microsoft

  • Microsoft-ը մտադիր է ստեղծել սեփական մետատիեզերքը

    Microsoft-ը մտադիր է ստեղծել սեփական մետատիեզերքը

    Microsoft ընկերությունը հայտարարել է իր նոր վիրտուալ հավելումների մասին, որոնք մետատիեզերքի ստեղծման ճանապարհին արված քայլեր կարող են լինել։ Ignite կոնֆերանսի ժամանակ ընկերությունից հայտնել են, որ ներկայացնելու են ավատարներ և Mesh հարթակի ավելի լայն հնարավորություններով տարբերակը Microsoft Teams-ում։ Նշվում է, որ վիրտուալ և ընդլայնված իրականությունների ոլորտում Microsoft-ը շատ մեծ ներդրումներ է կատարել։

  • Շուտով օգտատերերը կստանան Windows-ի նոր թարմացումը

    Շուտով օգտատերերը կստանան Windows-ի նոր թարմացումը

    Շուտով Microsoft-ի օգտատերերը կստանան Windows 10-ի վերջին թարմացումը՝ Windows 11-ին անցնելուց առաջ։ Այս մասին հայտնել են ընկերությունից։ Նշվել է, որ նոր թարմացումը կունենա հատուկ գործառույթ, որը կտեղեկացնի օգտատերերին, թե արդյո՞ք կոնկրետ համակարգիչը հարմար է Windows 11-ի համար։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Windows 11-ը նախատեսվում է թողարկել տարեվերջին։

  • Նոր Windows-ը կներկայացվի հունիսի 24-ին

    Նոր Windows-ը կներկայացվի հունիսի 24-ին

    Microsoft-ից հայտնել են Windows ծրագրային ապահովման նոր տարբերակի թողարկման մասին, որը ծրագրված է հունիսի 24-ին։ Ընկերության ղեկավարող հատվածից նշել են, որ նոր Windows-ը ներառելու է թարմացված ինտերֆեյս ու Windows app store-ում լրացուցիչ հնարավորություններ։ Նշվում է, որ վերոնշված ժամկետում այն հասանելի կլինի միայն թեստավորումներին բաժանորդագրված օգտատերերի համար, իսկ պաշտոնական թողարկումը կկայանա աշնանը։

  • Forbes-ը կազմել է աշխարհի ամենաթանկ ապրանքանիշների ցանկը

    Forbes-ը կազմել է աշխարհի ամենաթանկ ապրանքանիշների ցանկը

    Forbes ամսագիրը կազմել է այս տարվա՝ աշխարհի ամենաթանկ ապրանքանիշների ցանկը: Շարքը գլխավորում են Apple-ը՝ 241,2 մլրդ դոլար արժեքով, Google-ը՝ 207,5 մլրդ դոլար արժեքով, Microsoft-ը 162,9 մլրդ դոլար արժեքով, Amazon-ը՝ 135,4 մլրդ դոլար արժեքով և Facebook-ը՝ 70,3 մլրդ դոլար արժեքով: Այնուհետև հաջորդում են Coca-Cola, Disney, Samsung, Louis Vuitton և McDonald’s ապրանքանիշները։ Facebook և Samsung ապրանքանիշներն են կորցրել իենց…

  • Բիլ Գեյթսը պաշտպանում է Չինաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում վերջինիս հասցեին հնչած մեղադրանքներից

    Բիլ Գեյթսը պաշտպանում է Չինաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում վերջինիս հասցեին հնչած մեղադրանքներից

    Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը պաշտպանել է Չինաստանին՝ պնդելով` «Չինաստանը շատ բան է արել կորոնավիրուսի համավարակի սկզբում»: Այս մասին գրում է Daily Mail-ը։ «Չինաստանը համավարակի բռնկման հենց սկզբում շատ բան է արել։ Նրանք, իհարկե, կարող են հետ նայել ու մատնանշել իրենց բացթողումները»,- CNN-ի հետ հարցազրույցում ասել է ընկերության հիմնադիրը։ Զուգահեռաբար նա նշում է, որ ԱՄՆ-ի…

  • Microsoft-ի նոր հարթակը հնարավորություն կտա հետևել երկրի էկոհամակարգին

    Microsoft-ի նոր հարթակը հնարավորություն կտա հետևել երկրի էկոհամակարգին

    Microsoft-ը ստեղծել է նոր համակարգ, որը հնարավորություն կտա մարդկանց հետևել Երկրի էկոհամակարգի փոփոխություններին: Համակարգը անվանվել է «Մոլորակային համակարգիչ», որը հիմնված է արհեստական բանականության վրա և իրենից ներկայացնում է Microsoft Azure «ամպի» հիմքի վրա ստեղծված հարթակ: Այս հարթակը վերլուծում է տվյալների հսկայական քանակ և այդ ստացած տեղեկությունը հնարավորություն է տալիս հետևել էկոհամակարգի փոփոխություններին և ընդունել բնական…

  • Ամազոնի հիմնադիր Ջեֆ Բեզոսը նորից Forbes-ի առաջատարն է

    Ամազոնի հիմնադիր Ջեֆ Բեզոսը նորից Forbes-ի առաջատարն է

    Մոլորակի ամենահարուստ մարդկանց վարկանշային աղյուսակը, ըստ Forbes  ամսագրի, գլխավորում է Ջեֆ Բեզոսը ։ Արդեն երրորդ անգամ Ջեֆ Բեզոսը, ով Amazon ինտերնետային ընկերության հիմնադիրն է, աղյուսակում առաջատարն է։ Նշենք, որ աղյուսակը հրապարակվում է 34-րդ անգամ։ Երկրորդ տեղում է  Բիլ Գեյթսը՝ Microsoft-ի հիմնադիրը։ Իր 98 մլրդ դոլար կարողությամբ։ Երրորդ հորիզանակում է LVMH ֆրանսիական կոնգլոմերաթի սեփականատեր Բերնար Առնոն,…

  • Facebook-ը օգտատերերի տեղաշարժման տվյալները կհավաքագրի vesti.ru

    Facebook-ը օգտատերերի տեղաշարժման տվյալները կհավաքագրի vesti.ru

    Facebook սոցիալական ցանցը այսուհետ ԱՄՆ-ի  տարածքում գտնվող օգտատերերի տեղաշարժման մասին տվյալներ կհավաքի։ Ընկերությունը հայտնում է, որ սա արվում է նոր տեսակի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում։ Հավաքած տվյալները փոխանցվելու են դաշնային և տեղական իշխանություններին: Ամբողջ տեղեկատվությունը և տվայլները անանուն են լինելու։ Տվյալները հետագայում օգտագործվելու են վիճակագրական տվյալների կազմման, ինչպես նաև վարակի տարածման դեմ պայքարի մեթոդների…

  • Արդեն մեկ միլիարդ սարք Windows 10-ով է աշխատում

    Արդեն մեկ միլիարդ սարք Windows 10-ով է աշխատում

    Microsoft ընկերության տեղեկացմամբ՝ աշխարհում ավելի քան 1 մլրդ համակարգչային սարքավորում աշխատում է Windows 10 ծրագրով, ինչը նշանակում է, որ Microsoft-ը հասել է իր սկզբնական նպատակին` 1 մլրդ սարք աշխատեցնել Windows 10-ով: «Այսօր մենք ուրախ ենք հայտարարել, որ 200 երկրում ավելի քան 1 մլրդ մարդ ընտրել է Windows 10-ը»,-նշել է ընկերության փոխտնօրեն Յուսուֆ Մեհդին: Windows-ի միջոցով…

  • Բիլ Գեյթսը դադարեցնում է աշխատանքը Microsoft-ում

    Բիլ Գեյթսը դադարեցնում է աշխատանքը Microsoft-ում

    Microsoft ընկերության համահիմնադիր՝ Բիլ Գեյթսը որոշում է կայացրել հեռանալ ընկերության տնօրենների խորհրդի կազմից: Գեյթսը մտադրություն ունի հեռանալ նաև Ուորեն Բաֆեթի Berkshire Hathaway Inc ընկերության տնօրենների խորհրդից: Microsoft-ի համահիմնադիրը նման որոշում է կայացրել, քանի որ ուզում է ավելի շատ ժամանակ տրամադրել բարեգործական գործունեությանը, ինչպես նաև լուծել գլոբալ խնդիրներ, ինչպիսիք են՝ առողջապահության, կրթության, և կլիմայական փոփոխության մեջ…

  • Խոշոր տեխնոհսկաները մեծ ֆինանսական վնասներ են կրում

    Խոշոր տեխնոհսկաները մեծ ֆինանսական վնասներ են կրում

    CNBC-ին հայտնում է, որ աշխարհում հայտնի 5 խոշոր տեխնահսկաները մեծ գումարներ են կորցնում կորոնավիրուսի պատճառով։ Amazon-ը, Apple-ը, Alphabet-ը, Facebook-ը և Microsoft-ը, մեկ օրում ընդհանուր առմամբ 416,63 մլրդ դոլար գումարի կորուստ են ունեցել, քանի որ շուկաների տնտեսական վիճակը շատ անորոշ է։ Apple-ի ակցիաները նվազել են 9,88%-ով, Facebook-ինը՝ 9,30%-ով, Alphabet-ինը՝ 8,2%-ով, Amazon-ինը՝ 7,98%, Microsoft-ինը՝ 9,48%-ով, քանի որ…

  • Պենտագոնի ու Microsoft-ի պայմանագրի կատարումը կասեցվել է․ դատարանը բավարարեց Amazon-ի հայցը

    Պենտագոնի ու Microsoft-ի պայմանագրի կատարումը կասեցվել է․ դատարանը բավարարեց Amazon-ի հայցը

    ԱՄՆ դատարանը բավարարել է Amazon-ի պահանջը: Այսպիսով կասեցվել է Պենտագոնի ու Microsoft-ի միջև կնքված ամպային տեխնոլոգիաների ստեղծման 10 մլրդ դոլար գումարի պայմանագրի կատարումը։ այս մասին հաղորդում է CNBC-ն՝ հավելելով, որ ամկետները չեն հստակեցվում: Microsoft-ի փոխնախագահ Ֆրենք Շոուն հայտարարել է, որ ընկերությունը հիասթափված է դատարանի որոշումից, բայց վերջնական արդյունքում կարող է սկսել աշխատանքը, որ նրանք, ովքեր…

  • Բիլ Գեյթսի հիմնադրամը 10 միլիոն դոլար կհատկացնի կորոնավիրուսի դեմ պայքարի համար

    Բիլ Գեյթսի հիմնադրամը 10 միլիոն դոլար կհատկացնի կորոնավիրուսի դեմ պայքարի համար

    Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսի և նրա կնոջ՝ Մելինդայի հիմնադրամը հայտարարել է շտապ կարգով նոր տիպի 2019-nCoV կորոնավիրուսի դեմ պայքարի համար 10 մլն դոլար հատկացնելու մասին: Այս մասին տեղեկացնում է հիմնադրամի պաշտոնական կայքը: Հիմնադրամը 5 մլն դոլար է տրամադրում Չինաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Նշվում է, որ կառույցն «արդեն իսկ աշխատում է պետական և մասնավոր…

  • Windows 7-ը այլևս տեխնիկական աջակցություն չի ստանա Microsoft-ից

    Windows 7-ը այլևս տեխնիկական աջակցություն չի ստանա Microsoft-ից

    Երեքշաբթի օրվանից դադարեցվել է 2009 թվականի հոկտեմբերի 22-ին թողարկված Windows 7-ի տեխնիկական աջակցությունը և թարմացումը։ Այս մասին տեղեկացրել է Microsoft ամերիկյան ընկերությունը։ «10 տարի հետո Windows 7-ի տեխնիկական աջակցությունը դադարեցվում է հունվարի 14-ից։ Մենք գիտակցում ենք, որ անցումը կարող է ուղեկցվել դժվարություններով և ցանկանում ենք աջակցություն ցուցաբերել խորհուրդներ տալով, թե ինչ պետք է անել հետո,…

  • Կթողարկվի Windows-ի նոր տարբերակը

    Կթողարկվի Windows-ի նոր տարբերակը

    Microsoft ընկերությունը պատրաստվում է թողարկել Windows-ի գործառնական համակարգի նոր տարբերակը: Այս մասին հաղորդում է գերմանական Windows United հրատարակությունը։ Ինչպես փոխանցում է աղբյուրը, Microsoft 365 բաժանորդագրության մեջ, բացի արդեն առկա Office փաթեթից, ներառվելու է նաև նոր Windows 10-ը: Փորձագետները նշում են, որ բաժանորդագրված օգտատերերը կստանան օպերացիոն համակարգի հատուկ ընդլայնված տարբերակը: Թե ինչ հատկանիշներ և լրացուցիչ ծրագրեր…