Real
Ռեալը Հալանդին ձեռք բերելու համար պատրաստ է բաժանվել մի քանի ֆուտբոլիստներից
Ռեալը պատրաստվում է վաճառել մի շարք ֆուտբոլիստների, ովքեր ներկայումս վարձակալությամբ հանդես են գալիս այլ ակումբներում, որպեսզի միջոցներ ստանա Էրլինգ Հալանդին ձեռք բերելու համար: Նշվում է, որ Արսենալը մտադիր է Ռեալից գնել Մարտին Էդեգորին, իսկ մադրիդյան ակումբը պատրաստ է լսել լոնդոնյան ակումբի առաջարկը: Այս ցուցակում են ընդգրկվել նաև Դանի Սեբալյոսը, ով վարձավճարով հանդես է գալիս Արսենալում,…
Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականի կազմում 18 տարի շարունակ գոլի հեղինակ է դառնում
Քաթարում կայանալիք ԱԱ-2022-ի ընտրական փուլի երրորդ տուրի երեկ կայացած խաղում Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գոլ խփեց Լյուքսեմբուրգի դարպասը և օգնեց իր թիմին հաղթել 3:1 հաշվով: Ֆուտբոլիստի համար սա առաջին գոլն էր հավաքականի կազմում՝ 2021 թվականին: Այսպիսով, հարձակվողը շարունակեց անհավանական շարքը, որում 18 տարի անընդմեջ գոլ է խփում Պորտուգալիայի հավաքականում:
Ռոնալդուն Ռեալի պատմության լավագույն ֆուտբոլիստն է․ Սալահ
«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը կիսվել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2017/2018 եզրափակչի (1: 3) իր թիմի և «Ռեալի» հետ հանդիպման վերաբերյալ իր կարծիքով: «Այդ ժամանակվանից ի վեր մենք հաղթեցինք Պրեմիեր լիգան և Չեմպիոնների լիգան: Մենք չեմպիոն ենք: Սա շատ բան է փոխում: Նա նաև խոսել է Ռեալի մասին «Ինչ վերաբերում է «Ռեալին», ապա այն այժմ այլ…
Ռեալը չի ցանկանում վերադարձնել Ռոնալդուին
«Ռեալն» իմաստ չի տեսնում հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին 3 տարի անց վերադարձնելու: «Ռեալի» ղեկավարությունը հիանալի հիշողություններ ունի Կրիշտիանուի հետ կապված, բայց ակումբը կենտրոնացած է այնպիսի ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու վրա, որն ապագայոմ աստղ կդառնա, քանի որ ակումբը մտադիր չէ վերադառնալ անցյալ: Հաղորդվում էր, որ «Ռեալը» պատրաստ է 36-ամյա հարձակվողին միայն խորհրդանշական որոշակի գումար առաջարկել՝ ֆինանսական ճգնաժամի…
Վասկեսով հետաքրքրված է ԱՊԼ 3 ակումբ
«Ռեալից» կիսապաշտպան Լուկաս Վասկեսը, ամենայն հավանականությամբ, այս մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ակումբից։ Նշվում է, որ ֆուտբոլիստը չի կարողացել նոր պայմանագրի վերաբերյալ համաձայնության գալ մադրիդյան ակումբի հետ։ Հաղորդվում է՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքված է «Արսենալը», «Տոտենհեմն» ու «Լիդսը» և պատրաստ են ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ պայմանագիր առաջարկել Վասկեսին։ Այս մասին տեղեկանում ենք Goal-ից։
Ազարը կրկին վնասվածք է ստացել
«Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը աջ ոտքի մկանային վնասվածք է ստացել ու դուրս մնացել շարքից: Նշվում է, որ վնասվածքի պատճառով ֆուտբոլիստը խաղադաշտ չի վերադառնա 4-ից 6 շաբաթ: Ազարի համար այս վանասվածքը հերթականներից մեկն է, քանի որ նա բոլորովին վերջերս էր ապաքինվել ու դաշտ վերադարձել: «Էլչեի» դեմ խաղում նա 15 րոպե էր խաղացել: Այս մասին տեղեկանում ենք…
Ռամոսը Լա Լիգայում հաղթանակների քանակով հետ է միայն Մեսսիից
Սերխիո Ռամոսը, ով ձախ ծնկի վնասվածքի և վիրահատության հետևանքով մոտ երկու ամիս բաց էր թողել մեծ թվով խաղեր, Իսպանիայի առաջնության 27-րդ տուրում խաղադաշտ վերադարձավ և Լա Լիգայում տարած հաղթանակների քանակով հավասարվեց Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասին՝ 334 հաղթանակ։ Արքայական ակումբը 2։1 հաշվով առավելության հասավ «Էլչեի» նկատմամբ, իսկ Բենզեման դարձավ դուբլի հեղինակ։ Նշենք, որ Ռամոսն…
Մենք ցանկանում ենք, որ Սերխիոն մնա Ռեալում. Զիդան
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է թիմի իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսի պայմանագրի երկարաձգման շուրջ ստեղծված իրավիճակը։ Զիդանը անկեղծացել է Սերխիոյի ապագայի հետ կապված։ «Կլինեմ անկեղծ և կխոստովանեմ, որ չգիտեմ, թե ինչ տեղի կունենա Սերխիոյի հետ։ Մենք ցանկանում ենք, որ նա մնա «Ռեալում»։ Նա միշտ կարևոր խաղացող կլինի այս թիմի համար։ Ես մարզիչի պաշտոնում ցանկանում…
Բոլորս շատ ենք սիրում Ռոնալդուին. Զիդան
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հնարավոր վերադարձի մասին լուրերը։ Իսպանական մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ 36-ամյա ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշն Արքայական ակումբի ղեկավարության հետ քննարկում է նրա վերադարձը Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսից» Մադրիդ։ Զիդանը խոսել է Ռոնալդուի կարևորության մասին` մադրիդյան ակումբում։ «Բոլորդ գիտեք, թե ինչ նշանակություն ունի Կրիշտիանուն…
Բենզեման Ռեալի ռեկորդակիր է դարձել
«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման գլխավորել է ակումբի օտարերկրյա խաղացողների ցուցակը Լա Լիգայում հանդիպումների քանակով: Կիրակի օրը ֆրանսիացին Իսպանիայի առաջնության 26-րդ տուրում խաղում էր «Ատլետիկոյի» հետ (1: 1): Այս խաղը նրա համար դարձավ 371-րդը Մադրիդը ներկայացնող ակումբի կազմում Լա Լիգայում: Կարիմը շրջանցեց պաշտպան Ռոբերտո Կառլոսին (370) և դարձավ «Ռեալի» լեգեոներներից առաջատարը Իսպանիայի առաջնությունում անցկացրած խաղերի քանակով:…
Զիդանը դեմ է, որ Բեյլը վերադառնա Ռեալ
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հետաքրքրված չէ Գարեթ Բեյլին վերադարձնելու տարբերակով: Նշվում է, որ չնայած այն հանգամանքին, որ ֆուտբոլիստը ավարտում է մրցաշրջանը «Տոտենհեմում», միևնույն է Զիդանը չի ցանկանում նրան տեսնել «Ռեալի» կազմում: Բեյլը վերջին շրջանում բավականին հաջող ելույթներ է ունենում, ֆրանսիացի մասնագետը կտրականապես դեմ է նրա ներկայությունը կարող է բացասաբար ազդել հանդերձարանում տիրող մթնոլորտի վրա:…
Հոլադը ցանկանում է կարիերան շարունակել արքայական ակումբում
«Բորուսիա» Դորտմունդի հարձակվող Էրլինգ Հոլանդը շարունակում է մնալ մնալ եվրոպական մի շարք ակումբների ուշադրության կենտրոնում։ Ֆուբոլիստի ծառայությունեներով հետաքրքրված են՝ «Ռեալը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին», «Բավարիան» և «Չելսին»։ Նշենք, որ «Մանչեսթեր Սիթին» Հոլանդին դիտարկում է որպես թիմի հարձակվող Սերխիո Ագուերոյին փոխարինող, իսկ«Ռեալը» դիտարկում է Հոլանդին որպես Կարիմ Բենզեմային փոխարինող, որը ևս մոտ ապագայում կարող է հեռանալ «արքայական»…












