rostelecom
Ucom-ում Ամանորին ընդառաջ հնարավոր է հատուկ գնով սմարթֆոններ գնել և ստանալ 20 ԳԲ ինտերնետ
Ամանորին ընդառաջ՝ մինչեւ հունվարի 31-ը, Ucom վաճառքի եւ սպասարկման կենտրոններից հատուկ գնով սմարթֆոններ ձեռք բերելու դեպքում բաժանորդները կստանան 20 ԳԲ շարժական ինտերնետ 6 ամսվա համար։Հայտնում է itel.am-ը։ Մասնավորապես՝ Android One օպերացիոն համակարգով աշխատող Xiaomi Mi A2 Lite սմարթֆոնը հնարավոր կլինի ձեռք բերել 87,900 դրամով, նախկին՝ 104,900-ի փոխարեն, իսկ 2018թ. արտադրության Samsung Galaxy J4 սմարթֆոնը՝ 67,900…
«ԱԱԾ ղեկավարը ավելի լավ վարչապետ կլիներ, քան Նիկոլ Փաշինյանը», – Արմեն Փաշինյան
Aysor.am-ը գրում է. Գաղտնալսման հրապարակված երկրորդ մասից ես հասկացա, որ ԱԱԾ ղեկավարն ավելի պետականամետ է, քան՝ Նիկոլ Փաշինյանը, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ «Գաղտնալսման երկրորդ մասը զրկեց այս իշխանություններին իրենց կողմից շահարկված այն թեզից, որ Հայաստանում այլևս չկա քաղաքական կոռուպցիա և դատարաններն անկախ են», – ասաց Արմեն Աշոտյանը։ Նա ընդգծեց՝ ձայնագրությունից…
Հայտնի են Beeline-ի և ՄԻԿ-ի պրոդուկտի մշակման ճամբարի լավագույն 2 թիմերը
Հայտնի են Հայաստանում Beeline-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի կողմից կազմակերպված պրոդուկտի մշակման ճամբարի (product bootcamp) լավագույն երկու թիմերը, որոնք ժյուրիի ընտրության արդյունքում ստացան ընդհանուր 2,5 մլն դրամ՝ իրենց գաղափարը մեկ քայլ առաջ տանելու և պրոդուկտի նախատիպի վերածելու համար։Փոխանցում է itel.am-ը։ 1,5 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ առաջին մրցանակին արժանացավ Festival թիմը, որը կմշակի կինոփառատոնների համար…
Հայկական PayX համակարգը կօգնի մոբայլ վճարումներ կատարել
Երևանում պաշտոնապես ներկայացվել է PayX հայկական ֆինտեխ ստարտափը, որի նորարարական լուծումները հնարավորություն կընձեռեն մոբայլ հեռախոսներով կատարել արագ ու անվտանգ անկանխիկ վճարումներ՝ մեկ հպումով։ Հայտնում է itel.am-ը։ Դեկտեմբերի 4-ի երեկոյան կայացած շնորհանդեսին մասնակցել են VISA International-ի, ՀՀ Կենտրոնական բանկի, ArCa վճարային համակարգի, ինչպես նաև հայաստանյան տարբեր բանկերի եւ խոշոր ՏՏ կազմակերպությունների ներկայացուցիչները։ PayX ընկերությունը ստեղծում է…
Մեկնարկեց սոցիալական նոր ծրագիր երկրաշարժի տարելիցի առիթով
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր աշխարհասփյուռ թեմերով նախաձեռնել է 1988 թ. երկրաշարժի հետևանքով տուժած և առ այսօր տնակներում բնակվող ընտանիքներին բնակարաններով ապահովելու սոցիալական ծրագիր: Նպատակ ունենալով զորակցե լսոցիալական ծանր պայմաններում բնակվող ընտանիքներին` առաջիկա ամիս, ծրագրի առաջին փուլում, Հայոց Եկեղեցու կողմից կընծայվի տասը բնակարան` յոթը` Գյումրի…
Սիսիանում մի խումբ զինծառայողներ են մնացել ձնահյուսի տակ. նրանցից մեկին գտնել չի հաջողվել. Արծրուն Հովհաննիսյան
Երեկ Սիսիանում մի խումբ պայմանագրային զինծառայողներ ձնահյուսի տակ են մնացել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նա տեղեկացրեց, որ նրանցից միայն մեկին գտնել չի հաջողվել: «Զիծառայողները մնացել են ձնահյուսի տակ, նրանց բոլորին գտել ենք, բացի մեկից: Ներկայումս տարվում են որոնողական աշխատանքներ»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը: Նա նշեց, որ գտնված զինծառայողների առողջական…
Աջ ղեկի օգտագործումը թույլատրվել է
ՀՀ կառավարությունը ղեկի աջ տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները թույլատրեց մինչև 2019թ. մարտի 1-ը ներմուծել, 6 ամսվա ընթացքում ղեկը տեղափոխել, մաքսազերծել, հաշվառել ու շահագործել: Հայտնում է lurer.com-ը. Այսպիսի որոշում կայացվեց ՀՀ կառավարության դեկտեմբերի 6-ին կայացած հերթական նիստում: «Որոշման նախագծով սահմանվում է ՀՀ մաքսային տարածքում տեղակայված, ինչպես նաև մինչև 2019 թ. մարտի 1-ը ներմուծվող աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային…
Պետք է հստակեցնել ՀԱՊԿ անդամ երկրների փոխադարձ պարտավորությունները. Փաշինյանի հարցազրույցը «Ռոսսիա 24»-ին
Հայաստանի համար կարևոր է հստակեցնել ՀԱՊԿ անդամ երկրների հետ փոխադարձ պարտավորությունները: Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը «Ռոսսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Մեզ համար շատ կարևոր է հստակեցնել փոխադարձ պարտավորությունները, այն պարտավորությունները, որոնք ՀԱՊԿ անդամ երկրները ստանձնել են միմյանց նկատմամբ: Մեզ համար շատ կարևոր է հստակեցնել այն պարտավորությունները, որոնք Հայաստանն ունի գործընկերների…
Թբիլիսիում Վրաստանի նախագահի փեսան ձերբակալվել է
Թբիլիսիում իրականացված հատուկ գործողության ընթացքում զենք պահելու մեղադրանքով ձերբակալվել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշիլիի խորթ աղջկա քաղաքացիական ամուսինը՝ Մինդիա Գոգոչուրին, հայտնել է Rustavi2-ը: Ոստիկանությունը բերման է ենթարկել երկու մարդու: Հեռուստաալիքի տվյալով՝ երբ սկսվել է հատուկ գործողությունը, կասկածյալներն սկսել են բնակարանի պատշգամբից ցած նետել զենքը: Գոգոչուրին վարձակալել էր Ամաշուկելի փողոցում գտնվող այդ բնակարանը:
Պայթյուն է որոտացել Չաբահար քաղաքի ռազմակայանի մոտ
Իրանում դեկտեմբերի 6-ին պայթյուն է որոտացել Սիստանի և Բելուջստանի նահանգի Չաբահար քաղաքի ռազմակայանի մոտ: Այդ մասին հայտնել է նահանգապետի՝ անվտանգության հարցերով տեղակալ Մոհամադ Խադի Մարաշին: «Այսօր առավոտյան պայթուցիկ սարք է գործի դրվել Չաբահար քաղաքի ռազմակայանի մոտ, ինչի հետեւանքով տուժել է մի քանի մարդ»,- ասել է Մարաշին: Նրա խոսքով՝ «ռումբը տեղադրված էր ավտոմեքենայում»: Tasnim գործակալության տվյալներով՝…
Կառավարությունը մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրեց «ԳԻՆԱՓ» ՍՊԸ-ին
Կառավարությունը մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրեց «ԳԻՆԱՓ» ՍՊԸ-ին տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի, նյութերի ներմուծման համար: Այս մասին տեղեկացնում է կառավարության Telegram֊ի պաշտոնական ալիքը Ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են արհեստական և պլաստիկ թաղանթների ֆլեքսո տպագրության, ինչպես նաև վակուում տոպրակների, պանրի տոպրակների, սուրճի և այլ բազմատեսակ տոպրակների արտադրության մեջ։ Ծրագրի շրջանակներում իրականացված ներդրումները…
Վրաց ընդդիմությունը միավորում է ուժերը՝ «Բոլորը մինուս Բիձինա Իվանիշվիլին»
Վրաստանի հինգերորդ նախագահի պաշտոնամուտի արարողությունից 11 օր առաջ երկրի ընդդիմությունը հայտարարում է ուժերի միավորման և միասնական համակարգող մարմնի` «Կոնսուլտացիոն խորհրդի» ստեղծման մասին: Նման հայտարարությամբ երկրի առաջատար ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները հանդես եկան չորեքշաբթի օրը Լեյբորիստական կուսակցության գրասենյակում կայացած նիստից հետո: Ընդդիմադիրները նոր ի հայտ եկած այս ձևաչափը կատակով անվանում են «Բոլորը մինուս Բիձինա Իվանիշվիլին»: «Բացարձակապես բոլոր…
Կառավարության որոշումը պահեստազորի բժիշկ-մասնագետների մասով
Կառավարությունը որոշեց 2018 թվականի դեկտեմբեր ամսին հայտարարել զինված ուժերի պահեստազորի սպայական կազմում հաշվառված՝ մինչև 35 տարեկան արական սեռի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության զորակոչ՝ ծառայության ժամկետը սահմանելով երկու տարի: Հայտնում է կառավարության Telegram֊ի պաշտոնական ալիքը։ Պահեստազորի սպայական կազմի զորակոչի ենթակա անձանց թվաքանակը՝ մինչև 70 բժիշկ-մասնագետ: Զորակոչի շրջանակներում մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ կզորացրվեն Զինվորական ծառայության…
ՀՀ կառավարությունը նիստում հաստատել է նախագիծը
ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 6-ի նիստում հաստատել է ուղղաթիռներ ներկրող «Արմենիան հելիքոփթերս» ՍՊԸ-ին ներմուծման մաքսատուրքից ազատելու վերաբերյալ նախագիծը: Հայտնում է panarmenian.net֊ը. Ընկերությունն իրականացրել է 1.55 մլրդ դրամի ներդրում, նախատեսում է կատարել ևս 271.4 մլն դրամի ներդրում: Ստեղծվել է 13 աշխատատեղ, ծրագրի շրջանականում նախատեսվում է դրանց թիվն ավելացնել ևս 3-ով՝ 600,000 դրամ միջին աշխատավարձով:
Կառավարությունը անփոփոխ թողեց մի շարք գործող օրենքների հոդվածներ
Կառավարությունը անփոփոխ թողեց «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթով քննարկվող գործող օրենքների հոդվածները: Առաջարկվող համակարգը ենթադրում էր, որ Ազգային Ժողովի ընտրությունների արդյունքներով ձևավորված քաղաքական մեծամասնությունն իր ցուցակից կձևավորի Կառավարությունը, իսկ նրանց թափուր մանդատները կլրացվեն ցուցակի հաջորդ համարներում…















