fbpx
Աշխարհ

Թայֆունի պատճառով Ճապոնիայի կայսեր գահակալման առթիվ շքերթը կարող է հետաձգվել

Ճապոնիայի կառավարությունը «Հագիբիս» թայֆունի հետևանքների պատճառով կարող է հետաձգել տոնական շքերթը Նարուհիտո կայսեր գահակալման առթիվ, որը նախատեսված է հոկտեմբերի 22-ին: Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը:

Աղբյուրի տվյալներով՝ Ճապոնիայի կառավարությունը քննարկում է Տոկիոյում տոնական երթի հետաձգման հարցը, որը նախատեսվում էր անցկացնել հաջորդ երեքշաբթի օրը կայսեր գահակալության արարողությունից հետո: Կառավարությունը վկայակչում է «Հագիբիս» թայֆունի հետևանքների դեմ պայքարելու անհրաժեշտությունը:

Նշենք, որ տարերքի պատճառով երկրում զոհվել է առնվազն 74 մարդ: Թայֆունն իր հետ բերել է ուժգին քամիներ ու առատ անձրև: Պաշտոնյաները նշում են, որ շատ շրջաններում երկու օրում տեղացել է տարեկան նորմայի մինչև 40 տոկոսը: Ջրասույզ է եղել ավելի քան 13 հազար տուն, ևս ավելի քան 1100 տուն մասնակիորեն ավերվել է: Սաստիկ անձրևներն ավելի քան 100 սողանք են առաջացրել ամբողջ երկրում: Մոտավորապես 12 հազար տուն դեռևս մնում է առանց էլեկտրականության կամ ջրի:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ