rostelecom

  • Վրաստանի խորհրդարանը կտեղափոխվի Թբիլիսի

    Վրաստանի խորհրդարանը կտեղափոխվի Թբիլիսի

    Վրաստանի խորհրդարանը հաստատել է նորացված կանոնակարգը, որի համաձայն օրենսդիր մարմինը Քութայիսից կտեղափոխվի Թբիլիսի: Ուղղումների օգտին քվեարկել են խորհրդարանում ներկայացված 150 պատգամավորներից 77-ը: Երկուսը դեմ են արտահայտվել։ Կանոնակարգում ուղղակիորեն ամրագրված է, որ խորհրդարանի գտնվելու վայրը Թբիլիսի քաղաքն է, և նշված Է օրենսդիր մարմնի հին շենքի հասցեն, որտեղ 2012 թվականից չէր կարելի լիագումար նիստեր անցկացնել: Ուղղումները ուժի…

  • Հայկ Մարությանն ընդունել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին

    Հայկ Մարությանն ընդունել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին

    Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Մարությանը համոզմունք է հայտնել, որ հայ-ռուսական հարաբերությունները, մասնավորապես՝ Երևանի և ռուսաստանյան խոշոր քաղաքների միջև բացառիկ հարաբերությունները կշարունակեն զարգանալ և խորանալ՝ այդ հարցում կարևորելով երկու երկրների դեսպանների մասնակցությունը: Շնորհավորելով Հայկ Մարությանին` քաղաքապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, դեսպան Կոպիրկինն…

  • Ազարը համաձայնեցրել է «Ռեալի» հետ պայմանագրի պայմանները

    Ազարը համաձայնեցրել է «Ռեալի» հետ պայմանագրի պայմանները

    «Չելսիի» կիսապաշտպան Էդեր Ազարը կարող է «Ռեալ» տեղափոխվել: Մադրիդյան Onda Madrid ռադիոկայանի փոխանցմամբ՝ 27-ամյա բելգիացին արքայական ակումբի հետ համաձայնեցրել է պայմանագրի պայմանները: Տրասֆերը կարող է տեղի ունենալ այս ամառ:

  • Սիսիանում զինծառայողին գտել են մահացած

    Սիսիանում զինծառայողին գտել են մահացած

    Դեկտեմբերի 5-ին Սիսիանում ձնահյուսի տակ մնացած զինծառայողին այսօր գտել են մահացած։ Տեղեկությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց զինծառայողի հրամանատար, գնդապետ Հրաչյա Օհանյանը։ Նշենք, որ պատահարի հետևանքով տուժած մյուս զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է բավարար։

  • Ռադան չեղարկել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բարեկամության մասին համաձայնագիրը

    Ռադան չեղարկել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բարեկամության մասին համաձայնագիրը

    Ուկրաինայի Գերագույն Ռադան քվեարկել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բարեկամության պայմանագրի դադարեցման մասին օրինագծի օգտին: Որոշումն ընդունվել է 277 պատգամավորների կողմից, 20-ը դեմ են արտահայտվել: Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բարեկամության, համագործակցության և գործընկերության մասին պայմանագիրը ստորագրվել է 1997 թվականի մայիսի 31-ին՝ երկու երկրների այն ժամանակվա նախագահներ Լեոնիդ Կուչմայի և Բորիս Ելցինի կողմից: Երկրները պաշտոնապես ճանաչել…

  • 2019 թվականին ԵԱՏՄ-ում նախագահությունը կփոխանցվի Հայաստանին

    2019 թվականին ԵԱՏՄ-ում նախագահությունը կփոխանցվի Հայաստանին

    Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ միջոցառմանը մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը,  Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը: Նիստին ներկա է եղել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:…

  • Կառավարությունը 3 ընկերությունների արտոնություններ տրամադրեց

    Կառավարությունը 3 ընկերությունների արտոնություններ տրամադրեց

    Կառավարությունն այսօրվա՝ դեկտեմբերի 6-ի նիստում որոշ ընկերությունների արտոնություններ տրամադրեց: Հայտնում է news.am-ը: Կառավարությունը մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրեց «ԱրմՍանպրոդակտ» ՍՊԸ-ին:Այս ընկերության ներմուծվող ապրանքներն օգտագործելու է ջերմոցային տնտեսության կառուցման համար՝ իրականացնելով 42,68 մլրդ ՀՀ դրամի ներդրում: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 700 նոր աշխատատեղ՝ 150 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալն առաջին…

  • «Գևորգը բառեց է, սպորտսմեն տղա է», – Էդմոն Մարուքյան

    «Գևորգը բառեց է, սպորտսմեն տղա է», – Էդմոն Մարուքյան

    Երեկ Հանրայինի եթերում 11 քաղաքական ուժերի հեռուստաբանավեճի ժամանակ հետաքրքիր զրույց ծավալվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանի միջև, երբ Մարուքյանը հարց հղեց Ծառուկյանին, թե նրա ինչին է պետք քաղաքականությամբ զբաղվելը: Զրույցը ծավալվեց այնպես, որ Ծառուկյանը խորհուրդ տվեց Մարուքյանին պաշտպանել իր կուսակիցներին ու իրեն հովանավորողներին: Ապա իր հարցը հղեց Մարուքյանին, թե երբ…

  • ՀՀ-ում գաղտնագրող ծրագրերով գրոհի ենթարկված օգտատերերի թիվը 0,92% է

    ՀՀ-ում գաղտնագրող ծրագրերով գրոհի ենթարկված օգտատերերի թիվը 0,92% է

    «Կասպերսկի Լաբորատորիա»-ի ներքին վիճակագրության համաձայն՝ ամբողջ աշխարհում օգտատերերն ավելի հաճախ են բախվում այն վնասաբեր ծրագրային ապահովմանը (ԾԱ), որը նախատեսված է բանկային հաշիվներից օնլայն-հասանելիության միջոցով փող գողանալու համար։ 2018թ. երրորդ եռամսյակի արդյունքներով՝ թվային սարքերում նման վնասաբեր ծրագրերի գործարկման փորձերի քանակը նախորդ երեք ամիսների համեմատ աճել է 41,5%-ով։ «Կասպերսկի»-ում նշել են, որ 2018թ. ընթացքում աճում է մոբայլ…

  • Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյին

    Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյին

    Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյին՝ Ֆինլանդիայի Հանրապետության անկախության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Նախագահը համոզմունք է հայտնել, որ հայ-ֆիննական հարաբերությունների դրական դինամիկան ոչ միայն կպահպանվի, այլև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում արդյունավետ համագործակցության կհաստատվի՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների։

  • Ճապոնիայի ափերում բախվել է ԱՄՆ երկու ռազմական օդանավ

    Ճապոնիայի ափերում բախվել է ԱՄՆ երկու ռազմական օդանավ

    Ճապոնիայի  ափերում բախվել են ԱՄՆ ռազմական F/A-18 կործանիչ-հրթիռակոծիչն ու  KC-130 ինքնաթիռ-լիցքավորիչը: Երկու օդանավերն ուսումնական թռիչք էին կատարում: Նրանց թռիչքը մեկնարկել էր ԱՄՆ Իվակունի ծովային հետևակի բազայից: Տեղեկացնում է aysor.am-ը։ Հայտնի չէ, թե որքան մարդ է եղել օդանավերում: Տեղում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայությունները:

  • Ռոբերտ Քոչարյանը կարող է մասնակցել քվեարկությանը. Փաստաբան

    Ռոբերտ Քոչարյանը կարող է մասնակցել քվեարկությանը. Փաստաբան

    Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը տեղեկացրեց, որ նախկին նախագահը կարող է մասնակցել քվեարկության գործընթացին։ «Կարծում եմ՝ պարոն Քոչարյանը կարող է մասնակցել ընտրություններին, մենք տեխնիկական մասը կարող ենք ապահովել։ Սակայն այլ հարց է՝ կուզի՞ մասնակցել, թե՞ ոչ։ Այդ հարցը չեմ կարող մեկնաբանել», – ասաց Ալումյանը։ Նկատենք, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ…

  • Ազգային կինոկենտրոնի տնօրենն ու հացադուլ հայտարարած կինոռեժիսորը փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում

    Ազգային կինոկենտրոնի տնօրենն ու հացադուլ հայտարարած կինոռեժիսորը փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում

    Ընդդեմ Ազգային կինոկենտրոնի և Մշակույթի նախարարության» խորագրով պաստառով դեկտեմբերի 3-ից Մատենադարանի մոտ վրան է տեղադրված․ կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը հացադուլ է հայտարարել՝ ի նշան բողոքի Ազգային կինոկենտրոնի վարած քաղաքականության: Գալստյանը պնդում է, որ կինոկենտրոնն այս տարի մերժել է ֆինանսավորել իր անավարտ ֆիլմերը: Մասնավորապես, այս տարի պիտի ֆինանսավորվեր «Տատիկիս վարսերը» խորագրով հայ-գերմանա-բուլղարական ֆիլմը, որն արդեն իսկ ֆինանսավորվել…

  • «Չի բացառվում, որ տվյալ գույքն ապօրինաբար է ձեռք բերվել», – Նարեկ Բաբայան

    «Չի բացառվում, որ տվյալ գույքն ապօրինաբար է ձեռք բերվել», – Նարեկ Բաբայան

    168.am-ը գրում է. Պետական գույքի կառավարման կոմիտեն դեռևս չի ընդունել Արմեն Ավետիսյանի և Մանվել Գրիգորյանի կողմից պետությանը նվիրաբերվող գույքը։ Այսօր կառավարության նիստից հետո կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենք սպասում են համապատասխան իրավապահ մարմինների դիրքորոշմանը, որից հետո կառավարությունը հանձնարարական կտա, և կսկսվի գործընթացը: Ըստ նրա՝ Մաքսային պետական ծառայության նախկին պետ Արմեն…