ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ԱՄՆ պատմության մեջ վատագույնն է: Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
«Նման Սպիտակ տուն ԱՄՆ-ում դեռ չի եղել: Այդքան անմարդկային, կոպիտ եւ ոչ կոմպետենտ: Այդ երկրի պետքարտուղարը տեղյակ չէ քաղաքականությունից»-, նշել է նա:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոն հայտարարել էր, որ Իրանը շարունակում է ահաբեկչությունը ամբողջ աշխարհում նույնիսկ կորոնավիրուսի ժամանակ: