Ընթանում է ՀՀ կառավարության հերթական նիստը:
Նիստի մեկնարկին վարչապետն անդրադարձավ երեկ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներին։ Նա ասաց, որ պետք է արձանագրենք, որ տարին փակում ենք բավականին լավ տրամադրությամբ:
«Երեկ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 11 ամիսների վիճակագրական ցուցանիշները: Պետք է արձանագրել, որ նոյեմբեր ամիսը ռեկորդային է 2019 թվականի համար: Մասնավորապես տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 10.1 տոկոսով, ապրանքների արտահանման աճ ունենք՝ 25.7 տոկոսով, առեւտրի շրջանառությունն աճել է 11.9 տոկոսով, ծառայությունների ծավալը՝ 11.6 տոկոսով, շինարարությունը՝ 4.8 տոկոսով:
11 ամսվա արդյունքներով տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.5 տոկոսով, արդյունաբերության աճը 9.3 տոկոս է, արտահանման աճը՝ 9 տոկոս»,-նշեց վարչապետը: