fbpx
Քաղաքականություն

Տեր-Պետրոսյանն ու Հարությունյանը քննարկել են Արցախում հրատապ լուծումներ պահանջող հարցեր

Այսօր, օգոստոսի 5-ին «Հայ ազգային կոնգրես» կուսակցության մամուլի խոսնակ Արման Մուսինյանը հայտնել է, որ  ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին։

«Շուրջ մեկուկես ժամ տևած զրույցի ընթացքում շոշափվել են Արցախում հրատապ լուծումներ պահանջող սոցիալական բնույթի, բնակարանաշինության, աշխատատեղերի ստեղծման, Հայաստանում ապաստանած արցախցիների վերադարձի, Հայաստանի կողմից նշված հարցերում կատարվող և անհրաժեշտ այլ աջակցությանն առնչվող հարցեր»,-ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ