Real
Ռամոսը որոշում է կայացրել՝ որտեղ կշարունակի կարիերան
«Ռեալից» հեռանալուց հետո Սերխիո Ռամոսը փնտրում է կարիերան շարունակելու տարբերակներ: Ֆուտբոլիստը ունի ՊՍԺ-ից, «Մանչեսթեր Յունայթեդից» ու «Մանչեսթեր Սիթիից»: Նշվում է, որ անգլիական ակումբներից Ռամոսին ավելի շատ դուր է գալիս «Յունայթեդը», ինչի պատճառը ակումբի պատմությունն է: Բայց, չնայած դրան, իսպանացին կցանկանար կարիերան շարունակել ՊՍԺ-ում: Հաղորդվում է, որ ֆրանսիական գրանդի առաջարկն ավելի շահավետ է, քան «Մանչեսթեր Յունայթեդի»…
Ռեալը Ռամոսի մասին տեսանյութ է հրապարակել
«Ռեալը» հրաժեշտի տեսանյութ է հրապարակել՝ նվիրված պաշտպան Սերխիո Ռամոսին: Տեսանյութում ներկայացված են իսպանական ակումբում նրա կարիերայի կարևորագույն իրադարձությունները: «Շնորհակալություն, Սերխիո»,-գրել է ակումբը։ https://twitter.com/realmadrid/status/1405487875504881668
Ինձ չեք տեսնի Բարսայում․ Ռամոս
«Ռեալի» մարզական համալիրում ՝ Վալդեբեբասում, տեղի ունեցավ թիմի ավագ Սերխիո Ռամոսի հրաժեշտի մամուլի ասուլիսը: Ռամոսը շնորհակալություն է հայտնել իր ընտանիքին։ «Ես այստեղ եմ եկել որպես 19 տարեկան երեխա և այսօր ունեմ հիանալի մադրիդյան ընտանիք: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ ընտանիքին, նրանք դժվար ժամանակներում աջակցում էին ինձ: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ ակումբին, նախագահին…
Ռամոսը ցանկանում է մնալ Ռեալում
Սերխիո Ռամոսը հույս ունի կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում»: Նա հույս ունի ևս մեկ անգամ զրուցել մադրիդցիների նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ: Եթե նման հանդիպում տեղի ունենա, ապա Ռամոսը, հավանաբար, կընդունի ակումբի պայմանները: Ռամոսը ազդված է նրանից, որ ր իր ընկերները՝ Լուկա Մոդրիչը և Լուկաս Վասկեսը, երկարաձգել են ակումբի հետ իրենց պայմանագրերը: Շատ կարևոր է նաև այն…
Ռոնալդուն ցանկանում է հեռանալ Յուվենտուսից
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մտադիր է փոխել ակումբային գրանցումը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Ֆուտբոլիստը մտադիր է որոշում կայացնել իր ապագայի վերաբերյալ Եվրոպայի առաջնության ավարտից հետո: Ռոնալդուն ունի մի քանի տարբերակներ՝ տեղափոխվել «Ռեալ», ՊՍԺ կամ «Մանչեսթեր Յունայթեդ»: Այս մասին տեղեկանում ենք ESPN-ից:
Ռեալում պատրաստվում են հրաժեշտ տալ Ռամոսին
«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը, ինչպես երբեք, ավելի մոտ է Արքայական ակումբը լքելուն: Հայտնի է, որ ակումբը պատրաստվում է հրաժեշտ տալ ֆուտբոլիստին: «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մտադիր է կապվել Ռամոսի հետ՝ հունիսին 35-ամյա ֆուտբոլիստի հրաժեշտի միջոցառումը կազմակերպելու համար: Նրանք ուզում են, որ Ռամոսը լուսանկարվի Մադրիդի «Ռեալում» նվաճած քսաներկու գավաթներով: Խաղացողի արձագանքի մասին այս գաղափարին դեռ չի…
Վասկեսը կարիերան կշարունակի Ռեալում
Ռեալն» երկարաձգել է պայմանագիրը թիմի կիսապաշտպան Լուկաս Վասկեսի հետ: Ֆուտբոլիստի հետ նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը: Մինչ այս Վասկեսը չէր կարողանում համաձայնության գալ «Ռեալի» հետ պայմանագիրը երկարաձգելու հարցում: Մադրիդյան թիմի ղեկավարությունը պատրաստ չէր բարձրացնել գործող պայմանագրով սահմանված աշխատավարձը (3,5 մլն եվրո): Ավելին, նրանք խնդրում էին Վասկեսին գնալ 10 տոկոս աշխատավարձի նվազեցման՝ ֆինանսական…
Միակ բանը, որ փոխվում է Ռեալում մարզիչներն են․ Անչելոտի
«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին զրուցել է ԶԼՄ ներկայացուցիչների հետ իր՝ ակումբ վերադառնալուց հետո։ «5 տարի անց ես այստեղ նորից նույն լրագրողներին եմ տեսնում։ Միակ բանը, որ փոխվում է «Ռեալում», մարզիչներն են»,-ասել է նա։ Այս մասին հայտնել է լրագրող Դերմոտ Կոռիգանը։
Մխիթարյանը երկարաձգել է Ռոմայի հետ պայմանանագիրը
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երկարաձգել է պայմանագիրը «Ռոմա»-ի հետ: Մխիթարյանի նոր պայմանագիրը նախատեսված է երկու տարվա համար: «Երկու տարվա ընթացքում ես սիրահարվել եմ այս ակումբին և քաղաքին ի շնորհիվ ակումբի երկրպագուների: «Ռոմա»-ն մեծ մարտահրավերներ ունի հաջորդ մրցաշրջանի համար և ես հպարտ եմ դրանում իմ մասնակցությունն ունենալ»,-ասել է Մխիթարյանը: Արդեն ավարտված Սերիա Ա-ի…
Անչելոտին կարող է վերադառնալ Ռեալ
Իտալացի մասնագետ Կառլո Անչելոտին մոտ ժամանակներս կարող է վերադառնալ «Ռեալ»: Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն Թվիթերի իր էջում հայտնել է, որ 61-ամյա մասնագետի գործակալները բանակացություններ են վարում «Էվերթոնի» հետ պայմանագիրը խզելու վերաբերյալ: Հայտնենք, որ Անչելոտին արդեն գլխավորել է մադրիդյան ակումբը՝ 2013-ից 2015 թվականներին: Նա թիմի հետ 4 տիտղոս է նվաճել՝ դառնալով Չեմպիոնների լիգայի հաղթող, Իսպանիայի Գավաթակիր, ՈՒԵՖԱ-ի…
Երբ ես 100%-ով պատրաստ լինեմ, մեծ ներդրում կունենամ թիմում. Ազար
«Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը խոսել էիր ապագայի և «սերուցքայինների» գլխավոր մարզչի պաշտոնում Զինեդին Զիդանի հեռանալու մասին: Ազարը նշել է, որ իրեն չի տեսնում Մադրիդից դուրս: « Ես երեք տարվա պայմանագիր ունեմ, և երբ ես 100%-ով պատրաստ լինեմ, մեծ ներդրում կունենամ թիմում: Ես գիտեմ, թե ինչ պետք է անեմ: Եվրոյից հետո ես շատ բան կանեմ «Ռեալի»…
Մանչեսթեր Սիթին ցանկանում է ձեռք բերել Ռամոսին
«Մանչեսթեր Սիթին» ուշադիր հետևում է Սերխիո Ռամոսի հետ կապված իրավիճակին Մադրիդի «Ռեալում»: Նշվում է, որ ակումբը ցանկանում է պայմանգիր առաջարկել Ռամոսին, եթե նա չերկարաձգի «Ռեալի» հետ պայմանագիրը: «Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան բարձր է գնահատում Ռամոսի փորձն ու առաջատարի հմտությունները: Այս մասին տեղեկանում ենք ESPN-ից:












