fbpx
Աշխարհ

Թրամփը Իրանի դեմ պատերազմ չի ուզում, բայց դրան դեմ չէր լինի նրա շրջապատը․ Զարիֆ

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն ամերիկյան NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի դեմ պատերազմ չի ցանկանում, բայց դրան դեմ չէր լինի նրա շրջապատը։

«Թրամփը ճնշման տակ է, բայց շրջապատի փորձերը՝ ազդելու նրա որոշման վրա, հաջողությամբ չեն ավարտվի, քանի որ նա կկարևորի ողջամտությունը։ Իրանը մեծ, հպարտ երկիր է, եւ մենք անհոգ չենք մնա ռազմական գրոհի հանդեպ»,- ասել է Զարիֆը։

Նշենք, որ չորս տարի առաջ՝ 2015 թվականի հուլիսի 14-ին, վեցնյակը՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, ու Իրանը հայտարարեցին Գործողությունների համապարփակ համատեղ ծրագրի (ԳՀՀԾ) կնքման մասին։ Այն նախատեսում էր պատժամիջոցների չեղարկում Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց։ Գործարքը նախնական տեսքով դիմացավ երեք տարի. 2018-ի մայիսին ԱՄՆ-ը հայտարարեց, որ միակողմանի դուրս է գալիս դրանից եւ վերահաստատեց պատժամիջոցները Թեհրանի դեմ։

Միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալուց մեկ տարի հետո՝ 2019-ի մայիսին, Իրանը հայտարարեց, որ դադարեցնում է ԳՀՀԾ մի շարք կետերի կատարումը՝ հարստացված ուրանի եւ ծանր ջրի մասով։

Իրանը գերազանցել է ցածր հարստացված ուրանի պաշարների շեմը 300 կիլոգրամով։ Թեհրանի իշխանությունները հետագայում հայտարարեցին միջուկային գործարքի պարտավորությունների դադարեցման երկրորդ փուլի մասին՝ կապված այն բանի հետ, որ ԳՀՀԾ անդամ երկրները չկարողացան 60 օրվա ընթացքում կատարել Թեհրանի պահանջները։ Ըստ վերջերս արված հաղորդագրությունների՝ Իրանն արդեն ուրանի հարստացման մակարդակը հասցրել է 4,5 տոկոսի, մինչդեռ միջուկային գործարքի շեմը 3,67 տոկոսն էր։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ