Daily Mail պարբերականը հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեղագործական ընկերությունների ղեկավարներին պահանջել է մի քանի ամսվա ընթացքում կորոնավիրուսի դեմ պայքարող պատվաստանյութ պատրաստել:
Թոնի Ֆաոսինը, ով ավագ փորձագետ է զգուշացրել է նախագահին, որպատվաստանյութի պատրաստման և փորձարկումների իրականացնելու համար նրանցից կպահանջվի ամենաքիչը մեկ տարի:
«Մենք ջանք չենք խնայում պատվաստանյութ ստեղծելու ընթացքն արագացնելու համար, նաև առավելագույնն ենք անում վարակվածների համար թերապիա ստեղծելու և հիվանդության բուժումն արագացնելու և հեշտացնելու ուղությամբ»,- նշել է նախագահը 10 դեղագործական և կենսատեխնիկական ընկերությունների ղեկավարների հետ մոտ մեկ ժամ տևած հանդիպման ժամանակ:
Հիշեցնենք, որ ներկայումս ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով մահացել է վեց մարդ։
Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus։