fbpx
Խորհրդարան

Այժմ նախագահի պաշտոնը թափուր չէ, Հայաստանն ունի փաստացի նախագահ․ Պապոյան

Այսօր՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ իշխող խմբակցության անդամներն անդրադարձան նաև նախագահի պաշտոնում թեկնածուներ ունենալու մասին հարցին։

Պատգամավոր Գևորգ Պապոյանը նշեց, որ այս պահին Հայաստանը փաստացի նախագահ ունի․ Արմեն Սարգսյանը կարող է 5-6 օրվա ընթացքում հետ վերցնել դիմումը ու նման իրավիճակում ժամանակավրեպ է նոր թեկնածուի հարցը քննարկելը։

ՔՊ-ական Վահագն Հովակիմյանն էլ ասաց, որ քանի նախագահը հնարավորություն ունի դիմումը հետ վերցնելու, նոր թեկնածուի հարցը պաշտոնական մակարդակով քննարկելը ճիշտ չէ նախագահի ինստիտուտի նկատմամբ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ