Real
Ռեալի դռները բաց են Զիդանը համար
«Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մտադիր չէ դադար վերցնել աշխատանքում ու պատրաստ է նոր թիմ գլխավորել: Հատկանշական է, որ մարզիչը ցանկանում է նոր փորձ ձեռք բերել, քանի որ աշխատել է միայն «Ռեալում»: Զիդանի և «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի միջև հարաբերությունները շարունակում են ջերմ մնալ: Աղբյուրի փոխանցմամբ, ակումբի դռները բաց են Զիդանի համար, նա ցանկացած…
Զիդանը հեռացավ Ռեալից
Զինեդին Զիդանը թողել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնը։ Ֆրանսիացի մասնագետը Չեմպիոնների լիգայում հաղթելուց հետո արդեն հեռացել էր «Ռեալից» 2018-ին, բայց 2019-ի մարտին նա կրկին գլխավորեց մադրիդյան թիմը։ Այս մրցաշրջանում Արքայական ակումբը Իսպանիայի առաջնությունում երկրորդ տեղը զբաղեցրեց և դուրս եկավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ: ԶԼՄ-ները հայտնում էին, որ Զիդանի փոխարեն «Ռեալը» կարող է գլխավորել իտալացի Մասիմիլիանո…
Ինձ ցավ է պատճառում, որ ես չեմ կարող օգնել իմ թիմին. Ռամոս
«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը իր Twitter-ում մեկնաբանել է Իսպանիայի ազգային հավաքականի հայտացուցակում չընդգրկվելը: Ֆուտբոլիստը նշել է, որ այս մի քանի ամիսները եղել են դժվար և տարօրինակ և նման չեն եղել իր կարիերայի մյուս մրցաշրջաններին: «Այդ ամենից հետո գալիս է Եվրոպայի առաջնությունը: Ես ամեն օր պայքարել և աշխատել եմ, որպեսզի կարողանամ 100% վերականգնվել «Ռեալի» և ազգային…
Ազարը չի մասնակցի Վիլյառեալի դեմ խաղին․ Զիդան
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պատմել է Լա Լիգայի վերջին տուրի՝ «Վիլյառեալի» հետ խաղից առաջ ֆուտբոլիստների վիճակի մասին․ Մարզիչը հայտնել է, որ Ազարը անհարմարություն է զգում։ «Ռամոսը մեզ հետ է, նա վաղը կարող է խաղալ։ Վաղը կտեսնեք կազմը։ Ազարն անհարմարություն է զգում։ Ոչ մի լուրջ բան չկա, բայց մենք չենք ցանկանում ռիսկի դիմել։ Վաղը նա…
Մոտ ապագայում հայտնի կդառնա Զիդանի ապագան
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը շուտով որոշում կկայացնի մադրիդյան ակումբում իր ապագայի վերաբերյալ։ Զիդանը մյուս շաբաթ կհանդիպի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ։ Նշվում է, որ այդ հանդիպման ժամանակ Զիդանը Պերեսին կտեղեկացնի՝ մյուս մրցաշրջանում մնում է թիմում, թե ոչ։ Զիդանն ուզում է ավարտել Իսպանիայի առաջնությունը, և հետո միայն իր ապագայի վերաբերյալ որոշում կայացնել։ Այս մասին տեղեկանում…
Միլանը ցանկանում է ձեռք բերել Դիասին
«Միլանի» սպորտային տնօրեն Ֆրեդերիկ Մասարան հաստատել է, որ ակումբը պատրաստվում է «Ռեալից» գնել հարձակվող Բրայմ Դիասի տրասնֆերային իրավունքները: Մասարան ասել է, որ իրենք լավ հարաբերություններ ունեն «Ռեալի» հետ: «Մենք լավ հարաբերություններ ունենք «Ռեալի» հետ ու նրանց հետ կքննարկենք Դիասի տեղափոխությունը»,-ասել է Մասարան: Այս մասին հաղորդում է լրագրող Նիկոլա Շիրան:
Ես հպարտ եմ իմ 100-րդ խփած գոլով. Ռոնալդու
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ակումբի կազմում 100-րդ գոլն է խփել: Ֆուտբոլիստը խաղից հետո կիսվել է իր հույզերով: Նա նշել է, որ թիմում 100 գոլի հասնելը միշտ էլ առանձնահատուկ զգացողություն է: «Ես հպարտ եմ, ուրախ եմ օգնել «Յուվեին» և ուրախ եմ նաև Դիբալայի համար, ով նույնպես խփեց 100-րդ գոլը: Շնորհավորում եմ, Պաուլո: Բայց մենք պետք է…
Զիդանը կարող է հեռանալ Ռեալից
Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը, ամենայն հավանականությամբ, կլքի ակումբը: Նշվում է, որ Զիդանը մի քանի ամիս աջակցողական վերաբերմունք չի զգացել ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի կողմից: Հաղորդվում է նաև, որ իսպանական գրանդի տնօրենների խորհրդի համար բավականին դժվար կլինի համոզել ֆրանսիացուն մնալ: Այս մասին տեղեկանում ենք Daily Mail-ից:
Ռեալը վարկ կվերցնի Մբապեին գնելու համար
«Ռեալը» ցանկանում է ձեռք բերել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերով: Նշվում է, որ մադրիդյան ակումբին աջակցում է մի քանի բանկ, որոնք պատրաստ կլինեն վարկեր տրամադրել հարձակվողի տրանսֆերը ձևակերպելու համար: Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն արդեն մի քանի ամիս պլանավորում է այս տեղափոխությունը: Այս մասին տեղեկանում ենք Le Parisien-ից:
Ես ցանկանում եմ հաջորդ մրցաշրջանում Մադրիդին տեսնել ՉԼ֊ում. Զիդան
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարծում է, որ թիմը կմասնակցի Չեմպիոնների լիգային 2021/22 մրցաշրջանին: «Անհեթեթություն է կարծելը, որ հաջորդ մրցաշրջանում մենք Չեմպիոնների լիգայում չենք լինի: Քանի որ մենք ոչինչ չենք վերահսկում, մենք դրան նույնիսկ չենք արձագանքում: Ես ցանկանում եմ հաջորդ մրցաշրջանում Մադրիդին տեսնել Չեմպիոնների լիգայում: Կարո՞ղ են ՈՒԵՖԱ-ի ղեկավարության կողմից սպառնալիքներն ինչ-որ ազդեցություն ունենալ Չեմպիոնների…
Զիդանը չի ցանկացել խոսել Սուպերլիգայի մասին
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը չի մեկնաբանել արքայական ակումբի՝ եվրոպական Սուպերլիգային միանալու որոշումը: Զիդանը ասել է, որ հարցերը պետք է տրվեն ակումբի նախագահին: «Ես պատրաստ եմ խոսել ֆուտբոլի մասին, բայց ոչ այլ բաների: Մնացածը իմ գործը չէ: Ուստի ես իմ կարծիքը չեմ արտահայտի: Ինձ միայն մարզչական գործունեությունն է հետաքրքրում»,- ասել է նա: Հիշեցնենք, որ Մադրիդի…
Իմաստ չունի Ռոնալդուին վերադարձնել. Ռեալի նախագահ
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի՝ հնարավոր վերադարձի մասին: Նա ասել է, որ ֆուտբոլիստը չի վերադառնա: «Ռոնալդուն չի վերադառնա: Ես նրան շատ եմ սիրում, բայց իմաստ չունի նրան վերադարձնել»,-ասել է Պերեսն: Ռոնալդուի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թ-ի հունիսի 30-ը: Մինչ այս որոշ լրատվամիջոցներ պնդում էին, որ պորտուգալացին կարող է վերադառնալ…
Ռամոսը վարակվել է կորոնավիրուսով
«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ ««Ռեալը» տեղեկացնում է, որ մեր խաղացող Սերխիո Ռամոսի՝ COVID-19-ի վերջին թեստի արդյունքը դրական է»: Հիշեցնենք, որ թիմի վերջին խաղերը Ռամոսը բաց էր թողել վնասվածքի պատճառով։












