TACC
Google-ն իր պատմության մեջ ամենախոշոր ներդրումն է արել վերականգնվող Էներգիայի ոլորտում
Google ընկերությունն իր պատմության մեջ ամենախոշոր ներդրումն է արել իր գլոբալ գործառնությունների համար վերականգնվող էներգիայի ձեռքբերման գործում: Այս մասին, ինչպես հաղորդում է TACC-ը, Google-ի ղեկավար Սունդար Փիչային հայտնել է Ֆինլանդիայի վարչապետ Անտի Ռինեի հետ համատեղ սեպտեմբերի 20-ին Հելսինկիում անցկացված մամուլի ասուլիսում: «2017 թվականից մենք հասել ենք այն բանին, որ մեր բոլոր գլոբալ գործառնություններն իրականացվում են…
ԱՄՆ նախագահը հատուկ ինքնգիր է թողել մեքսիկական պատի վրա
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ամերիկամեքսիկական սահմանին կառուցվող պատի վրա ինքնագիր է թողել: Սպիտակ տան ղեկավարը ժամանել է Սան Դիեգո սահմանամեձ քաղաք՝ արգելափակոցի կառուցման գործընթացի տեսչական ստուգում կատարելու։ Այս մասին հաղորդում է TACC-ը։ Պետության ղեկավարը և իրավապահ մարմինների ներկայացուցիչները լրագրողների հարցերին պատասխանել են անմիջականորեն շինհրապարակում, որտեղ տեղի են ունենում ինըմետրանոց պարսպի կառուցման աշխատանքները: Լրագրողների հետ ճեպազրույցից…
Մնացականյանն ու Մամեդյարովը հանդիպում կունենան Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մանացականյանը և Էլմար Մամեդյարովը կհանդիպեն սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունները շարունակելու համար: Այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «Սեպտեմբերի 22-ին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը կմեկնի Նյու Յորք, որտեղ կմասնակցի ՄԱԿ-ի ԳԵրագույն Խորհրդի 74-րդ նիստին: Սեպտեմբերի 23-ին ԵԱՀԿ…
ԱՄՆ զորքերը կարող են հեռանալ ամերիկամեքսիկական սահմանից պատի կառուցումից հետո
Մեքսիկական պատի կառուցումից հետո ԱՄՆ զինծառայողները կարող են հեռանալ ամերիկամեքսիկական սահմանից։ Այս մասին, ինչպե փոխանցում է TACC-ը, հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ պատասխանելով լրագրողների հարցերին Կալիֆոռնիայի նահանգում։ «Հենց որ պատի կառուցումն ավարտվի, ղորքերը կարող են հեռանալ սահմանից, իսկ նրանց փոխարեն այնտեղ կմնան սահմանապահ ծառայությունների աշխատակիցները»,- ասել է նախագահը։ Թրամփի խոսքով՝ երկրի հարավային սահմանին դեռևս…
«Ֆուկուսիմա-1»-ի վթարի գործով դատարանը վճիռ է կայացրել
Տոկիոյի դատարանը վճիռ է կայացրել «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթարի գործով, որը 2011 թվականին տեղի ունեցավ ցունամիի պատճառով: Այս մասին հայտնել է TACC-ը: Նշվում է, որ չեղյալ են հայտարարվել Tokyo Electric Power գործարկու ընկերության երեք ղեկավարների, այդ թվում՝ ընկերության նախկին նախագահ Ցունեհիսե Կացումատուին ներկայացված անփութության մեղադրանքները: Վթարը կանխելու հնարավորության վերաբերյալ դատախազության վարկածը հաջողվել է հերքել: 2017 թվականին…
Ձեռքի երակների միջոցով նույնականացման համակարգ է մշակվել Չինաստանում
Չինաստանում մշակվել է մի համակարգ, որը հնարավորություն է տալիս ձեռքի երակների միջոցով նույնականացնել մարդուն։ Այս մասին հաղորդում է ТАСС-ը։ Ինչպես փոխանցում է աղբյուրը, հեղինակները կարծում են, որ առաջիկայում այն կարող է փոխարինել QR-կոդին և մարդու դեմքի միջոցով նույնականացմանը: AirWave անունը ստացած տեխնոլոգիան արհեստական բանականությամբ է աշխատում: Դրանով հնարավոր է տարբերակել խոշոր երակների և մազանոթների դասավորվածությունը:…
Սաուդյան Արաբիան միանում է Պարսից ծոցի նավահանգստային անվտանգության պահպանմանը
Սաուդյան Արաբիայի իշխանությունները որոշում են ընդունել միանալու Պարսից ծոցի շրջանում նավագնացության անվտանգության ապահովման միջազգային կոալիցիային: Այս մասին հաղորդում է TACC-ը: Ինչպես փոխանցում է աղբյուրը, միավորման մասնակիցները պարտավորվում են երաշխավորել նավերի ազատ ու անվտանգ անցումը Հորմուզի, Բաբ Էլ Մանդեբի և Օմանի նեղուցներով, ինչպես նաև Պարսից ծոցով: Համաձայն Associated Press-ի տարածած տեղեկության՝ խոսքը վերաբերում է ԱՄՆ-ի կոմղից…
Brexit-ը կրկին հետաձգման վտանգի տակ է
Հնարավոր է, որ Մեծ Բրիտանիան դարձյալ հետաձգի Brexit-ը՝ ծանրակշիռ հիմքերի առկայության պարագայում, սակայն պետք է պահպանի ազատ տեղաշարժն իռլանդական սահմանին, նույնիսկ Բրյուսելի հետ Եվրամիության առջև ֆինանսական պարտավորությունների կատարման գործարքի բացակայության պայմաններում։ Այս մասին, ինչպես հաղորդում է TACC-ը, նշվում է չորեքշաբթի՝ սեպտեմբերի 18-ին, Եվրախորհրդարանի լիագումար նիստում հավանության արժանացած բանաձևում։ Փաստաթղթի նպատակն է ընդգծել Եվրամիության դիրքորոշումը կարևոր…
Պլաչիդո Դոմինգոն ելույթ կունենա Մոսկվայի Մեծ թատրոնում
Ռուսաստանի պետական ակադեմիական Մեծ թատրոնը (ՊԱՄԹ), որը սեպտեմբերի 17-ին բացում է հերթական տարեշրջանը, նոր ստեղծագործական տարում հանդիսատեսներին խոստանում է առնվազն տասը պրեմիերա, ինչպես նաև ականավոր իսպանացի տենոր Պլաչիդո Դոմինգոյի դեբյուտը, որն առաջին անգամ հանդես կգա Մոսկվայի Մեծ թատրոնի օպերային ներկայացման մեջ: Այս մասին TACC-ին հայտնել է թատրոնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Ուրինը: «Առաջիկա 244-րդ սեզոնի պլանները…
Իրանի գերագույն ղեկավարը բացառել է որևէ բանակցություն ԱՄՆ-ի հետ
Իրանի գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին բացառել ԱՄՆ-ի հետ որևէ մակարդակով բանակցություններ վարելու հնարավորությունը: Այդ մասին հաղորդում է TACC-ը: «Իրանի և ԱՄՆ-ի իշխանությունների միջև բանակցություններ չեն լինի ոչ մի մակարդակով: Նման շփումները կնշանակեն ամերիկյան քաղաքականության հաջողությունը՝ Իրանի վրա ճնշման մասով»,- ասել է այաթոլլան: Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին նախօրեին հայտնել է, որ երկրի նախագահ…
Ճապոնական ծով տեղանունը գործածելու համար Կորեայում 3 կազմակերպություն նախազգուշացում է ստացել
Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը կարգապահական տույժի է ենթարկել կառավարական երեք կազմակերպության պաշտոնական փաստաթղթերում «Արևելյան ծովի» փոխարեն, ինչպես այն ընդունված է անվանել Կորեայում, «Ճապոնական ծով» տեղանունը գործածելու համար: Այս մասին, ինչպես փոխանցում է TACC-ը, Սեուլում անցկացված ճեպազրույցում հայտնել է պետության ղեկավարի վարչակազմի ներկայացուցիչ Կո Մին Չժունը։ «Նախագահը խիստ նախազգուշացում է արել համապատասխան գերատեսչություններին»,-նշել է…
Կուբայի նկատմամբ առևտրային արգելքը երկարաձգվել է․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է մինչև 2020 թվականի սեպտեմբերի 14-ը երկարացնել առևտրային ռեստրիկցիաները Կուբայի հանդեպ։ Համապատասխան հայտարարությունն ուրբաթ տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: Այս մասին հաղորդում է TACC-ը։ «Ես որոշեցի, որ այդ միջոցների մեկ տարով երկարացումը Կուբայի հանդեպ համապատասխանում է ԱՄՆ ազգային շահերին»,-ասվում է հայտարարությունում։ Այս որոշմամբ Թրամփը երկարացրել է իր լիազորությունները, որոնք…
Սիրիայի հարցով գագաթնաժողովը կկայանա Անկարայում
Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Հասան Ռոհանին Անկարայում Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցով գագաթնաժողովի շրջանակում կքննարկեն Իդլիբի իրավիճակը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը: Այս մասին հաղորդում է TACC-ը: «Անկարայում եռակողմ հանդիպման ժամանակ հիմնական ուշադրությունը կհատկացվի Իդլիբին: Ինչպես նաև տեղի կունենա թուրքական դիտակետերի և ահաբեկչական կազմակերպությունների մասին կարծիքների փոխանակում»,-ասել է…
Պոմպեոն՝ Բոլթոնի փոխարեն․ Թրամփը հայտնել է իր կարծիքը
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Պոմպեոն չի նշանակվի ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական: Այս մասին, ինչպես հաղորդում է TACC-ը, նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 12-ին լրագրողներին հայտնել է Սպիտակ տանը: «Ես Մայքլ Պոմպեոյի հետ խոսել եմ այդ մասին, մենք հիանալի փոխըմբռնում ունենք, մեր հայացքները շատ հարցերում համընկնում են, բայց նա կնախընտրեր ուրիշ մեին տեսնել այնտեղ»,- ասել է…
Գախարիան փոխվարչապետներ է նշանակել
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան կառավարության փոխվարչապետներ է նշանակել արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանիին և ենթակառուցվածքների ու տարածաշրջանների զարգացման նախարար Մայա Ցկիտիշվիլիին: Ինչպես փոխանցում է TACC-ը, Վրաստանի վարչապետը նշանակումների մասին սեպտեմբերի 13-ին հայտարարել է կառավարության առաջին նիստի սկսվելուց առաջ կայացած բրիֆինգում։ «Մենք կունենանք երկու փոխվարչապետ: Մեկը կլինի տիկին Մայա Ցկիտիշվիլին, մյուսը՝ տիկին Թեա Ծուլուկիանին: Ձեզ հայտնի է,…















