fbpx
ՏՏ

Tesla-ի առաջին եվրոպական գործարանը կկառուցվի Բեռլինում․ Մասկ

Եվրոպայում Tesla էլեկտրամոբիլների թողարկման առաջին գործարանը կառուցվելու է Բեռլինում: Այս մասին հայտարարել է ընկերության ղեկավար Իլոն Մասկը Bild հրատարակության մրցանակի՝ Golden Steering Wheel-ի պարգևատրման արարողության ժամանակ:

Ինչպես փոխանցում է CNBC-ն, դա լինելու է «գիգաֆաբրիկա», ինչպես նաև մշակման ու դիզայնի կենտրոն: Եվրոպայում Tesla-ի արտադրությունը գործարկելու պլանների մասին Մասկը խոսում է արդեն մի քանի տարի:

Բեռլինի ընտրությունը Մասկը բացատրել է գերմանացի ինժեներների՝ համընդհանուր ճանաչում ստացած նշանավոր հաջողություններով, ինչպես նաև այն բանով, որ Բեռլինը դիզայնի համաշխարհային կենտրոններից մեկն է: Նա ընդգծել է, որ գործարանը կառուցելու են Բեռլինի նոր օդանավակայանից ոչ հեռու:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ