարի հրամանով կորոնավիրուսի (COVID-19) դեմ պայքարի շրջանակներում հանրապետության ողջ տարածքում իրականացվում են վարակազերծման գործողություններ: ՓԾ ստորաբաժանումները առավոտյան ժամը 06:00-ից սանիտարահիգիենիկ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացրել հանրապետության 9 մարզերի 30 քաղաքներում և Երևանում, ընդհանուր թվով՝ 666 հանրային վայրերում»։ ԱԻՆ Երևանի փրկարար վարչության պետ Առնո Հարությունյանը ասել է, որ Երևանի…
Կառավարությունը օգնելու է սոցիալական խնդիրների առջև կանգնած մինչև 14 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին․Զարուհի Բաթոյան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել․ «Երեկ կառավարության որոշմամբ հաստատատվեց մի ծրագիր, որի նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած մինչև 14 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին: Միջոցառման շահառու են հանդիսանում բոլոր այն ընտանիքները, որոնք ունեն մինչև 14 տարեկան երեխա և…
Պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ 6 ժամով փակվել են մի քանի սուպերմարկետներ
Պարետը որոշում է հրապարակել մի շարք տնտեսվարողների նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ։ «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի №298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, հաշվի առնելով Պարետի՝ 2020 թվականի մարտի 20-ի №Ց/17- 2020 ցուցումը և 2020 թվականի մարտի 27-ի №19 որոշումը, ինչպես…
Էդմոն Մարուքյանն առաջարկել է բացել Հայաստան-Ռուսաստան սահմանը՝ պահպանելով խիստ կարանտինային հսկողություն
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել․ «Առաջարկել եմ բացել Հայաստան-Ռուսաստան սահմանը, ինչպես նաև ԵԱՏՄ երկրների միջև սահմանը` պահպանելով կարանտինային խիստ հսկողություն: Մանրամասները նամակում ստորև»: https://www.facebook.com/marukyan.edmon/posts/3620276228044078 Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։
ԱԻՆ ստորաբաժանումների կողմից կախտահանվեն կանգառները
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ԱԻ փոխնախարար Արմեն Հարությունյանը հայտարարել է, որ ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ստացվել է շուրջ 500 ահազանգ, որոնցից 286-ը պայանավորված են եղել զուտ կորոնավիրուսով, իսկ մնացածը՝ կորոնավիրուսի հետ կապված այլ խնդիրներով: Արմեն Հարությունյանը հայտնել է․ «Եթե մինչ այս պահը իրականացվել են ըստ անհրաժեշտության, վաղը առավոտյան…
Իսրայելի բանակը ոստիկանության հետ կհետևի կարանտինին․Reuters
Իսրայելական բանակը հետևելու է կարանտինին։ Իսրայելում կա կորոնավիրուսով վարակվելու 3000 հաստատված դեպք։ Մինչ օրս երկրում գրանցվել է մահվան 10 դեպք։ Կարանտին հայտարարելուց հետո ոստիկանությունը անցակետեր է տեղադրել, հայտարարել են երկրում հավաքներ չիրանցկացնել, սահմանափակվել է ազատ տեղաշարժը։ Մոտ 500 զինծառայողներ միանալու են ոստիկաններին, որ հսկեն և ապահովեն որոշ շրջանների անվտանգությունը: Իսրայելցիներին հորդորել են տանը մնալ, դպրոցներն…
7 քայլ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար(ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ առողջապահության նախարարությունը առաջարկում է կանոններ կորոնավիրուսի տածումը կանխելու համար։ Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։
Զորեղություն եմ մաղթում կյանքեր փրկելու համար ծանր պայքար տանող բուժաշխատողներին․Հենրիխ Մխիթարյան(ՏԵՍԱՆՅՈւԹ)
Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել և տեսանյութ հրապարակել․ «Հույս ունեմ՝ բոլորդ անվտանգ եք, առողջ եք և լավ եք տանը։ Աղոթում եմ այս ծանր ժամանակներում բոլոր տառապողների համար։ Զորեղություն եմ մաղթում կյանքեր փրկելու համար ծանր պայքար տանող բուժաշխատողներին և բնակչությանն անհրաժեշտ ապրանքներ ապահովելու համար ծանր աշխատանք կատարողներին»։ Տեսանյութում նա հայտնել…
Եգիպտոսում շարունակում են ախտահանել պատմական հուշարձանները
Եգիպտոսում հնագիտական և պատմական հուշարձանների ախտահանման շրջանակներում ախտահանել են Գիզայի բուրգերը: Աշխատողները ախտահանել են մուտքի դիմացի տարածքը, տոմսարկղերը, մետաղական դետեկտորների շրջանակները, ինչպես նաեւ համալիրի ներսի հատվածը: Հնագիտական գոտու գլխավոր տնօրեն Ահրաֆ Մոհին տեղեկացրել է․ «Զբոսաշրջության վերականգնումից հետո բուրգերի տարածքն իր ողջ հմայքով պատրաստ կլինի այցելուներին ընդունելուն»։ Բուրգերի ներսում ախտահանման աշխատանքներն իրականացվել են ռեստավրատորների խմբի կողմից:…
Չնայած համաճարակին Շվեդիայի իշխանությունը կոչ է անում դուրս գալ և մաքուր օդ շնչել
Շվեդիան Եվրամիության միակ երկիրն է, որը հրաժարվել է կորոնավիրւսի պատճառով կարանտինից։ Իշխանությունները Շվեդիայում մարդկանց խորհուրդ են տալիս փողոց դուրս գալ և մաքուր օդ շնչել: Երկրում բաց են դպրոցները, ռեստորաններն ու բարերը։ Չնայած նրան, որ Եվրոպական գրեթե բոլոր երկրները կարանտին են հայտարարել Շվեդիայում արգելված են միայն ավելի քան 500 մարդու մասնակցությամբ հավաքները: Միևնույն ժամանակ, եվրոպական այլ…
Խնդրում ենք լինել հանդուրժող և չխոչընդոտել հիվանդանոցի գերբեռնված աշխատանքին․Նորք ԻԿՀ
NORK Infection Clinical Hospital / ՆՈՐՔ Ինֆեկցիոն Կլինիկական Հիվանդանոցը Facebook-ի էջում գրառում է կատարել․ «Հարգելի քաղաքացիներ‼️ Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված, ստեղծված իրավիճակում «Նորք» ԻԿՀ-ն աշխատում է գերծանրաբեռնված ռեժիմով, ինչը ենթադրելի էր։ Հորդորում ենք լինել հանդուրժող և ըմբռնումով մոտենալ երբեմն գոյացող հերթերին։ Ընդունարանում գոյացող հերթերը պայամանավորված են հիվանդների մեծ հոսքով և ստացիոնարում հիվանդասենյակների հագեցմամբ։ Խնդրում ենք լինել…
Լայնածավալ ստուգումներ են իրականացնում ալկոգելի շուկայում Տեսչական մարմնի կողմից
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է․ «Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը լայնածավալ ստուգումներ է իրականացնում ալկոգելի շուկայում Հաշվի առնելով վերջին օրերին ալկոգելի պահանջարկի կտրուկ ավելացման հետևանքով ալկոգել արտադրողների թվաքանակի աճը, ինչպես նաև սպառողների կողմից հնչող բազմաթիվ ահազանգերն առ այն, որ ալկոգել արտադրող որոշ տնտեսվարողների կողմից խախտումներ են թույլ տրվում՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից սկսվել…













