Սպորտ
16:00 09/05/2020

Բարսելոնան Ինտերի հարձակվողի դիմաց առաջարկում է մի քանի ֆուտբոլիստների

«Բարսելոնան» շարունակում է պայքարը «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի տրանսֆերի համար:

Ակումբը պատրաստել է խաղացողների ցուցակ և առաջարկում է, որ «Ինտերը» ընտրի մի քանի ֆուտբոլիստների, որոնց կցանկանա ընդգրկել Մարտինեսի տրանսֆերային գործարքում:

Հայտնենք, որ «Բարսելոնայի» առաջարկած ցուցակի մեջ են ընդգրկված Սամուել Ումտիտին, Հեկտոր Ֆիրպոյին, Նելսոն Սեմեդուն և Ժան-Կլեր Տոդիբոյի, ինչպես նաև կիսապաշտպաններ Արտուրո Վիդալը և Ռաֆինյեան:

Այս մասին հայտնում է Sport.es-ը:

 

 

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ