Թալիբները զավթել են խոշոր քաղաքներից Ջելալաբադը

Ամենադիտվածներ

Աֆղանստանում գործող «Թալիբան» ծայրահեղական շարժման զինյալները գրավել են հերթական խոշոր քաղաքներից մեկը՝ Ջելալաբադը։

Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը։

Սա մայրաքաղաք Քաբուլի հետ միասին այն խոշոր քաղաքներից էր, որ գտնվում էին իշխանական ուժերի վերահսկողության հետ։

Ըստ տեղի բնակչից ստացված տեղեկության՝ Ջելալաբադը թալիբները վերցրել են առանց դիմադրության։

Նշենք, որ թալիբներն արդեն զավթել են Աֆղանստանի մեծ մասը։

Ամենաթարմ