S-400

  • S-400-ների ձեռքբերումը չի ազդի ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների վրա․ Չավուշօղլու

    S-400-ների ձեռքբերումը չի ազդի ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների վրա․ Չավուշօղլու

    Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի կողմից ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումը չի ազդի Թուրքիայի և ՆԱՏՕ-ի հարաբերությունների վրա: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Արտգործնախարարը նշել է, որ այդ հարցը վերաբերում է Միացյալ Նահանգներին և Թուրքիային: Ավելի վաղ Միացյալ Նահանգները հայտարարել էր F-35 կործանիչ ինքնաթիռների ծրագրից Անկարային դուրս թողնելու մասին:…

  • Ռուսաստանը պատրաստվում է Թուրքիային մատակարարել S-400-ների երկրորդ խմբաքանակը

    Ռուսաստանը պատրաստվում է Թուրքիային մատակարարել S-400-ների երկրորդ խմբաքանակը

    Ռուսաստանի Դաշնության ռազմատեխնիկական համագործակցության ծառայության Դմիտրի Շուգաևը հայտարարել է, որ առաջիկա ամիներին Թուրքիային է մատակարարվելու ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի երկրորդ խմբաքանակը։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Առաջին խմբաքականի մատակարարումն սկսվել էր հուլիսի 12-ին և ավարտվել հուլիսի 25-ին։ Ռուսաստանը ու Թուրքիան S-400-ների վերաբերյալ պայմանագիրը կնքել են 2017-ին։ Այս գործարքի պատճառով խիստ սրվել են թուրք-ամերիկյան հարաբերությունները.…

  • Եթե Թուրքիան գործարկի S-400-ները, ԱՄՆ-ն կարող է ճանաչել Ցեղասպանությունը․ թուրք պատգամավոր

    Եթե Թուրքիան գործարկի S-400-ները, ԱՄՆ-ն կարող է ճանաչել Ցեղասպանությունը․ թուրք պատգամավոր

    Թուրքիայի Արդահան նահանգից ընտրված անկախ պատգամավոր Օզթյուրք Յըլմազը հայտարարել է, որ երբ Թուրքիան Ռուսաստանի կողմից գնված S-400 ՀՕՊ համակարգերը գործարկի, ապա ԱՄՆ-ն կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ «Ես կարծում եմ, եթե S-400-ները գործարկվեն 2020թ.-ի ապրիլին, ապա նույն ամսին Կոնգրեսում կընդունվի Հայոց ցեղասպանությունը։ Այդ ժամկետը ճիշտ չի ընտրված։ Ինչո՞ւ եք այդքան…

  • Թուրքիան այլընտրանք կգտնի F-35-երի համար․ Էրդողան

    Թուրքիան այլընտրանք կգտնի F-35-երի համար․ Էրդողան

    Թուրքիան կործանիչների իր պահանջարկը կբավարարի այլ տեղերում, եթե ԱՄՆ-ը F-35 չվաճառի, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հավելելով, որ ԱՄՆ որոշումը՝ Անկարային F-35-ների արտադրության ծրագրից հանելը, չի խանգարի բավարարել իր պահանջմունքը։ Այս մասին տեղեկացնում են թուրքական ԶԼՄ-ները։ «Չեք ուզում Թուրքիային F-35 ինքնաթիռներ վաճառե՞լ։ Ուրեմն բարի եղեք չնեղանալ. Անկարան այլընտրանքային տարբերակներ կդիտարկի»,- ասել է Էրդողանը։…

  • Պոմպեոն Թուրքիային կոչ է արել չակտիվացնել S-400-ները

    Պոմպեոն Թուրքիային կոչ է արել չակտիվացնել S-400-ները

    Պետքարտուղար Մայք Պոմպեոն կոչ է արել Թուրքիային չգործարկել ռուսական S-400 համակարգերը։ «Կարող են հետևել լրացուցիչ պատժամիջոցներ, բայց, անկեղծ ասած, մենք շատ կցանկանայինք, որ S-400-ները չաշխատեն»,- ասել է Պոմպեոն Bloomberg Television-ի հարցազրույցում։ Նա նաև հայտնել է, որ թուրքերին հասկացրել են, որ S-400-ների ակտիվացումն անթույլատրելի է։ Ավելի վաղ նախագահ Դոնալդ Թրամփը հասկացրել էր, որ կնախընտրեր պատժամիջոցներ չդնել…

  • ԱՄՆ-ն պարզապես չի ցանկանում Թուրքիայի զարգացումը. թուրք գեներալ

    ԱՄՆ-ն պարզապես չի ցանկանում Թուրքիայի զարգացումը. թուրք գեներալ

    Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ Էրգին Սայգունը պատմել է, թե ինչու Վաշինգտոնի և Անկարայի միջև ծագեցին լարված հարաբերություններ: Այս մասին գրում է Güneş-ը: Նա հայտարարել է, որ ռուսական S-400-ները լարվածության էսկալացիայի համար միայն պատճառաբանություն էին, իսկ ԱՄՆ-ն պարզապես չի ցանկանում Թուրքիայի զարգացումը և հետաքրքրված է այլ խաղացողի հզորացմամբ: Բացի դրանից՝ նա…

  • Ռուսական S-400-ների Թուրքիա տեղափոխման առաջին փուլն ավարտվեց

    Ռուսական S-400-ների Թուրքիա տեղափոխման առաջին փուլն ավարտվեց

    Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ավարտվել է ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի Թուրքիա տեղափոխման առաջին փուլը: Այս մասին հաղորդում է Habertürk-ը: «S-400-ների բաղադրիչների Անկարայի Մյուրտեդ ավիաբազա տեղափոխման առաջին փուլն այսօր ավարտվել է», – ասվում է հաղորդագրության մեջ: Ռուսական զենքերի տեղափոխումը սկսվել է հուլիսի 12-ից: Ինչպես նշվում է՝ այդ ընթացքում իրականացվել է 30 թռիչք: Սպասվում է,…

  • Թրամփը սենատորների հետ քննարկել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների հարցը

    Թրամփը սենատորների հետ քննարկել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների հարցը

    Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը փակ հանդիպում է ունեցել Սենատի՝ երկրի խորհրդարանի վերին պալատի Հանրապետական անդամների հետ։ Քննարկման թեման եղել է Թուրքիան, որի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարց կա օրակարգում։ Հանդիպմանը ներկա են եղել Թրամփի ոչ բոլոր համակուսակից սենատորները։ Իսկ քննարկման մեխը եղել է ռուսական S-400 հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերի գնումից հետո իրենց քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ։…

  • S-400-ների որոշ մասեր կարող են արտադրվել հենց Թուրքիայում

    S-400-ների որոշ մասեր կարող են արտադրվել հենց Թուրքիայում

    Ռուսական արտադրության S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի որոշ մասեր Թուրքիայում արտոնագրված կերպով արտադրելուն միտված հանդիպումներն ընթացքի մեջ են: Այս մասին հայտնել է Ռուսաստանի «Ռոստեխ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը Թուրքիայի պետական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում: Գրում է ermenihaber.am Սերգեյ Չեմեզովը պատրաստակամություն է հայտնել Թուրքիայի հետ ընդլայնել համագործակցությունը մասնավորապես ավիացիայի, ուղաթիռների արտադրության և էներգետիկայի ոլորտներում: «Թուրքիայի պահանջով…

  • Չավուշօղլուն S-400-ն ավելի առաջադեմ է անվանել, քան Patriot-ն է

    Չավուշօղլուն S-400-ն ավելի առաջադեմ է անվանել, քան Patriot-ն է

    Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերը ամերիկյան Patriot զենիթահրթիռային համակարգերի համեմատ ավելի առաջադեմ համակագեր է անվանել: Այս մասին հաղորդում է TACC-ը: «Ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը ամերիկյան Patriot զենիթահրթիռային համակարգերի համեմատ ավելի առաջադեմ համակարգեր են, – TGRT-ի եթերում ասել է ԱԳ նախարարը: Դավութօղլուի խոսքով՝ Անկարան մտադիր է մինչև 2020 թվականը գործարկել S-400 զենիթահրթիռային…

  • Պենտագոնը անհանգստացած է ռուսական S-400-ներ գնելու Հնդկաստանի մտադրությունից

    Պենտագոնը անհանգստացած է ռուսական S-400-ներ գնելու Հնդկաստանի մտադրությունից

    ԱՄՆ Հնդկախաղաղօվկիանոսյան հրամանատարության ղեկավար, ծովակալ Ֆիլիպ Դևիդսոնը խնդիր է համարել Հնդկաստանի կողմից ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումը։ Այսպիսի հայտարարությամբ նա հանդես է եկել անվտանգության հարցերի՝ Ասփեն քաղաքում (Կոլորադոյի նահանգ) տեղի ունեցող ամենամյա համաժողովում: Այս մասին հայտնում է TACC-ը։ «Հնդկաստանն աշխարհում խոշոր գնորդ է և S-17 ռազմատրանսպորտային ինքնաթիռների խոշոր սեփականատեր՝ ԱՄՆ-ից բացի»,- նշել է Դևիդսոնը՝ ընդգծելով…

  • Թուրքիայում վայրէջք է կատարել ռուսական S-400-ներով բեռնված հերթական ինքնաթիռը

    Թուրքիայում վայրէջք է կատարել ռուսական S-400-ներով բեռնված հերթական ինքնաթիռը

    Շարունակվում է ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարումը Թուրքիա: Ռուսաստանը Թուրքիա է ուղարկել իր արտադրած S-400-ների բաղադրիչների հերթական խմբաքանակը։ Համակազմի մեջ մտնող այս տեխնիկան նույնպես ուղևորվել է թուրքական մայրաքաղաքի հարևանությամբ գտնվող ավիաբազա, որտեղ իջել էին նաև հրթիռային համակարգի արձակման կայանները բերած ինքնաթիռները։ Այդ մասին հայտարարել է Russia Today-ը: Թուրքական կողմը հայտարարել է, որ մինչև հիմա իրենց…

  • Azat TV

    Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռանցնելու հարց չի բարձրացվել․ Ստոլտենբերգ

    ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը հայտնել է, որ դաշինքի ոչ մի անդամ Թուրքիան ՆԱՏՕ-ից հեռացնելու հարցը չի բարձրացրել։ Այս մասին նա հայտարարել է հուլիսի 17-ին, Ասփենյան անվտանգության ֆորումի շրջանակում։ «Թուրքիան ՆԱՏՕ-ի կարևոր անդամ է, և դաշնակիցներից ոչ մեկը երբևէ այդ հարցը չի բարձրացրել, քանի որ մենք հասկանում ենք՝ բոլորս միմյանցից կախված ենք»,-նշել էՍտոլտենբերգը՝ մեկնաբանելով Անկարայի՝…

  • S-400-ները ԱՆկարային թույլ կտան վերահսկել Սիրիայի օդային տարածքը

    S-400-ները ԱՆկարային թույլ կտան վերահսկել Սիրիայի օդային տարածքը

    Թուրքիային մատակարարվող S-400 Տրիումֆ զենիթահրթիռային համալիրները նոր կարգ կստեղծեն Սիրիայի օդային տարածքում: Այս մասին Breaking Defense-ին հայտնել են իսրայելական աղբյուրները: Նրանց կարծիքով՝ ռուսական արտադրության համակարգերն Անկարային թույլ կտան վերահսկել Սիրիայի գրեթե ամբողջ օդային տարածքը: «Թուրքիայի կողմից շահագործվող S-400-ը կկարողանա հետևել Սիրիայի օդային տարածքում Իսրայելի օդուժի ցանկացած ակտիվությանը, և սա լիովին նոր իրավիճակ է»,- ասել է…