Ucom

  • Ծառուկյանը բացառում է՝ ԲՀԿ-ն երբևէ ընտրակաշառք բաժանած լինի

    Ծառուկյանը բացառում է՝ ԲՀԿ-ն երբևէ ընտրակաշառք բաժանած լինի

    ԲՀԿ առաջնորդ, ԲՀԿ ընտրական ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանին չեն գոհացրել նախընտրական դեբատները: «Դեբատներից գոհ չեմ, որովհետև ամբողջ աշխարհն այդ օրը սպասում էր, որ պետք է կուսակցության ղեկավարները լիարժեք ներկայացնեն իրենց ծրագրերը ոչ թե գեղեցիկ խոսքերով, այլ ամեն կուսակցության ղեկավար ասի, թե ամեն ոլորտում ինչ է անելու: Թե չէ ճոխ խոսել բոլորն էլ կարող են՝ զարգացնելու…

  • Վիգեն Սարգսյանը վստահ է՝ Սերժ Սարգսյանը կմասնակցի քվեարկությանը

    Վիգեն Սարգսյանը վստահ է՝ Սերժ Սարգսյանը կմասնակցի քվեարկությանը

    ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը վստահ է, որ կուսակցության նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կմասնակցի քվեարկությանը։ «Ինքն ակտիվ քաղաքացի է, վստահ եմ, որ մասնակցելու է»,-ասաց Վիգեն Սարգսյանը լրագրողների հետ զրույցում։

  • Քվեարկեցինք աղոթքով մեր երկրի կայունության, խաղաղության և առաջընթացի համար. Ամենայն Հայոց Կաթողիկոս

    Քվեարկեցինք աղոթքով մեր երկրի կայունության, խաղաղության և առաջընթացի համար. Ամենայն Հայոց Կաթողիկոս

    Դեկտեմբերի 9-ի առավոտյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ, այցելեց Էջմիածին քաղաքի 14/11 ընտրական տեղամաս, ուր մասնակցեց ՀՀ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը: Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում Նորին Սրբությունը մասնավորապես ասաց. «Քվեարկեցինք աղոթքով մեր երկրի կայունության, խաղաղության և առաջընթացի համար, որպեսզի մեր ժողովուրդն ապրի ապահով, անվտանգ ու…

  • Պետք է ընտրել ազատ, անկաշկանդ և անկախ

    Պետք է ընտրել ազատ, անկաշկանդ և անկախ

    ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը 9/59 ընտրատեղամասում քվերակությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ ճիշտ ժամանակն է, որ ՀՀ քաղացիներն ասեն, թե ինչ տեսակի երկրում են ցանկանում ապրել. «Պետք է ընտրել ազատ, անկաշկանդ և անկախ՝ անկախ նրանից, թե ում է ընտրողն իր ձայնը տալու։ Սրանք պետք է լինեն ընտրություններ՝ ապագայի համար, որովհետև յուրաքանչյուր ընտրող պետք է…

  • Հանրային ռադիոյի գործադիր տնօրենը ընտրատեղամասում

    Հանրային ռադիոյի գործադիր տնօրենը ընտրատեղամասում

    Երևանի  9/50 ընտրատեղամասում ընտրություն կատարեց նաև Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանը:  Ըստ նրա՝ շատ կարևոր ու պատասխանատու օր է: Քարոզարշավի ընթացքում Հանրային ռադիոյին  բողոքներ չեն եղել՝ քաղաքական ուժերին լուսաբանելու հետ կապված:  «Հանրային ռադիոյի լուսաբանումը, աշխատանքը  ընտրությունների ժամանակ կարգավորվում է օրենքով, ու մենք սրբորեն պահում ենք օրենքի պահանջները: Մենք որպես Հանրային ռադիո պատկանում ենք բոլորին…

  • Քվեարկեցի Հայաստանի զարգացման օգտին. Արթուր Բաղդասարյան

    Քվեարկեցի Հայաստանի զարգացման օգտին. Արթուր Բաղդասարյան

    Քվեարկեցի Հայաստանի զարգացման օգտին, նորարարական ծրագրերով երկիրը կառավելու, աղքատության վերացման օգտին, քվեարկությունից հետո լրագրողներին ասաց ՕԵԿ ցուցակը գլխավորող, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը: «Այս պահի դությամբ քվեարկությունն ընթանում է նորմալ՝ առանց որևիցե խոչընդոտների», – նշեց նա: Դիտարկմանն՝ արդյոք ՕԵԿ-ը շանսեր ունի հայտնվել խորհրդարանում, Բաղդասարյանը պատասխանեց. «Վստահաբար»:

  • Քվեարկել եմ հանուն Հայաստանի, որտեղ քաղաքացին է որոշելու՝ ով է լինելու իր իշխանությունը. ԱԱԾ տնօրեն

    Քվեարկել եմ հանուն Հայաստանի, որտեղ քաղաքացին է որոշելու՝ ով է լինելու իր իշխանությունը. ԱԱԾ տնօրեն

    Քվեարկել եմ հանուն ազատ և անկախ Հայաստանի, որտեղ քաղաքացին է որոշելու՝ ով է լինելու իր իշխանությունը, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: «Ես նշել եմ, որ սա լինելու է Հայաստանի պատմության մեջ ամենաարդար ու աննախադեպ ընտրությունը, դրա մեջ կհամոզվեք մի քանի ժամ հետո։ Այս պահին ողջ հանրապետությունում օպրատիվ իրավիճակը վերահսկվում է, որևէ…

  • Ես մեծ ակնկալիք ունեմ,֊ Վիգեն Սարգյան

    Ես մեծ ակնկալիք ունեմ,֊ Վիգեն Սարգյան

    Ես մեծ ակնկալիք ունեմ, որ մեր հանրությունն ակտիվ կմասնակցի այս ընտրություններին։ Անկախ նրանից, թե ով ինչ դիրքորոշում ունի, ամենավերջին բանը, որ կարելի է անել, այսօր տանը նստելն է։ Պետք է գնալ և քվեարկել։Ակնկալում եմ, որ օրվա վերջին մենք կունենանք ավելի համախմբված հասարակություն։ Ես քվեարկել եմ այն Հայաստանի համար, որտեղ որևէ մեկի մտքով երբևէ չի անցնի…

  • Քվեարկեցի հանուն Հայաստանի և Արցախի անվտանգության. Արա Բաբլոյան

    Քվեարկեցի հանուն Հայաստանի և Արցախի անվտանգության. Արա Բաբլոյան

    ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այսօր քվեարկել է հանուն Հայաստանի և Արցախի անվտանգության, ընտրությունը կատարելուց հետո լրագրողներին ասաց Բաբլոյանը: Հարցին, թե ի՞նչ կմաղթի նոր խորհրդարանին, Բաբլոյանն ասաց. «Ամեն դեպքում, կարծում եմ, որ մեր հիմնական անելիքը պետք է լինի, ինչպես արդեն ասացի, Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովումը, զուգահեռ մեր ջանքերը պետք է ներդնենք տնտեսության զարգացման, բնակչության բարեկեցության…

  • Ընտրատեղամասերի մոտ քարոզչական պաստառներ են փակցված

    Ընտրատեղամասերի մոտ քարոզչական պաստառներ են փակցված

    Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի 20/05, Վանաձորի 23/54 և 23/53, Շիրակի մարզի Փանիկ գյուղի 33/20 տեղամասային ընտրական կենտրոններին մոտ քարոզչական պաստառներ են փակցված: Այս մասին հաղորդում է armVote (Telegram)֊ը

  • Այս դիտորդ ՀԿ-ներն աջակցում են ԲՀԿ-ին (armVote)

    Այս դիտորդ ՀԿ-ներն աջակցում են ԲՀԿ-ին (armVote)

    ԿԸՀ կայքում գրանցվել է 22 տեղական հասարակական կազմակերպություն, որոնց դիտորդների ընդհանուր ցանկը մոտավորապես կազմում է 17,800 հոգի: Այս դիտորդներից միայն 10,800-ը ներկայացնում է երկու կազմակերպություն՝ «Միացյալ առաջնորդների պալատ» և «Աբովյանի ուսանողական խորհուրդ» հասարակական կազմակերպությունները, որոնք գրանցել են առավելագույն թվով դիտորդներ: Այս մասին տեղեկացնում է armVote (Telegram)-ը։ Նշված կազմակերպություններից առաջինի ղեկավարը Լիաննա Մանուկյան է, որը ՀՀ…

  • Նիստին չներկայանալու արդյունքում դիմումներ են մերժվել

    Նիստին չներկայանալու արդյունքում դիմումներ են մերժվել

    41 պատգամավորի թեկնածուների կողմից ինքնաբացարկի միջնորդություններ են ներկայացվել, որոնցից 38-ը բավարարվել է, իսկ երեք հոգու դիմումները մերժվել են՝ նիստին չներկայանալու արդյունքում: Մեկ պատգամավորի թեկնածուի գրանցումը ուժը կորցրած է ճանաչվել թեկնածուի մահվան պատճառով:

  • Քարոզչության մշտադիտարկման արդյունքներ (armVote)

    Քարոզչության մշտադիտարկման արդյունքներ (armVote)

    Մշտադիտարկման ենթարկված հինգ առցանց լրատվամիջոցներում` «Առավոտ», «Հայկական ժամանակ», 1in.am, tert.am, news.am, նոյեմբերի 19-25-ն ընկած ժամանակահատվածում ընդհանուր առմամբ ամենաշատ լուսաբանված քաղաքական ուժը «Իմ քայլն» է (59%), նրան հաջորդում են ՀՀԿ-ն (19%) եւ ԲՀԿ-ն (6%):  Այս մասին տեղեկացնում է armVote (Telegram)-ը Մյուս քաղաքական ուժերի բաժինն ընդհանուրի մեջ ցածր է 5 տոկոսից:Քարոզչության շրջանակում (բացառելով ինստիտուցիոնալ գործառույթների լուսաբանումը) նույնպես…

  • Սերժ Սարգսյանի եղբորորդուն դեռ Հայաստան չեն տեղափոխել. Օսիպյան

    Սերժ Սարգսյանի եղբորորդուն դեռ Հայաստան չեն տեղափոխել. Օսիպյան

    Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Նարեկ Սարգսյանին, դեռ Հայաստան չեն տեղափոխել, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։ «Ընթացքի մեջ է, համապատասխան փասատաթղթերը կհավաքվեն ու ՀՀ գլխավոր դատախազությունն արդեն զբաղվում է», – ասաց նա։ Օիսպյանի խոսքով՝ կարևորը ձերբակալվելն է։ «Ինքը ձերբակալվել է Պրահայում, այնուհետև կարտահանձնեն Հայաստան», – ասաց նա։