Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը իշխող Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնից հրաժարական կներկայացնի հունիսի 7-ին: Այս մասին Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարը հայտարարեց հաշված րոպեներ առաջ Լոնդոնում ունեցած ելույթի ընթացքում:
Բրիտանական օրենքների համաձայն՝ իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնից հրաժարականը ենթադրում է նաև հրաժարում վարչապետի պաշտոնից:
Համապատասխան հայտարարություն անելուն նրան ստիպել են կուսակիցները, որոնք դժգոհ են Մեյի կողմից ներկայացված Brexit-ի վերաբերյալ ԵՄ-ի հետ թարմացված համաձայնագրից:
Այս պահին վարչապետի պաշտոնի հիմնական թեկնածուն նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնն է:
