Ucom
Թբիլիսիում Վրաստանի նախագահի փեսան ձերբակալվել է
Թբիլիսիում իրականացված հատուկ գործողության ընթացքում զենք պահելու մեղադրանքով ձերբակալվել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշիլիի խորթ աղջկա քաղաքացիական ամուսինը՝ Մինդիա Գոգոչուրին, հայտնել է Rustavi2-ը: Ոստիկանությունը բերման է ենթարկել երկու մարդու: Հեռուստաալիքի տվյալով՝ երբ սկսվել է հատուկ գործողությունը, կասկածյալներն սկսել են բնակարանի պատշգամբից ցած նետել զենքը: Գոգոչուրին վարձակալել էր Ամաշուկելի փողոցում գտնվող այդ բնակարանը:
Պայթյուն է որոտացել Չաբահար քաղաքի ռազմակայանի մոտ
Իրանում դեկտեմբերի 6-ին պայթյուն է որոտացել Սիստանի և Բելուջստանի նահանգի Չաբահար քաղաքի ռազմակայանի մոտ: Այդ մասին հայտնել է նահանգապետի՝ անվտանգության հարցերով տեղակալ Մոհամադ Խադի Մարաշին: «Այսօր առավոտյան պայթուցիկ սարք է գործի դրվել Չաբահար քաղաքի ռազմակայանի մոտ, ինչի հետեւանքով տուժել է մի քանի մարդ»,- ասել է Մարաշին: Նրա խոսքով՝ «ռումբը տեղադրված էր ավտոմեքենայում»: Tasnim գործակալության տվյալներով՝…
Կառավարությունը մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրեց «ԳԻՆԱՓ» ՍՊԸ-ին
Կառավարությունը մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրեց «ԳԻՆԱՓ» ՍՊԸ-ին տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի, նյութերի ներմուծման համար: Այս մասին տեղեկացնում է կառավարության Telegram֊ի պաշտոնական ալիքը Ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են արհեստական և պլաստիկ թաղանթների ֆլեքսո տպագրության, ինչպես նաև վակուում տոպրակների, պանրի տոպրակների, սուրճի և այլ բազմատեսակ տոպրակների արտադրության մեջ։ Ծրագրի շրջանակներում իրականացված ներդրումները…
Վրաց ընդդիմությունը միավորում է ուժերը՝ «Բոլորը մինուս Բիձինա Իվանիշվիլին»
Վրաստանի հինգերորդ նախագահի պաշտոնամուտի արարողությունից 11 օր առաջ երկրի ընդդիմությունը հայտարարում է ուժերի միավորման և միասնական համակարգող մարմնի` «Կոնսուլտացիոն խորհրդի» ստեղծման մասին: Նման հայտարարությամբ երկրի առաջատար ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները հանդես եկան չորեքշաբթի օրը Լեյբորիստական կուսակցության գրասենյակում կայացած նիստից հետո: Ընդդիմադիրները նոր ի հայտ եկած այս ձևաչափը կատակով անվանում են «Բոլորը մինուս Բիձինա Իվանիշվիլին»: «Բացարձակապես բոլոր…
Կառավարության որոշումը պահեստազորի բժիշկ-մասնագետների մասով
Կառավարությունը որոշեց 2018 թվականի դեկտեմբեր ամսին հայտարարել զինված ուժերի պահեստազորի սպայական կազմում հաշվառված՝ մինչև 35 տարեկան արական սեռի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության զորակոչ՝ ծառայության ժամկետը սահմանելով երկու տարի: Հայտնում է կառավարության Telegram֊ի պաշտոնական ալիքը։ Պահեստազորի սպայական կազմի զորակոչի ենթակա անձանց թվաքանակը՝ մինչև 70 բժիշկ-մասնագետ: Զորակոչի շրջանակներում մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ կզորացրվեն Զինվորական ծառայության…
ՀՀ կառավարությունը նիստում հաստատել է նախագիծը
ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 6-ի նիստում հաստատել է ուղղաթիռներ ներկրող «Արմենիան հելիքոփթերս» ՍՊԸ-ին ներմուծման մաքսատուրքից ազատելու վերաբերյալ նախագիծը: Հայտնում է panarmenian.net֊ը. Ընկերությունն իրականացրել է 1.55 մլրդ դրամի ներդրում, նախատեսում է կատարել ևս 271.4 մլն դրամի ներդրում: Ստեղծվել է 13 աշխատատեղ, ծրագրի շրջանականում նախատեսվում է դրանց թիվն ավելացնել ևս 3-ով՝ 600,000 դրամ միջին աշխատավարձով:
Կառավարությունը անփոփոխ թողեց մի շարք գործող օրենքների հոդվածներ
Կառավարությունը անփոփոխ թողեց «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթով քննարկվող գործող օրենքների հոդվածները: Առաջարկվող համակարգը ենթադրում էր, որ Ազգային Ժողովի ընտրությունների արդյունքներով ձևավորված քաղաքական մեծամասնությունն իր ցուցակից կձևավորի Կառավարությունը, իսկ նրանց թափուր մանդատները կլրացվեն ցուցակի հաջորդ համարներում…
ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու փաստով քննված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության ստուգումների 10-րդ բաժնի պետը, պետի տեղակալն ու նույն բաժնի գլխավոր հարկային տեսուչը նախնական համաձայնությամբ, շորթման եղանակով ստացել են խոշոր չափերով՝ 1.000.000 ՀՀ դրամ կաշառք, տեղեկացնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից։…
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Այ Էմ Ջի ՓԲԸ֊ի գործարանի բացմանը
Այս պահին տեղի է ունենում Այ Էմ Ջի ՓԲԸ֊ի ֆինանսավորմամբ տեխնիկայի գործարանի բացումը։ Այս մասին հայտնում է factor.am-ը Այս միջոցառմանը մասնակցում է նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Ուշագրավն այն է, որ գործարանի բացմանը ներկա է նաև Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի եղբայրը՝ Գրիգոր Մինասյանը։ Գրիգոր Մինասյանը պատասխանեց, որ ինքը հանդիսանում է Այ Էմ Ջի ՓԲԸ֊ի…
Առանց մուտքի արտոնագրի ռեժիմ՝ Հայաստանի ու Մոնղոլիայի միջև. Կառավարությունը հաստատեց
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Մոնղոլիայի կառավարության միջև դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատելու մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի նախագծի մասին նածագիծը։ Հայտնում է aysor.am-ը։ Համաձայնագիրը ստորագրվել է 2018 թվականի սեպտեմբերի 28-ին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի կողմից: Համաձայնագրի նպատակն է խրախուսել, դյուրացնել…
Երեկվա բանավեճը, իհարկե, կայացավ
Հհ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը գրել է. «Կարծում եմ՝ նոր «Ընտրական օրենսգրքում» նախընտրական մեծ բանավեճը պետք է ամրագրվի որպես պարտադիր պայման՝ ընտրություններին մասնակցող ուժերի առաջին դեմքերի մակարդակով: Երեկվա բանավեճը, իհարկե, կայացավ: Սա նոր Հայաստան է: Դուխով»:
Հանրապետության որոշ ավտոճանապարհներին մառախուղ է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վայքի, Եղեգնաձորի, Կապանի, Կոտայքի և Թալին-Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր: Վարդենյաց լեռնանցքում, Սպիտակի ոլորաններում և Մաստարայի ճանապարահատվածում տեղ-տեղ մերկասառույց է: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բեռնատարների համար: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Նախընտրական մեծ և թեժ բանավեճը ամբողջությամբ 05.12.2018
Երեկ Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում տեղի ունեցավ ընտրություններին մասնակից բոլոր կուսակցությունների և դաշինքների առաջին համարների հեռուստաբանավեճը։ Ստորև ներկայացված է տեսանյութը ամբողջությամբ.














