fbpx
Իրավական

Մոսկվայում որպես բժիշկ սովորած ու ԶՈՒ-ին կամավոր ներկայացած տղայի նկատմամբ քրգործ է հարուցվել՝ դասալքության մեղադրանքով

Մոսկվայում որպես բժիշկ ասպիրանտուրան ավարտած ու ՀՀ բանակում ծառայելու համար կամավոր ներկայացած երիտասարդի նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ դասալքության մեղադրանքով։ Այս մասին ահազանգում է երիտասարդի հայրը: Վերջինս բաց նամակով դիմում է վարչապետին՝ գործին ուշադիր լինելու, հարցին լուծում տալու խնդրանքով, հայտնում է armtimes.com-ը։ 

Բաց նամակը ներկայացնում ենք ստորև.

«Մեծարգո Վարչապետ

Ստիպված եմ դիմում այս ծայրահեղ քայլին:

Ես ընտանիքով բնակվում եմ Խիմկի քաղաքում: Եկել եմ Հայաստան և դեկտեմբերի 9-ին ընտրությանը մասնակցել և քվեարկել եմ «Իմ քայլը» դաշինքի օգտին, հավատալով Ձեզ և ԹԱՎՇՅԱ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆԸ:
Բայց կարծես խաբնվել եմ:

Ասեմ ինչու. Զավակս՝ Հարություն Աղասյանը, ՀՀ-ից գործուղված ասպիրանտ է Մոսկվայում: Նա ավարտել է ասպիրանտուրան և կամավոր ներկայացել է ՀՀ բանակում որպես որակյալ բժիշկ ծառայելու, իր պարտքը տալու պետությանը, սակայն օրենքի խախտմամբ նրան ծառայության են նշանակել ոչ իր մասնագիտությամբ:

Գլուխը քարը, դա էլ է տանելի, բայց երբ զավակս եկել է Մոսկվա իր ընտանիքին և մեզ հրաժեշտ տալու, օբյեկտիվ ձգձգումների պատճառով մի քանի օր ուշացել է, որի մասին գրավոր հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպանին: Մինչ ընտանեկան ծանր վիճակի շտկումը ՀՀ Զինդատախազությունը քրեական գործ է հարուցել դասալքության մեղադրանքով, այնինչ որդիս չի խուսափել և չի խուսափում ծառայությունից, փաստ, որն առկա է նաև գործում, չնայած տարկետման, կամավոր ներկայանալը:

Գործը վարող քննիչը և իր պետը՝ մնալով հին կաղապարի մեջ անտեսում են Ձեր հայտարարությունը, գործին օրինական ընթացք չեն տալիս: Սերժական համակարգը հալածեց մեզ, մեր ընտանիքին և դուրս քշեց իմ երկրից: Ուզում ենք վերադառնալ, սակայն սերժական ոհմակը խոչընդոտում է, ահավասիկ վայ քննիչի վարքագիծը:

Ու՞մ հավատամ, Ձեզ, թե իրողությանը»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ