fbpx
Աշխարհ
13:00 14/12/2019

Թրամփը դեմոկրատներին ատելության կուսակցություն է անվանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում գրել է, որ իր դեմ սկսված իմպիչմենտի ընթացակարգը արդարացի չէ, քանի որ ինքը ոչ մի վատ բան չի արել։

«Արդարացի չէ, որ իմ հանդեպ իրականացվում է իմպիչմենտ այն դեպքում, երբ ես ոչ մի վատ բան չեմ արել։ Ձախ արմատականները, ոչինչ չանող դեմոկրատները վերածվել են ատելության կուսակցության։ Նրանք չարիք են մեր երկրի համար»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Ավելի վաղ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի իրավաբանական կոմիտեն հաստատել էր երկու հոդված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի վերաբերյալ։ Նրան մեղադրում են իշխանության չարաշահման եւ հետաքննությանը խանգարելու մեջ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ