fbpx
Աշխարհ

Թալիբները գրավել են Ուրուզղանի նահանգի վարչական կենտրոնը

«Թալիբան» արմատական շարժման անդամները վերահսկողության տակ են առել Թարինքոթ քաղաքը՝ Ուրուզգանի նահանգի վարչական կենտրոնը, նահանգ, որը գտնվում Է երկրի կենտրոնական մասում: Այդ մասին օգոստոսի 13-ին հաղորդել Է Al Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով շարժման պաշտոնական ներկայացուցչին:

Նրա խոսքով՝ Թարինքոթի ոստիկանության պետը և բոլոր ստորաբաժանումները, ինչպես նաև աֆղանական բանակի՝ քաղաքը պաշտպանող բոլոր զինվորներն անցել են թալիբների կողմը: Հեռուստաալիքի տվյալներով՝ այս պահին «Թալիբանի» վերահսկողության տակ Է հանրապետության 15 նահանգ:

Ավելի վաղ թալիբները վերահսկում են Աֆղանստանի տարածքի շուրջ 67 տոկոսը: Միևնույն ժամանակ Աֆղանստանի զանգվածային լրատվամիջոցները նշում են, որ չնայած թալիբների գալուն մի շարք նահանգներ, անվտանգության ուժերը լիովին չեն թողնում այդ տարածաշրջանները, այլ վերատեղաբաշխվում են, որպեսզի շարունակեն պայքարը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ