Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռանցնելու հարց չի բարձրացվել․ Ստոլտենբերգ

Ամենադիտվածներ

Azat TV

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը հայտնել է, որ դաշինքի ոչ մի անդամ Թուրքիան ՆԱՏՕ-ից հեռացնելու հարցը չի բարձրացրել։ Այս մասին նա հայտարարել է հուլիսի 17-ին, Ասփենյան անվտանգության ֆորումի շրջանակում։

«Թուրքիան ՆԱՏՕ-ի կարևոր անդամ է, և դաշնակիցներից ոչ մեկը երբևէ այդ հարցը չի բարձրացրել, քանի որ մենք հասկանում ենք՝ բոլորս միմյանցից կախված ենք»,-նշել էՍտոլտենբերգը՝ մեկնաբանելով Անկարայի՝ ռուսական S-400-ներ ձեռք բերելու ֆոնին դրությունը։

Նա հավելել է, որ հնարավոր չէ S-400-ները ինտեգրել դաշինքի ՀՕՊ և ՀՀՊ համակարգերում, սակայն Թուրքիան նախկինի պես կարող է դրա մասը լինել՝ այլ հնարավորությունների տեսանկյունից։

«Նրանք ունեն ինքնաթիռներ, ռադիոլոկացիոն կայաններ, տարբեր այլ հնարավորություններ, որոնք շատ կարևոր են մեր ՀՕՊ և ՀՀՊ համակարգերի համար»,-ասել է Ստոլտենբերգը։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ