Ամերիկացի ռեփ կատարող Սնուփ Դոգը Twitter-ում հարցում է անցկացրել՝ օգտատերերից ճշտելով, արդյո՞ք պետք է, որ նա գլխավորի հարթակը:
3,3 միլիոն հարցվածների 81 տոկոսը կողմ է արտահայտվել ձեռներեց և միլիարդատեր Իլոն Մասկի փոխարեն նրան այդ պաշտոնում տեսնելուն:
Նմանատիպ հարցում էր անցկացրել նաև Իլոն Մասկը և 17 միլիոն հետևորդների 57,5 տոկոսը նշել էր, որ նա պետք է հեռանա:
Ավելի վաղ Իլոն Մասկը պատասխանել էր Twitter-ի ղեկավարի պաշտոնից իր հրաժարականի մասին հարցմանը։ Նա հայտարարել էր, որ հեռանալու դեպքում մոտ ապագայում ընկերության ներսում իրավահաջորդ չի լինի: