fbpx
Աշխարհ

Թմրահանցագործության հետևանքով 29 մարդ է ձերբակալվել Թբիլիսիում

Թբիլիսիում թմրանյութերի ձեռբերման, պահպանման ու իրացման մեղադրանքով ձերբակալվել է 29 մարդ: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՆԳ նախարարի տեղակալ Վլադիմեր Բորցաձեն:

Հետաքննությունը պարզել է, որ Թբիլիսիի Պոնիչալա թաղամասում ձերբակալված կազմակերպված հանցավոր խմբի անդամները նախապես մշակված քրեական սխեմայի համաձայն ղեկավարում էին Վրաստանի ողջ տարածքում թմրամիջոցների տարածումն ու իրացումը:

Նշենք, որ դատարանի որոշմամբ` հետաքննության շրջանում իրավապահ մարմինների ներկայացուցիչները, հետագայում որպես փաստացի ապացույց օգտագործելու նպատակով, գաղտնի վիդեո և աուդիո տեսագրությունների կիրառմամբ ձերբակալված անձանցից ձեռք են բերել տարբեր տեսակի թմրամիջոցներ:

Թմրամիջոցների տարածման մեջ կասկածվող անձանց ավտոմեքենաների խուզարկությամբ հայտնաբերվել է մեծ քանակությամբ «հերոին» տեսակի թմրանյութ:

Ձերբակալված անձանց կողմից կատարված հանցագործությունը նախատեսում է 8-20 տարվա ազատազրկում կամ ցմահ բանտարկություն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ