fbpx
Աշխարհ

Թրամփը և Սի Ցզինպինը կարող են առևտրական համաձայնագիրը ստորագրել մայիսին Ճապոնիայում

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը կարող են երկու երկրների միջև առևտրական համաձայնագրի ստորագրմանը նվիրված հանդիպում անցկացնել ԱՄՆ-ի ղեկավարի՝ Ճապոնիա այցի ընթացքում, որը, ինչպես սպասվում է, կկայանա մայիսին: Այս մասին հայտնել է Bloomberg գործակալությունը:

Նրա աղբյուրների խոսքով՝ դա այն հնարավորություններից մեկն է, որոնք դիտարկում են կողմերը:

CNBC հեռուստաալիքը նույնպես նշում է, որ ԱՄՆ-ի և Չինաստանի ղեկավարների գագաթնաժողովը կարող է կայանալ Ճապոնիայում: Պեկինը հանդես է գալիս Թրամփի և Սի Ցզինպինի այդ հանդիպումն Ասիայում անցկացնելու օգտին: ԱՄՆ-ի ներկայացուցիչներն ավելի վաղ առաջարկում էին գագաթնաժողովը կազմակերպել Ֆլորիդայի նահանգում Թրամփի Մար-ա-Լագո քաղաքամերձ կալվածքում:

The Wall Street Journal թերթն ապրիլի 17-ին հայտնել է, որ ԱՄՆ-ը և Չինաստանը առևտրական համաձայնագրի վերջնական տարբերակը կարող են ստորագրել մայիսի վերջին կամ հունիսի սկզբին: Նրա տվյալներով՝ կողմերը դրանից առաջ մտադիր են անցկացնել կոնսուլտացիաների ևս մի քանի փուլ:

Առևտրական բանակցություններում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Լայթայզերը և ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության ղեկավար Սթիվեն Մնուչինը պլանավորում են Պեկին այցելել մոտավորապես երկու շաբաթից: Դրանից մեկ շաբաթ անց Վաշինգտոն կժամանի Չինաստանի պատվիրակությունը՝ երկրի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեի գլխավորությամբ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ