fbpx
Uncategorized

Հեռուստասերիալ The Marvelous Mrs. Maisel. Վառ, սրամիտ և նորաձև

Զարմանահրաշ տիկին Մեյզլ հեռուստասերիալի գործողությունները տեղի են ունենում 50-ականներին։ Այն պատմում է Միրիամ Մեյզլի մասին։

Հերոսները մեծամասամբ հրեաներ են, ովքեր ապրում են Նյու Յորքում։ Նրանց առօրյան լի է աղմուկով, վառ իրադարձություններով և տարատեսակ հավաքներով, խնջույքներով։

Միրիամ Մեյզլը և իր ամուսինը՝ Ջոուլը, երեկոները երբեմն անցկացնում են Gas Station ակումբում, որտեղ Ջոուլը ժամանակ առ ժամանակ ստենդ-ափ ներկայացումներ է իրականացնում։

Օրերից մի օր Միրիամը իմամում է, որ ամուսինը իրեն դավաճանել է և ցնցված լինելով այդ փաստից՝ դատարկում է ջինի շիշը և գնում Gas Station ակումբ։ Հանկարծակի հայտնվելով բեմում և անտեղյակ լինելով, որ խոսափողը միացրած է՝ սկսում է խոսել իր կյանքից և այն ամենից, ինչ լավ չէ իր կյանքում, մասնավորապես՝ ամուսնուց և դավաճանությունից։

Նրա խոսքը այնքան ճկուն, սրամիտ և անկեղծ է, որ նա ուղղակի հիացնում է բոլորին։ Այսպես էլ ծնունդ է առնում նոր, թարմ և ամենակարևորը անկեղծ սթենդ-ափ կատակերգուն, որը հասնում է մեծ բարձրունքների։ Սակայն այդ ուղին էլ է անպակաս հիասթափություններով, բարդություններով, նախապաշարմունքներով և այլ խոչնդոտներով: Որոնք էլ ավելի հետաքրքիր են դարձնում հեռուստասերիալը։

Հեռուստասերիալում հիմնականում շեշտը դրված է սթենդ-ափ կատակերգական մշակույթի , խոսքի ազատության և կարծրատիպերը մաքսիմալ հումոով կոտրելու վրա։ Հեռուստասերիալը շատ վառ է ՝ թե՛ գունային առումով, թե՛ հագուստների, խոսքի և իհարկե կատակների։ Այն ոգեշնչող է, թարմ և նայվում է մեկ շնչով։

Աննա Մարտիրոսյան

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ