Ռեալն» երկարաձգել է պայմանագիրը թիմի կիսապաշտպան Լուկաս Վասկեսի հետ: Ֆուտբոլիստի հետ նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը:
Մինչ այս Վասկեսը չէր կարողանում համաձայնության գալ «Ռեալի» հետ պայմանագիրը երկարաձգելու հարցում: Մադրիդյան թիմի ղեկավարությունը պատրաստ չէր բարձրացնել գործող պայմանագրով սահմանված աշխատավարձը (3,5 մլն եվրո): Ավելին, նրանք խնդրում էին Վասկեսին գնալ 10 տոկոս աշխատավարձի նվազեցման՝ ֆինանսական խնդիրների պատճառով:
Հայտնենք, որ Վասկեսը 2015 թվականից է հանդես գալիս «Ռեալի» գլխավոր թիմում: