Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում տեղի է ունեցել «Տարվա մարդ» մրցանակաբաշխությունը։ Հաղթողներին որոշվել են՝ ըստ տղամարդկանց GQ հայտնի ամսագրի: «Տարվա գործարար» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Յանդեքս» խմբի գործադիր տնօրեն Տիգրան Խուդավերդյանը:
«Նրա ղեկավարությամբ միայն անցած տարի Yandex.Taxi-ի հասույթն աճել են 293%-ով, իսկ ծառայությունների ծածկույթի տարածքը հասավ մինչև Կոտ դ’Իվուար: Զարմանալի չէ, որ Խուդավերդյանն այս տարի նշանակվեց ողջ Yandex խմբի ղեկավար»,- այս մասին նշվում է պարբերականի կայքում։
Հաղթողների թվում նաև սպորտի, բիզնեսի, մշակույթի` հայկական ծագումով այլ գործիչներ կային: «Սպորտի արքա» անվանակարգում հաղթող է ճանաչվել թենիսիստ Կարեն Խաչանովը: «Տարվա պրոդյուսեր» անվանակարգում հաղթող են ճանաչվել մի քանի հայեր` գործարար և ռեժիսոր Սերգեյ Սարկիսովը` «Փարիզ» ֆիլմի համար, կինոռեժիսոր Ռուբեն Դիշդիշյանն իր գործընկերներ Անտոն Զլատոպոլսկու և Լեոնարդ Բլավատնիկի հետ միասին՝ «Т-34» ֆիլմի համար և Կարեն Շահինյանը՝ Միխայիլ Զիգարի և Թիմուր Բեկմամբետովի հետ՝ «1968.Digital» սերիալի համար: